Լրահոս
Իրավական
15:53
18.07.22
137

Պարեկները կողոպուտի դեպք են բացահայտել

Img default alt hy

Հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկյա շղթա՝ խաչով:

Բաժնում պարզվել է, որ ոսկյա զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել:

51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին: