Լրահոս
2022-07-22
-
ՀայաստանՓրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀուլիսի 20-22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին11:4222.07.22 -
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ գլխավոր ճանապարհը երկկողմանի փակ էԱրդեն 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։ Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդրին լուծում տալու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը: Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհը: Գյուղացիները հրաժարվել են և քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և նրանց միջև։Ավելին11:3622.07.22 -
ԻրավականՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 29-ամյա երիտասարդի դիակըՀուլիսի 21-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի չգործող ռեստորանում հայտնաբերվել է դիակ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը մայիսի 21-ից, որպես անհետ կորած որոնվող, 29-ամյա Էդուարդ Շխյանի դիակն է: Նշանակվել է ԴԲՓ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:3022.07.22 -
ԱրցախԱրցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան․ Դավիթ ԲաբայանԱրցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրառում է արել Արցախի վերաբերյալ․«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար: Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։Ավելին11:2222.07.22 -
ՔաղաքականՓաշինյանի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը ՀայաստանՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն: -Խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի մուտքը Հայաստան: -Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը: Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է: *** «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:Ավելին11:1622.07.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել էԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Սասուն Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում։Ավելին11:1022.07.22 -
ՀայաստանՀրդեհ՝ Նուռնուս գյուղումՀուլիսի 21-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 23:53-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 1500 հակ):Ավելին11:0422.07.22 -
ՀայաստանԿապուտան գյուղում բռնկված հրդեհը մարվել էՀուլիսի 21-ին` ժամը 21:41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի 6-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին։Ավելին10:5922.07.22 -
ՀասարակականՄոտ 2 ամիս անհետ կորած համարվող քաղաքացու դին հայտնաբերվել է չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրումՀուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Նրանք սահմանազատել են տարածքը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոսստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։ Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին10:5322.07.22 -
ՔաղաքականԱրագածավանում տեղի ունեցածը՝ Էրդողանի պատասխանն է Խամենեին ևՊուտինին․ Գագիկ ՀամբարյանՔաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է․ «Քիչ առաջ «168.am» տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին... Սա աննախադեպ երևույթ է, քանի որ այսպիսի բան ԵՐԲԵՔ չէր տեղի ունեցել նախկինում. Անկարան երբեք չէր հանդգնել խախտել ռուսների կողմից վերահսկվող հայ-թուրքական սահմանը... Արագածավանում տեղի ունեցածը պատահական չէ և մի քանի վարկած կարելի է առաջ քաշել... Թուրքերի այս քայլը տեղի ունեցավ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների երկու օր առաջ Թեհրանում տեղի ունեցած հանդիպումներից հետո, որոնցից մեկի՝ Խամենեի- Էրդողան հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր.""Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է"... Պաշտոնական Թեհրանը, ենթադրաբար, ավելի լավ տեղեկացված լինելով Նիկոլ Անհողի և թուրքերի միջև տեղի ունեցող բանակցությունների մասին, բացարձակ արհամարհելով Երևանին և առաջնորդվելով սեփական շահերից, բայց նաև հայամետ դիրքորոշում հայտնելով, ինքն էր իր վրա վերցրել հայ-իրանական սահմանի անքակտելիության խնդրի բարձրաձայնումը և լուծումը... Խամենեիի հայտարարությունը շատ ծանր են տարել Անկարայում և Բաքվում և թեհրանյան հանդիպումից երկու օր անց որոշել են մեսիջ հղել Թեհրանին և ձեռքի հետ էլ խայտառակել Ռուսաստանին՝ բոլորին և հատկապես հայերին ապացուցելով, որ ռուսները նույնիսկ չեն կարող պաշտպանել հայ- թուրքական սահմանը՝ թուրքերը բացահայտ անցել են ռուսների կողմից պաշտպանվող սահմանը և առևանգել մեր քաղաքացիներին.... Հետաքրքիր է, այս ամենից հետո Պուտինը դեռ շարունակու՞մ է Էրդողանին համարել ընկեր և լռելու է... Եթե համարում է և լռելու է, ապա այս ամենի հետևում կանգնած է նաև Մոսկվան, ով թուրքերի հետ կազմակերպելով այս ամենը հասկացնում է Թեհրանին, որ վերջինս չխանգարի "Զարնգեզուրյան միջանցքի" ծրագրի իրականացմանը, որտեղ Մոսկվան իրեն վերագրում է "смотрящий"-ի դերը և հույս ունի վերահսկել այդ պանթուրանական ծրագիրը... Դե իսկ հայերի պահով էլ շարունակում է առաջնորդվել՝ "Куда они денутся без нас" կարգախոսին համաձայն... Էրդողանն իր այս քայլով ուղղակի պատին է ծեփել Պուտինին և բոլորը սպասում են վերջինի պատասխանին... Հուսանք, կպատասխանի և "կհերքի" իր մասնակցությունն այս ամենին...»։Ավելին10:4822.07.22 -
ՔաղաքականԱյսօրվա ԱԺ խորհրդի նիստը քաղաքական վրեժխնդրություն է. նման օրակարգով նիստին ես չեմ մասնակցի. ԹովմասյանԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու և իմ հարգելի բացակաների մասին գրառում է կատարել։ «Այսօր ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստ է հրավիրվել՝ ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով: Խորհրդի անդամները արձակուրդից մեկ օրով հետ են գալու՝ քննարկելու այս անընդունելի գործընթացը, ինչու՞, որովհետև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, չնայած ՀՀ ընդդիմադիր քաղաքացիների շահն են սպասարկել, բայց բացակայել են ԱԺ նիստերից ու քվեարկություններից։ Քանի որ այդ ցուցակում բացակայում են թվով 4 ընդդիմադիր պատգամավորների անունները, որոնց մեջ եմ նաև ես, ցանկանում եմ հայտնել հետևյալը. Լինելով հանրային քաղաքական գործիչ՝ իմ բոլոր քայլերը անում եմ հրապարակային և մշտապես անհրաժեշտ եմ համարում հրապարակել կամ առնվազն հանրությանը տեղյակ պահել այն գրությունների մասին, որոնք ուղղում եմ թե՛ ներպետական կառույցներին, թե՛ միջազգային ատյաններին։ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Իսկ օրացուցային կիսամյակը ներառում է տվյալ դեպքում 2022 թվականի հունվարից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը։ Տեղեկացնում եմ, որ պատգամավորական գործունեությանս ողջ ընթացքում ԱԺ նիստերից բացակայելու հարգելի պատճառ ունենալու դեպքում գրավոր դիմել եմ բոլոր ժամանակների ԱԺ նախագահներին՝ ներկայացնելով բացակայությանս պատճառները. Ինչու՞, որովհետև պետական կառույցների նկատմամբ ես նման վերաբերմունք եմ միայն պատկերացնում: Ազգային ժողովը ինձ համար պետական կարևորագույն ինստիտուտ է, և Ազգային ժողովի նախագահին չեմ դիտարկում միայն որպես Նիկոլ Փաշինյանի կուսակից՝ դրանից բխող վատ հետևանքներով: Ահա հենց այս պատճառով էլ ինձ մանդատից զրկելու հարց չի առաջացել. ես չեմ հատել բացակայությունների թույլատրելի շեմը: Բայց չնայած այս իրողությանը` իմ համոզմամբ ըննդդիմադիր պատգամավորները իրենց ընտրողների պահանջով հանրահավաքային շարժման են մասնակցել խորհրդարանից դուրս՝ պայքարելով հրապարակային դաշտում: Այդ կերպ ևս նրանք իրականացրել են իրենց պաշտոնեական գործառույթները, և չեն կարող քվեարկություններից բացակայությունների հիմքով պատգամավորներին զրկել մանդատից: Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը, իմ խորին համոզմամբ, քաղաքական վրեժխնդրության կոնկրետ դրսևորում է, որը Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է իր հրաժարականը պահանջողների նկատմամբ: Մինչդեռ ընդդիմադիրները հասարակության կոնկրետ զանգվածի պահանջն են ներկայացրել Փաշինյանին և իր ապիկար իշխանությանը: Հ․Գ․ Ու թեև ԱԺ խորհրդի անդամ եմ, այնուամենայնիվ նման օրակարգով ԱԺ խորհրդի նիստին, բնականաբար, չեմ մասնակցելու: Սա դեմ է ժողովրդավարական չափանիշներին, իսկ ժողովրդավարությունն անընդհատ գործընթաց է ու պետք է բոլոր իրավիճակներում դեմոկրատիայի սկզբունքները պահպանվեն»:Ավելին10:4222.07.22 -
ՔաղաքականԻրականում ո՞վ է ՔՊ-ի ԿԸՀ նախագահի թեկնածուն«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերին պաշտոնից կազատվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, եւ լայնորեն շրջանառվում է, թե նրան փոխարինելու է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Լուրերը չի հերքում նաեւ հենց ինքը` Վահագն Հովակիմյանը, սակայն «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, անգամ ՔՊ-ականները չեն հավատում, որ նրան կվստահվի որեւէ ընտրական պրոցեսի վերահսկում: Մի շարք ՔՊ-ական պատգամավորներ ավելի քան վստահ են, որ նրա անունը շրջանառվում է զուտ շրջանառելու համար, որպեսզի հետո, ով էլ նշանակվի, համարվի, թե ավելի լավ է նա, քան Հովակիմյան Վահագնը, ով թեպետ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմներից է, սակայն ընտրությունների արդյունքների ամբողջ ծանրության տակից իշխանական վերին օղակներում եւս գտնում են, որ դուրս չի գա»:Ավելին10:3622.07.22 -
ՔաղաքականԾախսերի ետվերադարձ չի արվում. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019-ի մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ Նոր Հայաստանի» մասին» հայտարարությունների շրջանակում խոսում էր «խելացի անասնագոմերից» ու ոգեւորում այս ոլորտով հետաքրքրված ֆերմերներին: «Փոքր եւ միջին «խելացի անասնաշենքերի» կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի, սահմանամերձ գյուղերի դեպքում ետվերադարձը կկազմի 70 տոկոս»,- նշում էր նա: Առաջին հայացքից առաջարկը հրապուրիչ է, սակայն անցած 3 տարիներին այս ծրագրով կառուցվել է ընդամենը 39 անասնաշենք` նախատեսված 230-ի փոխարեն, ընդ որում՝ պաշտոնական տվյալներով՝ կառուցված 39-ից մի քանիսն էլ այս պահին չեն գործում: Պետական աջակցությամբ անասնագոմ կառուցած ֆերմերները հակառակ պնդումն են անում: «Ազատություն» ռադիոկայանին, օրինակ, գործարարներից մեկը պատմել է, որ հաշվարկներ է արել ու եզրակացրել`«խելացի անասնագոմ» կառուցելու մասին պետության առաջարկը մեծամասամբ ձեռք չի տալիս։ Խնդիրն այն է, որ գյուղացին նախապես պետք է գրպանում բավարար գումար ունենա` շենքի նախագիծ պատվիրելու, լիցենզավորված կազմակերպությունների միջոցով շինարարություն սկսելու եւ մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու համար։ «Ի՞նչ է ասում պետությունը. ասում է՝ «եթե դու գնաս սարքես կամ թղթերը տաս, որ դու սարքել ես, ես դրա 50 տոկոս փողը կտամ»։ Բայց եթե մարդը սարքի գոմը, իրա վրա նստում է 5 միլիոն։ Եթե թղթերով է սարքում, իրա վրա նստում է 8 միլիոն։ Այսինքն՝ ես փող ունեմ 5 միլիոն, ես իմ գոմը կսարքեմ 5 միլիոնով, գյուղացին սենց է մտածում, քան 10 միլիոն ծախսեմ, եւ պետությունը 5 միլիոնը տա, բայց պտի էդ 10 միլիոնը մարդը ունենա», – ասել է գործարարը։ Ստացվում է՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար անհրաժեշտ գումարի 50 կամ 70 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու մասին վարչապետի հայտարարությունը եւս մեկ սուտ է, չիրականացած կամ թերակատարված ծրագիր»:Ավելին10:3022.07.22 -
ՔաղաքականՓաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամն է«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ մարդու իրավունքների պաշտպաններն այսքան ձեւական չէին, պարբերաբար ցավեցնում էին իշխանություններին՝ իրենց զեկույցներով, հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամը եղավ։ Նա գյուղերում ջրի բացակայության, գենդերային անհավասարության, միգրացիայի հետ կապված է հայտարարություններ անում։ Բունդեսթագի պատվիրակությանն է ընդունում, ՌԴ օմբուդսմենի հետ տեսակապով շփվում։ Համարձակությունը բավարարում է միայն Ադրբեջանում պահվող գերիների մասին խոսելու համար, իսկ Հայաստանում ապօրինի կալանքի տակ գտնվողների մասին լռում է։ Նրան չի հուզում, որ Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն անհիմն մեղադրանքով 7-8 ամիս բանտում է, որ Ավետիք Չալաբյանի եղբորը հետապնդում են, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով»:Ավելին10:2422.07.22 -
Ահազանգ. Գեղամասարում խմելու ջուրը կեղտոտ է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջրից երեխաներն առողջական խնդիրներ են ունենում: Այս խնդրով «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Գեղամասարի 8-րդ փողոցի բնակիչները: Նրանցից Գոհար Հարությունյանը բողոքեց՝ նկատելով. «Ջուրը ցեխոտ է, մեջը ճիճուներ են, որդեր… Մենք սարսափելի վիճակում ենք հայտնվել, մեր երեխաները հիվանդացել են, որովհետեւ օգտվում են գետի ոռոգման կեղտոտ ջրից: Ստամոքսն է ցավում, փորլուծություն ունեն, ընդհանրապես հնարավոր չէ որեւէ տեղից մաքուր ջուր վերցնել: Թաղամասում կան մարդիկ, որոնք ունեն խմելու նորմալ ջուր, սեփականաշնորհել են ու չեն տալիս մեզ»: Մեզ ահազանգած բնակիչների խոսքերով՝ այս խնդրին տեղյակ են ե՛ւ Վարդենիսի քաղաքապետարանում, ե՛ւ Գեղարքունիքի մարզպետարանում: Այս համայնքի բնակիչները 2019 թվականից պայքարում են խմելու որակյալ ջուր ունենալու համար, բայց այդպես էլ հարցը չի լուծվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ եւ նրան փոխանցեց Գեղամասարի բնակիչների բողոքը: Մարզպետին ուղղված մեր զանգից հետո համայնքի ղեկավարը հանդիպել է «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացու հետ: «Պարզվում է, որ 8 ընտանիք խմելու ջրի խնդիր ունի։ Առաջիկա ծրագրերում դա իրականացվելու է, իսկ վերեւի կապտաժի մաքրման աշխատանքները հանձնարարել եմ, որ կատարեն: Ասում են, որ կեղտոտ ջուր է գալիս, բայց իրականում կեղտոտ չէ, մաքուր ջուր է, ուղղակի կապտաժը մաքրման կարիք ունի: Ասել եմ, որ հիմա սկսեն մաքրման այդ աշխատանքները կազմակերպել»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց մարզպետ Սարգսյանը, որն, ի դեպ, Ջրային կոմիտեի նախկին ղեկավարն էր»։Ավելին10:1822.07.22 -
ՔաղաքականԱմառվա վերջը թեժ է լինելու«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չավարտվեց ՏԻՄ-երի խոշորացման պրոցեսը։ Այս աշնանն այն շարունակություն է ունենալու։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով գրավելու պատրաստ իշխանություններին ամառային եւ աշխատանքային բուռն ամիսներ են սպասվում, քանի որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում, սակայն սա դեռ ամենը չէ։ Կան այլ տասնյակ համայնքներ, որտեղ լրանում է համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, եւ առաջիկայում կառավարությունն այդ համայնքների վերաբերյալ նույնպես, ըստ ամենայնի, ընտրություններ անցկացնելու որոշումներ կկայացնի։ Իսկ դա նշանակում է, որ օգոստոսի կեսերից կսկսվի թեկնածուների առաջադրման փուլը։ Օգոստոսի վերջին, ամենայն հավանականությամբ՝ ամսի 31-ից, նշված մարզերում կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Ուշագրավ է, սակայն, որ ընդդիմադիր դաշտում այս ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ հստակություն չկա»:Ավելին10:1222.07.22 -
ՔաղաքականԻնչու է Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահած դատավորը դիմում գրել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իր որոշմամբ կալանքի տակ պահած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երեկ դիմում ներկայացրեց Դատավորների միությունից դուրս գալու մասին, սակայն որեւէ պատճառ չնշեց: «Ժողովուրդ» օրաթերթին դատավոր Ալեքսանյանի այս քայլի պատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նա Դատավորների միությունից դուրս է եկել, քանի որ նեղացել է կոլեգաներից ու վրդովվել: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանի մահից հետո ակտիվիստները սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկար են հրապարակել ու կոպիտ վիրավորական քննադատության ենթարկել դատավորին այն բանի համար, որ նա է եղել այն դատավորը, որ կալանքի է տարել Գրիգորյանին: Դատավորը սրտնեղել է, թե միությունն իրեն որեւէ աջակցություն չի ցուցաբերել, ուստի իր մնալը միությունում անիմաստ է: Ուշագրավն այն է, որ դատական համակարգում էլ դատավորը Արմեն Գրիգորյանի կալանավորման եւ լրատվամիջոցին տված հարցազրույցի համար խիստ քննադատության էր արժանացել։ Համակարգում խոսակցություններ են եղել, թե ավելի լավ էր լռեր, քան թե նման կարծիք հայտներ: Իսկ ի՞նչ էր ասել դատավորը. նա նշել է, որ խորապես ցավակցում է հարազատներին, եւ միակ բանը, որի համար ցավում է, այն է, որ մարդ է մահացել»:Ավելին10:0622.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամը եղավ: «Ժողովուրդ» Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իր որոշմամբ կալանքի տակ պահած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նեղացել ու դուրս է եկել Դատավորների միությունից: «Հրապարակ» Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան եւ սկսելու են տեռորիստական ակտեր իրականացնել ադմինիստրատիվ շենքերում, մետրոպոլիտենում եւ այլն։ «Հրապարակ» ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահը առանձին կհանդիպի ընդդիմադիրների հետ: «Ժողովուրդ» Օրակարգում ընդդմադիրներին մանդատներից զրկելու հարցն է: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:Ավելին10:0022.07.22