Լրահոս
2022-07-22
-
Արտաքին քաղաքականությունՍի Ծինպինը Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել COVID-19-իցՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հուլիսի 22-ին հեռագիր Է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ COVID-19-ից շուտափույթ ապաքինվելու մաղթանքներով: Այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իմացա, որ պարոն նախագահը հիվանդացել Է COVID-19-ով: Անկեղծ ցավակցություններ են հայտնում ձեզ եւ ձեր շուտափույթ ապաքինման հույս ունեմ»,- մեջբերում Է հեռուստաալիքը Սի Ծինպինի հեռագիրը: ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են, որ Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է ցույց տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:3622.07.22 -
Արտաքին քաղաքականությունԱկանատեսները հայտնել են ինտենսիվ հրաձգության մասին Բամակոյի արվարձանի բանակային հենակետումԻնտենսիիվ հրաձգություն Է լսվել Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակայքի բանակային հենակետում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների: Նրանց խոսքով՝ սկսվելուց մեկ ժամ անց հրաձգությունը դադարել Է: Տեղի ունեցած իրադարձությունների մասին լրացուցիչ տվյալներ առայժմ չկան: Մալիի Հանրապետությունում 2020 թվականի օգոստոսից երկու զնվորական հեղաշրջում Է կատարվել: Առաջինի ընթացքում, որը տեղի Է ունեցել 2020 թվականի օգոստոսի 18-ին, իշխանությունից հեռացվել Է նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան: Զինվորականների խումբը՝ գնդապետ Ասիմի Գիտայի գլխավորությամբ Մալիի ժամանակավոր նախագահ Է նշանակել Բա Նդանոյին:Ինտենսիիվ հրաձգություն Է լսվել Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակայքի բանակային հենակետում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների: Նրանց խոսքով՝ սկսվելուց մեկ ժամ անց հրաձգությունը դադարել Է: Տեղի ունեցած իրադարձությունների մասին լրացուցիչ տվյալներ առայժմ չկան: Մալիի Հանրապետությունում 2020 թվականի օգոստոսից երկու զնվորական հեղաշրջում Է կատարվել: Առաջինի ընթացքում, որը տեղի Է ունեցել 2020 թվականի օգոստոսի 18-ին, իշխանությունից հեռացվել Է նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան: Զինվորականների խումբը՝ գնդապետ Ասիմի Գիտայի գլխավորությամբ Մալիի ժամանակավոր նախագահ Է նշանակել Բա Նդանոյին: Սակայն 2021 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնանկ Է արվել զինվորականների այդ նույն խմբի կողմից, ըստ որում Մալիի Սահմանադրական դատարանի կողմից Գոիտան նշանակվել Է պետության ղեկավար անցումային շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: Սակայն 2021 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնանկ Է արվել զինվորականների այդ նույն խմբի կողմից, ըստ որում Մալիի Սահմանադրական դատարանի կողմից Գոիտան նշանակվել Է պետության ղեկավար անցումային շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:3022.07.22 -
Արտաքին քաղաքականությունՀարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է կատարելու միջուկային փորձարկումներԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստ են ցանկացած ժամանակ կատարելու միջուկային փորձարկումներ, դրա համար անհրաժեշտ Է սոսկ ղեկավարության թույլտվությունը: Հուլիսի 22-ին այդ մասին հայտարարել Է Կորեայի Հանրաետության նախագահ Յուն Սոկ Յոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք կարծում ենք, որ նրանք լիովին պատրաստ Էին եւ կարող Էին կատարել (միջուկային փորձարկումներ) ամեն պահի, եթե որոշեին, սկսած իմ պաշտոնակալությունից, այլ ոչ միայն այս ամսի վերջին»,- մեջբերում Է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ղեկավարի խոսքը: Յուն Սոկ Յոլի պաշտոնի ստանձման արարողությունը կայացել Է մայիսի 10-ին: Ինչպես պարզաբանում Է գործակալությունը, նախագահը պատասխանել Է լրագրողի հարցին, որը վկայակոչել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հայտարարությունը: «Մեր գնահատումներով՝ Հյուսիսային Կորեան Փունգերիի զինափորձարանում միջուկային փորձարկում կատարելու Է պատրաստվել մնչեւ այս ամսվա վերջը»,- մեջբերել Է Chosun Ilbo թերթը Պենտագոնի մեկնաբանությունները: Ավելի վաղ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները հավաստել են, որ միջուկային փորձարկումները կարող Էին տեղի ունենալ մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ Սեուլ կատարած այցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:2422.07.22 -
ՀայաստանԴոլարի գինը դարձյալ ընկել էRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 408 դրամ է, վաճառքինը՝ 422 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 432 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.13 դրամ է, վաճառքինը՝ 7.15։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.88 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 409 դրամով, վաճառվում՝ 433 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 450 դրամ է։Ավելին13:1822.07.22 -
ՍպորտՁնագնդի, պլանետարիում շոու և այլն. գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է հետաքրքիր ժամանցիՀուլիսի 24-ին` ժամը 15։00-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը երեխաներին ու մեծահասակներին հրավիրում է ժամանցային միջոցառումների իսկական հրավառության: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Միջոցառման մաս կկազմեն․ Ձնագնդին Պլանետարիում շոուն Մանկական ինտերակտիվ թատրոնը 360° վիդեոգիֆերի նկարահանումը Առողջարար սնունդը, պաղպաղակը և զովացուցիչ ըմպելիքները: Մասնակիցներին կընձեռնվի նաև բացառիկ հնարավորություն դիտելու պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։ Մուտքն անվճար է բոլորի համար:Ավելին13:1222.07.22 -
ՀայաստանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին13:0622.07.22 -
ՀայաստանԹուրքերը Արագածավանի հովիվներին չեն գերեվարել. նրանք որոշել էին լողալ Արաքս գետումԹուրք սահմանապահները չեն գերեվարել Թալինի Արագածավան գյուղի հովիվներին: «Հայլուր»-ին հայտնել է Թալինի համայանքապետի խորհրդականը: Միհրան Ասատրյանը «Հայլուր»-ի թղթակիցներին Թալինում պատմել է, որ հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում գոմեր կան: Այդտեղ աշխատող 4 հովիվ որոշել է լողալ Արաքս գետում: Նրանց նկատել են ռուս սահմանապահները, հետ են կանչել հարցաքննել ու բաց թողել:Ավելին13:0022.07.22 -
ՏեսանյութերՃապոնիայում հրաբուխը ծխի հսկայական սյուն է արտանետել ֆուտբոլային հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՃապոնիայում հրաբուխը ժայթքել է ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Դա տեղի է ունեցել Կյուսյու կղզում՝ Ճապոնիայի առաջնության երրորդ լիգայի հանդիպման ժամանակ, գրում է armsport.am-ը։ Սակուրաջիմա հրաբուխը արթնացել է «Կագոսիմա Յունայթեդի» տնային խաղի մեկնարկից անմիջապես առաջ և ծխի հսկայական սյուն է արտանետել, սակայն ոչ խաղացողները, ոչ երկրպագուները չեն շտապել լքել մարզադաշտը։ Սակուրաջիման 1117 մետր բարձրությամբ հրաբուխ է, որն ամենաակտիվն է համարվում Ճապոնիայում։ Այս հրաբխի՝ 1914 թվականի ժայթքումը համարվում է ամենաուժեղը Ճապոնիայում քսաներորդ դարում։Ավելին12:5422.07.22 -
ԻրավականՀուլիսի 21-ից 22-ը ՀՀ-ում բացահայտվել է հանցագործության 76 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրամիջոցների մաքսանենգության՝ 5, ծեծի ու հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, խարդախության, ընտանեկան բռնության և պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, յուրացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անօրինական միգրացիայի կազմակերպման և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու ՝ 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ վնասման և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:4822.07.22 -
ՔաղաքականԵվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահը ժամանել է ՀայաստանՏարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը: Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու Դեյվիդ Մքալիսթերը կհանդիպեն լրագրողներին։ Նրանց համատեղ ասուլիսը տեղի կունենա Ազգային ժողովում:Ավելին12:4422.07.22 -
Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը հուլիսի 25-ին կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Լանջազատ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ, Այգեստան, Ներքին Դվին, Վերին Դվին, Կանաչուտ, Դեղձուտ, Մրգանուշ, Վարդաշեն, Գետազատ, Աբովյան, Արևշատ, Դիտակ, Ջրաշեն, Նշավան, Բյուրավան, Արևաբույր, Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն գյուղերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «ԲՈւԱՏ», «Գա-Գա-էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա», «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Ընկերությունը նաև հայտնում է, որ նույն նպատակով հուլիսի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Մայակովսկի, Արտավազ գյուղերի գազասպառողների, ժամը 10:00-19:00-ն` Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Սանահին» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-18:00-ն` Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան, Բաթումի, Ղուկասյան, Լազյան, Խորենացի փողոցներով, Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,ժամը 10:00-ժամը 17:00-ն` Տաշիր քաղաքի, Մեծավան, Նորաշեն, Սարչապետ, Արծնի, Պետրովկա, Սարատովկա, Միխայելովկա, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Կաթնառատ գյուղերի գազասպառողների, «Վեսնա», «Վահան և Ինգա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:Ավելին12:4222.07.22 -
ԱշխարհԶելենսկու պատվին անվանվել է հնագույն ծովային կենդանիների նոր տեսակԼեհ պալեոնտոլոգները Մարիուշ Սալամոնի գլխավորությամբ՝ Աֆրիկայում 150 միլիոն տարեկան ծովաշուշան են հայտնաբերել, որն անվանել են Ուկրաինայի նախագահի պատվին՝ ազատ Ուկրաինայի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար», -ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հոդվածում։ Հնագույն անողնաշարավորների այնպիսի տեսակներից մեկը, ինչպիսին էխինոդերմն է, որը կոչվում է ծովաշուշան, այժմ իր անվան մեջ ունի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունը: Սա Յուրայի դարաշրջանի էխինոդերմի առաջին ներկայացուցիչն է, որը հայտնաբերվել է աֆրիկյան մայրցամաքում։ Մնացորդները լավ պահպանված են. հայտնաբերված արարածն ունի 10 երկար ձեռք և սուր ճանկեր, որոնք նման են շոշափուկների: Ճիշտ է, կենդանին կորցրել է ձեռքերից մեկը, ըստ երևույթին, գիշատչի հարձակման հետևանքով։ Ժամանակակից էխինոդերմները հայտնի են վերածնվելու իրենց ունակությամբ և կարող են արագ և ամբողջությամբ վերականգնել կորցրած վերջույթները: Ausichicrinites zelenskyyi-ն ցույց է տալիս վնասված ձեռքի աճի նշաններ, որը վերածնման փաստագրված առաջին օրինակն է: Ծովային շուշանները անողնաշարավորների դաս են, ինչպիսիք են էխինոդերմերը: Նրանք հանդիպում են համաշխարհային օվկիանոսների բոլոր շրջաններում, ներառյալ Արկտիկայի և Անտարկտիկայի ջրերում: Էակների չափերը տատանվում են մի քանի սանտիմետրից մինչև 2,5 մետր: Նրանք ապրում են բացառապես աղի ջրում։Ավելին12:3622.07.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Զինված թուրքերի մասին ահազանգ. մանրամասներ՝ Արագածավանից | 22.07.2022Ավելին12:3022.07.22 -
Արարատ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-14:00-ն, կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:Ավելին12:2922.07.22 -
Արտաքին քաղաքականությունԵվրոպայից վտարված 400 դիվանագետները կազմում են ՌԴ հետախուզության կեսը. բրիտանական MI-6-ի ղեկավարՄեծ Բրիտանիայի MI-6 արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո եվրոպական երկրներից վտարված 400 ռուս դիվանագետները կազմում են դիվանագիտական ծածկույթի տակ աշխատող ռուսական հետախուզության աշխատակիցների մոտավորապես կեսը։ «Ողջ Եվրոպայում մոտ կեսը, վերջին հաշվով, մոտ 400 ռուսական հետախուզական գործակալներ, որոնք գործում էին դիվանագիտական ծածկույթի ներքո, արտաքսվեցին: Դա, հավանաբար, կրկնակի նվազեցրեց Եվրոպայում լրտեսական գործունեություն իրականացնելու նրանց կարողությունը», - ասել է Մուրը:Ավելին12:2422.07.22 -
Կրթություն և գիտությունՍփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով: Այս մասին մանրամասներ է ներկայացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները: Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ. Ուսուցում մանկապարտեզում, Ուսուցում մեկօրյա դպրոցում, Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում, Հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայ մշակույթի պատմություն և արվեստ, Հայոց պատմություն, Տնօրենների վերապատրաստում: Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի օգոստոսի 1-15-ը. այն նախատեսված է միայն «Մշակույթի պատմություն, արվեստ» խմբի մասնակից մանկավարժների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. օգոստոս 1-31-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչների կեցության, սննդի, դասընթացների ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները): Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր: Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն ժամանակացույցի: Լրացուցիչ հարցերի դեպքում հարկ է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռախոս՝ +374 10 599-647 (աշխ.), +374 91 71-61-62, +374 98 240-140 (what’s app, viber), էլ. փոստ՝ [email protected]):Ավելին12:1822.07.22 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նովարայի» դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նովարայի» հետ կայացած ընկերական խաղում։ Պատմում է armsport.am կայքը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։Ավելին12:1222.07.22 -
Արտաքին քաղաքականությունՇրի Լանկայի նոր վարչապետ է դարձել Դինեշ ԳունավարդենանՇրի Լանկայի ներքին գործերի, պետական կառավարման, նահանգային խորհուրդների եւ տեղական ինքնակառավարման նախկին նախարար Դինեշ Գունավարդենան նշանակվել Է կղզի պետության կառավարության նոր ղեկավար: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է News First նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դինեշ Գունավարդենան հուլիսի 22-ին Կոլոմբոյի կառավարական դիվանատան շենքում երդում Է տվել որպես Շրի Լանկայի նոր վարչապետ՝ նախագահ Ռանիլ Վիքրամասինգհեի ներկայությամբ»,- նշել Է հրատարակությունը: Դա առաջին նշանակումն Է, որը նոր նախագահը կատարել Է պաշտոնում իր գտնվելու առաջին օրը: Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 21-ին նախագահական երդում Է տվել եւ պաշտոնապես դարձել կղզի պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:0622.07.22 -
ՀայաստանՓրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերինՀուլիսի 20-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։Ավելին12:0022.07.22 -
ՀայաստանՄարզերում և Երևանում երկար ժամանակով լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 1, 3, 4, 5, 6 փողոցների սեփական տներ, Ավան՝ 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, նախկին «Գեղարդ» կինոթատրոնի շենք, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոն» ՊՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Դեմիրճյան փ. 1, 15, 17, 17ա 12/14, 36, 62 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 1/2-10, 12-60 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 1-ին փակ․ 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 51, 158/1, 190 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 17-138, 45-184 սեփական տներ, Սարմենի փ. 30, 32, 36, 38, 40, 42, 48, 48ա, 43-90, 64, 74-86 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 50, 60, 62, 92, 92/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 1-ին փակուղու շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 2, 5, 6, 7, 9, 17, 18, 20, 21, 22, 23, 25, 26, 26Գ, 30/3, 31, 31Ա, 33, 33Ա, 35, 49, 51, 53, 54, 59 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 1-ին նրբ․ 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 1-ին փակ․ 7-15 սեփական տներ, Բաղրամյան պող. 3/4-37, 18-22, 37-49, 51/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 2, 4, 6, Մոսկովյան փ. 36, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոսկովյան փ. 1-60, Մոսկովյան նրբ․ 14/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․Հարությունյան փ. 1-15 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան փ. 1, 2, 2/1, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան փ. 4-42 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան 1-ին նրբ․ 27-74 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալիխանյան փ. 2, 4, 12 շենքեր, Ալիխանյան փ. 1-14 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թամանյան փ. 1, 1Ա, 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարուբյան փողոցի սեփական տներ, Զարուբյան փ. 10/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 46, 46/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարոբյան փ. 38, 38/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարոբյան փ. 7, 16-62 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փողոցի սեփական տներ, Այգեձոր փ. 12, 18, 41/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 1-5, 7-50, 51/1, 53/2, 53/4, 59/1, 59/2, 70, 72, 72/1, 78Ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 1-ին փակուղու շենքեր և 1-ին նրբանցքի շենքեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 1-ին փակ․ 1-64 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 1-ին նրբ․ 10, 11/1, 22/6, 22/12, 22/14 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ Պռոշյան փ. 20/23, Պռոշյան փ. 1-ին նրբանցքի շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան 1-ին նրբ․ 2-62/3 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ փ. 17, 21 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի նրբ․ 1, 2, 4, 6 շենքեր, «Ավտոպարկ» ՍՊԸ, Շիրակի փ․ 2, 2ա, 2/2, 2/3, 2/4, 2/6, 2/8, 2/10, 2/12, 4, 12, 14, 16, 18 շենքեր, Շիրակի փ․ 1-ին նրբ․ 1, 2, 3, 5, 4, 6, 7, 8, 9 շենքեր, Շիրակի փ․ 2-րդ նրբ․ 1, 14 շենքեր, Շարուրի փ․ 1, 3 շենքեր, Արտաշիսյան փ․ 63/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 14/3, Օրբելի փ. 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 63, 63/1, 65, 66, 67, Կիևյան փ. 1Բ, Սևաստոպոլյան փ. 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-60, 62/1, Սեպուհի փ. 18-20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արտամետ, Տալվորիկ և Արևադաշտ գյուղերն ամբողջությամբ, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Ուշի և Բազմաղբյուր գյուղեր մասնակի, 11․00-16․00 Ուջան գյուղն ամբողջությամբ, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի, 10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան, Սազայի Նիկողոսյան, Սևակի, Շիրազի, Նար-Դոսի, Խորենացի, Ա. Խաչատրյան, Կոմիտասի, Պուշկինի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Նոր Կյուրին և Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի, 13։00-14։00 Արբաթ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղի մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ռինդ գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Հաճն քաղաք՝ Նոր թաղամաս, Պոմպակայան, «Ն․Բեգլարյան» ՍՊԸ, «Ագատես» ՍՊԸ, «Խաչակապ» ՍՊԸ, «Գ․Կարապետյան» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 09:30-11:00 Սոթք, Կութ, Ազատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, Տավուշի մարզում՝ 11։00-13։00 Ոսկևան, Բաղանիս, Ջուջևան, Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան գյուղեր, Գազաչափ կայան, Հեռուստակայան, Գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13։00-14։00 Դիլիջան քաղաք՝ Աբովյան և Կալինինի փողոցներ, Շամախյան թաղամաս մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-15:00 Մեծավան գյուղ, Սյունիքի մարզում՝ 11:00-16:00 Հացավան, Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բնունիս, Տորունիկ, Թանահատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:Ավելին11:5422.07.22