Լրահոս

2022-07-22
  • Img default alt hy
    Հայաստան
    Սիս գյուղի տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
    Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 22-ին ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են հյուրասենյակի և ննջասենյակի փայտե հատակները՝ 46 քմ, կահույքը՝ մասամբ:
    15:29
    22.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Հրդեհները Եվրոպայում բնակելի շենքեր են ոչնչացրել
    Եվրոպայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Ծայրահեղ ծանր վիճակ է Հունաստանում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում: Անօդաչու թռչող սարքերը ֆիքսել են Աթենքի հյուսիսում՝ Պենտելի լեռան վրա բռնկված զանգվածային հրդեհների հետևանքները: Կրակը ոչնչացրել է ավելի քան 2000 հեկտար անտառ, նաև բնակելի շենքեր: Հարյուրավոր բնակիչներ լքել են իրենց տները: Միայն Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մահացել է մոտ 2 հազար մարդ։
    15:24
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան
    Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա․ «Երկիր Մեդիա»-ին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ , «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Ըստ նրա՝ իշխանական պատգամավորների օրակարգը ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են։ «Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»,- ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։ Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում․ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրություն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
    15:18
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան
    Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-29-ը աշխատանքային այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը: Ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:
    15:12
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Փրկարարները գտել են տղամարդու դին 15 մետրանոց թունելի վերջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Փրկարարները գտել են տղամարդու դին 15 մետրանոց թունելի վերջում:
    15:06
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լողավազանի փլուզման հետևանքով մեկ հոգի հայտնվել է ստորգետնյա թունելում․ նրա ճակատագիրն անհայտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Իսրայելում լողափնյա երեկույթներից մեկի ժամանակ հանկարծակի սկսել է փլուզվել լողավազանի հատակը՝ իր հետևից քաշելով ոչ միայն ջուրը, այլև երկու տղամարդկանց, որոնք այնտեղ հանգստանում էին: Նրանցից մեկը կարողացել է դուրս գալ, իսկ երկրորդը անհետ կորել է։ Ենթադրվում է, որ ջրի հոսանքը տղամարդուն տարել է ստորգետնյա թունել։ Տղամարդու ճակատագիրն այս պահին անհայտ է։
    15:00
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում մարդատար գնացք է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՄՆ-ում`Բոստոնից հյուսիս` Միստիկ գետի կամրջի վրա, մարդատար գնացք է բռնկվել Գնացքում եղել է մոտ 200 մարդ, տուժածներ չկան։
    14:54
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
    Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Մարզերում այսօր և հուլիսի 23-25-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ը կնվազի 5-7 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    14:48
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինացի զինվորականները ռուսական համազգեստ են հագել ու տներ թալանել Սլավյանսկում. ՌԴ ՊՆ
    «Ուկրաինացի զինվորականները, ռուսական համազգեստ հագած, Գեորգիևյան ժապավեններով, տներ են թալանել Սլավյանսկում». տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավարը: Միզինցևի պնդմամբ՝ այդպես Կիևն ուզում է վարկաբեկել ռուս զինվորականներին: Գեներալ-գնդապետ Միզինցևը նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները կրակային դիրքեր և դիպուկահարների կետեր են կահավորել Դոնեցկի որոշ բազմահարկ շենքերի ստորին և վերին հարկերում:
    14:42
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Սոչիում
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և այլն։ Երեկոն կեզրափակվի Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով։ Նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ելենա Տարոսյանը։ «Մենք ուրախ ենք «Սիրիուսում» հյուրընկալել արտասահմանյան արտիստների։ Դա նպաստում է պետությունների միջև կապերի ամրապնդմանն ու փոխադարձ մշակութային շփումներին։ Հայաստանն ինքնատիպ, հրաշալի երկիր է՝ աներևակայելի հարուստ մշակույթով, որտեղ արտացոլված են նրա հնագույն պատմությունն ու ավանդույթները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես այդ մշակույթի լավագույն կրող ու տարածող, կօգնի մեր ունկնդիրներին ծանոթանալու այդ յուրահատուկ երկրի հետ»,- նշել է «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրայը։ «Սիրիուս» կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու երկրորդ անգամ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ «Ինձ համար կարևոր է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Սիրիուս» երաժշտական փառատոնի շրջանակում։ Հատկանշական է, որ Պյոտր Չայկովսկու ստեղծագործության հետ ներկայացնելու ենք նաև հայ մեծ կոմպոզիտորների գործերը՝ այդպիսով ամրապնդելով երկու երկրների բազմադարյա մշակութային բարեկամությունն ու նպաստելով Հայաստանից դուրս հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը», - ընդգծել է Հարություն Արզումանյանը։
    14:36
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սեպտեմբերի 25-ին 18 համայնքներում ընտրություններ կլինեն. ԿԸՀ-ն ներկայացրել է ընթացակարգն ու ժամկետները
    2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ԿԸՀ-ից հայտնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն - Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում. - Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում. - Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքերում. - Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում. - Շիրակի մարզի Անի համայնքում. - Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում. - Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում. - Տավուշի մարզի Բերդ համայնքում: Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 21-ը՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը: Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցերը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am:
    14:30
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարավային Կովկասից մեկնելուց հետո Ուիլիամ Բըրնսը մասնակցել է Ասպենի անվտանգային համաժողովին
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. Հարավային Կովկասից մեկնելուց հետո Ուիլիամ Բըրնսը մասնակցել է Ասպենի անվտանգային համաժողովին Նա մի քանի հետաքրքրական միտք է արտահայտել, որոնք լույս կարող են սփռել մեր տարածաշրջան այցելելու նրա նպատակների մասին: «Իրանի միջուկային քաղաքականությունը ներկա փուլում մեզ լրջորեն անհանգստացնում է: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և Իրանը հրաժարվեց իր պարտավորություններից, Թեհրանը մեծացրել է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ հարստացված ուրան արտադրելու իր կարողությունը: Այժմ նրանք կարող են դա անել ոչ թե ամիսների, այլ շաբաթների ընթացքում: «Նրանց անօդաչու սարքերը և հրթիռային ծրագիրը լուրջ սպառնալիք են մեզ համար Մերձավոր Արևելքում, նրանք ունեն հրթիռների ամենամեծ զինանոցը տարածաշրջանում: Բայդենի Մերձավորարևելյան այցից հետո նա հուսով է, որ Իսրայելը և Սաուդյան Արաբիան ավելի սերտ կաշխատեն իրանական սպառնալիքի վրա և հույս ունի Իսրայելի և արաբական միապետությունների միջև հետագա նորմալացման համար: «Մենք կարծում ենք, որ արաբների գայթակղությունը՝ պաշտպանելու ԱՄՆ-ի հետ իրենց գործընկերությունը Ռուսաստանի հետ մերձեցման միջոցով, մարել է Ուկրաինայում ռուսական գործողությունների, ինչպես նաև ռուսական զենք գնելու մտադրությունների ֆոնին։ Մեր առաջնահերթությունները փոխվել են, բայց մենք չենք լքում տարածաշրջանը և չենք ազատում Ռուսաստանի և Չինաստանի համար խորշեր»: Ինչպես նշել էի, այցն ամենայն հավանականությամբ Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանում հակակշռելու նոր հնարավորություններ փնտրտունքն էր:
    14:24
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Շարունակվում է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը. 2 բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
    Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս․)։ Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ Գրիգորյանը (11-րդ դաս․) և Էդուարդ Ավետիսյանը (12-րդ դաս․)։ ՀՀ թիմը ղեկավարել են Վահագն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։ Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Ֆրանսիան էր. առցանց մասնակցությունն ապահովել է «Քվանտ» վարժարանը։ Մրցույթին մասնակցել են 54 երկրների 209 աշակերտներ: Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ, երրորդ օր՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։ Հիշեցնենք, որ Աշխարհագրության 17-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 բրոնզե մեդալի։
    14:18
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
    Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Որոշ հանգամանքներ պարզելուց հետո առավել մանրամասն կխոսեմ այդ ամենի մասին: Այս մասին տեղեկանում ենք Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
    14:12
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են խուլիգանության և այլ մեղադրանքներով հետախուզվող անձինք
    Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 21-ին Բաշինջաղյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 32-ամյա Միսակ Լ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոց: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 21-ին Սարի թաղի 10-րդ շարքի տներից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Վարդան Ս.-ին, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-ին մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
    14:06
    22.07.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ոչ մի թուրք չի մտել Արագածավան». Արագածոտնի մարզպետարանն ու ռուսները հերքում են
    Արագածոտնի մարզպետարանը նույնպես հերքել է տարածված տեղեկությունը, թե թուրքերը գերի են վերցրել սահմանամերձ Արագածավան գյուղի հովիվներին, ապա հետ վերադարձել և որ գյուղում զինված թուրքեր կան: «Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ»,- վստահեցնում են մարզպետարանից։ Տեղեկությունը հերքել են նաև Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը և Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
    14:03
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հուլիսի 24-ին Վարդավառ է. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հիշեցումը Քրիստոսի Պայծառակերպության տոնի մասին
    Հուլիսի 24-ին Վարդավառ է, հայտնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջը: Ինչպես նշվում է, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Տոնը շարժական է, այս տարի նշվում է հուլիսի 24-ին:
    14:00
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոռուպցիա՞, ոչ իհարկե՝ «ծառայում են կեղեքված ժողովրդին»
    Նախօրեին մամուլը գրեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել ԱՄՆ-ում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցրել է 2018-ից սկսած՝ «Թավշյա հեղափոծության» արդյունքոմ: Այդ պահին, ըստ հայտարարագրի իր հաշվին ունեցել է 200,000 ԱՄՆ դոլար։ Բադալյանը այս տարիներին զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն, ապա Ավինյանի խորհրդականն է եղել, հետո էլ գրասենյակի ղեկավարը, հետո եղել է ՊԵԿ խորհրդական, իսկ հիմա էլ զբաղցենում է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Արայիկ Հարությունյանի տեղակալն է: Այս տարվա մայիսին ներկայացրած հայտարարագրում Բադալյանը բանկային հաշվին ունեցել է 15 հազար եվրո, 336 հազար դոլար և 640 հազար դրամ, իսկ կանխիկ ունեցել է 40 հազար դոլար: Բանկում ունեցել է 300 հազար դոլար և 100 հազար եվրո ավանդ: Չորս տարիների ընթացքում Բադալյանը զգալիորեն բարելավել է ֆինանսական վիճակը, ներգրավվել պետական գնումներում, ըստ վերջին հայտարարագրի՝ մեկ տարվա հանգստի համար ծախսել է 7 միլիոն դրամ: Բադալյանը պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ նաև 2020 թվականին ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13% բաժնեմասը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ 2018-ից մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, այդ ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը 4 պայմանագիր՝ մոտ 12 միլիոն դրամ արժեքով: Ստացվում է՝ պաշտոնյայի բաժնետեր դառնալուց հետո ծավալը մոտ հարյուր անգամ ավելացել է: Նշենք, որ խոսքը գնում է պետական գնումների մասին, որը նախկինում ևս Փաշինյանը ակտիվորեն քննադատում էր և խոստանում առողջացնել և կոռուպցիայից զերծ պահել: Իսկ հիմա պետական գնումները հիմնականում արվում են առանց մրցույթի, մեկ անձից և տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ են հաղթում: Այստեղ նաև հարկ է նշել, որ Բագրատ Բադալյանը պետական պաշտոյա դարձավ մի քաղաքական թիմի իշխանության ժամանակ, որոնք եկել էին կոռուպցիան բացառելու, «ժողովրդին ծառայելու»: Նրանք ասում էին, որ ժողովրդին կեղեքել են, հարստահարել, կոռուպցիան մարդկանց աղքատության է հասցրել և այլն և այլն: Հրապարակից հնչող տեքսնտերն ու խոստումները բոլորն են հիշում: Իսկ հիմա միայն այս օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է օրինակ ժողովրդի ծառա Տիգրան Ավինյանի նախկին և Արայիկ Հարությունյանի գործող տեղակալ՝ Բագրատ Բադալյանը իրականացնում իր առաքելությունը:
    13:54
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պեկինում ընթանում է Համաշխարհային երիտասարդական ֆորումը
    Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հուլիսի 21-ին մեկնարկել է Համաշխարհային երիտասարդական ֆորումը, որին մասնակցում են ներկայացուցիչներ՝ տարբեր երկրներից: Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց հարթակում ընթացող Համաշխարհային երիտասարդական եռօրյա ֆորումի ընթացքում պանելային մի քանի հարթակներով քննարկման կդրվեն կլիմայի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև կքննարկվեն երիտասարդների աշխատանքային զբաղվածությունն ու նախաձեռնողականությունը, հավասար կրթություն ունենալու հեռանկարները և թվային էկոնոմիկայի հեռանկարները: Ֆորումը կազմակերպվել է Համաշխարհային երիտասարդական ֆեդերացիայի կողմից: Կեզրափակվի հուլիսի 23-ին:
    13:48
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու դեպքի առթիվ վարչական վարույթ է հարուցվել
    Հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրերը լցվել են «Վեոլիա ջուր» ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով: Դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել երեք կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև: Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների՝ փրփրաջրի թափման կետում բավականին բարձր է ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունը, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:
    13:42
    22.07.22
    Ավելին