Լրահոս
Հասարակական
22:09
21.07.22
195

Բախվել են Volkswagen Tuareg-ն ու ՎԱԶ 2108-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Երևան-Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում, բախվել են Volskwagen Tuareg և ՎԱԶ 2108 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Բախման հետևանքով 08-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։