Լրահոս
Հասարակական
23:55
21.07.22
193

Բախվել են Opel-ն ու ՎԱԶ 21099-ը․ վերջինս կողաշրջվել է

Img default alt hy

Հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 29-ամյա Վարազդատ Չոբանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և 25-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 099-ը կողաշրջվել է՝ հայտնվելով բաժանարար գոտում, Opel-ը նույնպես հայտնվել է բաժանարար գոտու վրա։

Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։