Լրահոս
Քաղաքական
22:58
21.07.22
204

Լարված իրավիճակ Թալինի Արագածավան գյուղում․ թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին. 168.am

Img default alt hy

Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին, տեղեկացնում է 168.am-ը:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` բնակիչներին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ըստ բնակիչներից մեկի՝ հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է: