Լրահոս
Միջազգային
21:33
21.07.22
199

Թուրքիայի դրոշը ոտքի տակ են գցել Իրաքում. Բաղդադը պատասխան է պահանջում Անկարայից

Իրաքում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ Թուրքիայի:

Բաղդադը մեղադրում է Անկարային Իրաքի Դոհուկ նահանգում գտնվող լեռնային հանգստավայրին հարվածելու համար, որի պատճառով 9 մարդ զոհվել է, երկու տասնյակից ավելին՝ վիրավորվել:

Իրաքը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, քաղաքացիներն այրում են Թուրքիայի դրոշները, պահանջում իշխանությունից պատերազմ հայտարարել իրենց սուվերեն տարածք ներխուժած Անկարային: