Լրահոս
Միջազգային
22:33
21.07.22
136

Ռուսաստանն առաջ է շարժվում, բայց «կամուրջները չի այրում». ուկրաինական պատերազմը

Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, որն, ի դեպ, օրեր առաջ Հայաստանում էր, հայտարարել է, որ Ուկրաինայում մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում մոտ 15 հազար ռուսաստանցի զինվորական է սպանվել:

Պաշտոնական Մոսկվան ու Կիևը, սակայն, չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։ Bloomberg-ը, իր անանուն աղբյուրներին հղումով, այսօր գրել է, թե Ռուսաստանը սեպտեմբերին պլանավորում է հանրաքվե անցկացնել ուկրաինական շրջաններում, որոնք անցել են իր վերահսկողության տակ՝ Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում։