Լրահոս
Աշխարհ
14:45
25.07.22
137

Արջը կնոջը վրանից հանել և մասնատել է քաղցած լինելու պատճառով

Img default alt hy

Los Angeles Times-ը հայտնել է, որ Գրիզլի արջը, որը մեկ տարի առաջ Մոնտանայում հոշոտել էր մի կնոջ, եղել է քաղցած և դրսևորել է գիշատիչ վարք:

2021թ-ի հուլիսի 6-ին Կալիֆորնիա նահանգի Չիկո քաղաքից Լի Դևիս Լոկանը հեծանվային ճանապարհորդության ընթացքում հյուրանոցի փոխարեն որոշել է գիշերել վրանում։ 

Գիշերը արջը մտել է վրան, այնտեղից դուրս բերել կնոջն ու հոշոտել։ Զբոսաշրջիկները փորձել են վերակենդանացնել տուժածին, սակայն ապարդյուն։ Նա տեղում մահացել է։