Լրահոս
Հասարակական
14:47
25.07.22
90

Երևանում ավտոմեքենաների բախման հետևանքով մեկ մարդ տուժել է

Img default alt hy

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 25-ին ժամը 10։11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից Դավիթ Բեկի փողոց տանող լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝  Ա. Խ., ծնված 1970 թ.) և «Renault» (վարորդ՝  Վ. Ո., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Renault» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։