Լրահոս

2022-07-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդը Volkswagen-ի անվահեծի կոտրվելու հետևանքով բախվել է երկաթե արգելապատնեշին. 13-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
    Հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արամ Վ.-ն, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում, ավտոմեքենայի անվահեծի կոտրվելու հետևանքով, կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել երկաթյա արգելապատնեշին:
    12:45
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավարի ընտանիքի նոր բիզնեսներն ու անօրինական կառուցված «մոյկան»․ Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի քոլեջի շրջանավարտ․ անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանին նշանակեց Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Անցած մեկ տարի եւ 5 ամսում Դավիթ Սարգսյանի ընտանիքը մեծացել է իրենց ունեցած բիզնեսների թիվը՝ Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցում երկհարկանի շինանյութերի խանութ է գործարկել, Հաղարծին գյուղի դպրոցի մոտ սրճարան բացել եւ այլն։ Դրանց առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, իսկ հիմա Դավիթ Սարգսյանի ընտանիքին պատկանող ավտոլվացման կետի մասին, որի մասին գրել եմ դեռեւս 2021թ․ փետրվարին․ երբ Դ․ Սարգսյանը Դիլիջան համայնքի ավագանու անդամ էր։ Հաղարծին գյուղի հարավային ծայրին, գյուղը շրջանցող, սողանքի պատճառով չգործող միջպետական ավտոճանապարհի վրա ապօրինի կերպով,առանց շինթույլտվության ավտոլվացման կետ է կառուցվել, այն հիմա էլ աշխատում է։ Վերհիշյալ ավտոլվացման կետը կառուցված է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վտանգավոր, 4-5 մետր հեռավորությամբ։ Դավիթ Սարգսյանն ասել է, որ ավտոլվացման կետը գրանցված է անհատ ձեռներեց, իր եղբայր Սասուն Սարգսյանի անվամբ, ինքը բաժնետեր է ։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իր 2019թ․ օգոստոսի գրությունով ավտոլվացման կետի վերաբերյալ հայտնել էլ որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի։ Նախկինում Դիլիջանի համայնքապետարանն ավտոլվացման կետի ապօրինի կառուցման պատճառով 200 հազար դրամի չափով տուգանք է կիրառել»։
    12:41
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցավոք անդրեասղուկասյանանմաններ էլի կան մեր երկրում. Արտակ Զաքարյան
    Անդրեասղուկասյան կոչվող ոմն մեկը, վերջերս politik.am կայքին տրված հարցազրույցում իրեն հատուկ անբարո ցինիզմով է մեկնաբանել Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության մի հատվածը: Սույն կենդանին, իրեն բացարձակ էշի տեղ դրած, իբրև թե անդրադարձել է Հայաստանի վարած հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականությանը: Նշեմ, որ տգիտության ու ողորմելիության աստիճանի հասնող վերլուծությունը ոչ մի կապ չունի իրական քաղաքականության հետ: Դրանով սույն սուբյեկտը ավելի շատ նմանվել է մի ծաղրածուի, որի խնդիրը սեփական խղճուկ ոչնչության վրա ուշադրություն հրավիրելն էր: Այդ մասով կարծես թե հաջողել է: Տգետ երևույթը երևի չի հիշում, թե ինչպես էին նույն ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում ու բարձր գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականության յուրահատկությունը: Նույն ԵՄ-ն էր արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ քաղաքականությունն անվանում «Unique case»: Իսկ 2017-ին հենց Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ հնարավոր դարձավ ԵՄ հետ CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ստորագրումը: Ինչ վերաբերում է իբրև թե Սվիտալսկու խոսքերը մեջբերելուն, ապա Անդրեաս կոչվող դեբիլոիդը նախ թող հիմնավորի, որ նախկին դեսպանը նման կերպ է մեկնաբանել ՀՀ-ԵՄ բանակցային թեմաները, և երկրորդը` հանուն քո երկրի շահերի արված ցանկացած քայլ, միայն ողջունելի է: Այդ թվում նաև ԵՄ տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը, որն ուղղվել է Հայաստանում ամենատարբեր ոլորտների բարեփոխումներին: Իսկ ԵՄ-ն ինքն էր շահագրգիռ ԱլԳ շրջանակներում աջակցել այդ բարեփոխումներին: Ցավոք անդրեասղուկասյանանմաններ էլի կան մեր երկրում, որոնք օգտվելով նիկոլիզմի հրահրած կեղծիքի ու ստի միջավայրից, իրենց բաժին սուտն ու կեղծիքն են տարածում` շաղախված սեփական բոսյակային մեկնաբանություններով: Բայց դա երկար շարունակվել չի կարող և ամեն ինչ ժամանակի հետ նորից իր տեղը կընկնի:
    12:38
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հուլիսի 18-24-ը հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք
    Հուլիսի 18-24-ը Հայաստանում իրականացվել է 6158 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, առողջացել է 547 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425 365 դեպք, որոնցից 413 901-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1 144 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 633 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 154 685 թեստավորում:
    12:33
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վթար` Մարտունի-Վարդենիս ճանապարհին
    Հուլիսի 24-ին՝ ժամը 15.05-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-21071» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 51-ամյա վարորդ Գարիկ Հակոբյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    12:21
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ
    Հուլիսի 23-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
    12:15
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է Կարս
    Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է սահման՝ Կարսի շրջանում: Այդ մասին հայտնում են  թուրքական ԶԼՄ-ները:
    12:10
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Որդուն սպանած հայրը երգում էր եկեղեցու երգչախմբում, տղան հոգեկան շեղումներ ուներ»․ մանրամասնում է համայնքապետը
    Արմավիրի մարզի Գայ գյուղում նախօրեին հոր կողմից սպանված տղամարդը 30 տարեկան էր, ուներ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գայ համայնքի վարչական ղեկավար Ղազար Ղազարյանը։
    12:03
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին
    Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում, տեղեկացնում են ֆեդերացիայից:
    12:00
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության դեպքը
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Գայ գյուղում 30-ամյա տղամարդու սպանության դեպքը, նշվում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
    11:50
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Ներքին Չարբախի 15-րդ փողոցում տնակ է այրվել. տուժածներ չկան
    Հուլիսի 25-ին, ժամը 01։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 15-րդ փողոցում տնակ է այրվում։
    11:45
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առավոտյան 7-ին արթնանալու մասին հումորները շատ լավն էին, նույնիսկ Քիմ Քարդաշյանից էին կարծիք հարցրել․ Երևանի քաղաքապետ
    Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ այսուհետ  առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում։
    11:37
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Իսպանիայի Մալագա քաղաքում հայկական եկեղեցի է բացվել
    Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը հուլիսի 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաք է այցելել, ինչի նպատակը եղել է Մալագայում նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններն էին:
    11:30
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Դեն Բիլզերյանն ամուսնացել է
    Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն ամուսնացել է։ Տեղեկությունը նա հայտնել է իր ինստագրամյան էջում և լուսանկար հրապարակել։
    11:17
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարապետ Չալյանն ու Շանթ Խաչատրյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի փոխչեմպիոններ
    Հունահռոմեական ոճի ըմբիշներ Շանթ Խաչատրյանն ու Կարապետ Չալյանը դարձել է Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիրներ, տեղեկացնում է armsport.am-ը:
    11:15
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Հայաստանում:
    11:00
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականունով հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի հանգամանքները:
    10:50
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատերազմը նույնիսկ դաս չդարձավ․ Տիգրան Աբրահամյան
    «Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։
    10:45
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասում Հանրապետության տարածքում
    Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
    10:45
    25.07.22
    Ավելին