Լրահոս
2022-07-25
-
Կրթություն և գիտությունԳրքի երևանյան հինգերորդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, գրական մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերում. Արձակ, Պոեզիա, Դրամատուրգիա, Մանկապատանեկան գրականություն: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող: Մրցույթին պետք է ներկայացնել՝ ինքնակենսագրություն (CV), 3 պատմվածք /էսսե կամ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար, 10 բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար, 1 պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար: 1 հեքիաթ/պատմվածք կա՛մ 1 պատկերազարդ պատմություն, կա՛մ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 20 էջ), կա՛մ 10 բանաստեղծություն՝ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի համար: Վեպի և վիպակի պարագայում պետք է առանձին ներկայացնել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը (մինչև 500 բառ): Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։ Հաղթողները կստանան դրամական պարգև 300 հազարական դրամ (ներառյալ հարկերը): Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի մասում նշելով կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» (subject) բաժնում՝ գրողի անունը և ազգանունը։ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու: Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով. ժանրային իրացումը, լեզուն և ոճը, գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը, արդիականությունը: Մասնագիտական ժյուրիի կազմում են Գուրգեն Խանջյանը, Հայկ Համբարձումյանը, Սարգիս Հովսեփյանը, Անուշ Ասլիբեկյանը, Արտավազդ Եղիազարյանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 20-ն է։ Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին՝ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ, որի ընթացքում էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը:Ավելին14:1525.07.22 -
ՀասարակականՔաղաքացիները վնասել են կանգառասրահում տեղադրված գույքը, գողացել լամպերըԱջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է, թե ինչպես են քաղաքացիները վնասում կանգառներում տեղադրված լույսերը, պոկում լարերը: Դիմելով քաղաքացիներին՝ նշվում է.Ավելին14:0025.07.22 -
ԻրավականԳլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն այցելել է Շիրակի մարզՀարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ Ծառայության ղեկավար կազմը հուլիսի 22-ին այցելել էր Շիրակի մարզային բաժին՝ տեղում ծանոթանալու բաժնի աշխատանքների կազմակերպման գործընթացին և առկա խնդիրներին։Ավելին13:4525.07.22 -
ՀասարակականՀուլիսի 25-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 225 916 էԽթանիչ պատվաստումների թիվը 62007 է:Ավելին13:3025.07.22 -
ՀայաստանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին13:2525.07.22 -
ԻրավականԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 49 վթար. 2 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 2 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:2225.07.22 -
Հասարակական4 ահազանգ՝ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալՀուլիսի 22-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Հուլիսի 22-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին13:1625.07.22 -
ԱշխարհՇումախերի լեգենդար բոլիդը հանվել է աճուրդիFerrari F300-ը, որն օգտագործել է Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը 1998 թվականին, աճուրդի է հանվել, փոխանցում է Armsport․am-ը:Ավելին13:1525.07.22 -
ՏնտեսականՀայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը. Վահան ՔերոբյանՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։ Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ։Ավելին13:1325.07.22 -
ՀասարակականԳեղարքունիքի խմած մարզպետը ավտովթարի պատճառ է դարձելԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը եղել է ոչ սթափ (խմած)։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այս վթարը, Կ․ Սարգսյանը Դիլիջանում նույնպես ավտովթարի մասնակից է եղել, ով այնուհետև խփած ավտոյով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։ Նա Գեղարքունիքի մարզպետն է։Ավելին13:0525.07.22 -
ՀայաստանՄոլդովական փողոցի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 39/3, 39/5, 43/3, 43/4, 49/48 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից։Ավելին13:0125.07.22 -
ՀասարակականՓոփոխվել է օդաչուի առավելագույն տարիքային շեմըՀուլիսի 30-ին ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ Հայաստանում օդաչուի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 60 տարին, իսկ օդանավում մեկից ավել օդաչուի առկայության դեպքում՝ 65 տարին:Ավելին13:0025.07.22 -
ԻրավականԱհազանգում են փաստաբանները. Չալաբյանի գործով դատավորը «կշտամբել է» քննիչին2 ու կես ամիս կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանները ահազանգում են՝ Քննչական մարմինները «բացարձակ անգործության» են մատնված: Երկու շաբաթ առաջ 15 օրով դատարանը երկարացրել է Չալաբյանի կալանքի ժամկետը, մինչդեռ, փաստաբան Վարազդատ Հարությունյանի պնդմամբ, հունիսի մեկից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը պարզապես գոյություն չունի: Այս հանգամանքը քննիչը, կալանքի նոր միջնորդությունը ներկայացնելիս, հաշվի չէր առել, ինչն էլ փաստաբանի խոսքով՝ արժանացել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կշտամբանքին:Ավելին12:5625.07.22 -
Հայաստան«ՀայՓոստ»-ի տնօրեն Հայկ Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել«ՀայՓոստ»-ի տնօրեն Հայկ Կարապետյանը հայտնել է, որ հուլիսի 25-ից ավարտում է իր համագործակցությունը «ՀայՓոստ»-ի հետ: ««ՀայՓոստ»-ի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար երկու տարի առաջ նշանակվեցի «ՀայՓոստ»-ի տնօրեն, և թիմիս հետ միասին իրականացրինք հսկայական փոփոխություններ՝ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով: 2020 թվականին ստեղծեցինք հնգամյա զարգացման ռազմավարություն, որը հավանություն ստացավ «ՀայՓոստ»-ի դիտորդ խորհրդի և ՀՀ կառավարության կողմից: Արդյունքում, կառուցեցինք «ՀայՓոստ»-ի էկոհամակարգը, ստեղծեցինք դուստր ձեռնարկություններ և գործարկեցինք բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն: Կարծում եմ՝ իրավահավաստի փոստի գործարկմամբ, տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտեցինք, ուստի, այսօրվանից իմ և «ՀայՓոստ»-ի համագործակցությունը կավարտվի»,- նշել է Հայկ Կարապետյանը: Նա շնորհակալություն է հայտնել մեծ վստահության և հնարավորության համար, որ ընձեռվել է իրեն, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել աշխատանքային թիմին 24/7 ռեժիմով վերջին 2 տարին աշխատելու համար:Ավելին12:5425.07.22 -
ԵրևանԵրևանի մի շարք հասցեների գազամատակարարումը դադարեցվել է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքը սնուցող՝ Թբիլիսյան խճուղով անցնող 700 մմ տրամագծով միջին ճնշման գազատարի վրա տեղադրված սողնակային փականը խափանվել է, ինչի պատճառով հուլիսի 25-ին ժամը 10։00-ից դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 29, 38, 40 բազմաբնակարան շենքերի, Արղության նրբանցքի թիվ 4 բազմաբնակարան շենքի, Մալխասյանց փողոցի թիվ 1, 3 բազմաբնակարան շենքերի, Մալխասյանց նրբանցքի թիվ 1/11 բազմաբնակարան շենքի, Մալխասյանց 1-ին նրբանցքի առանձնատների, Մամիկոնյանց փողոցի թիվ 62 բազմաբնակարան շենքի, Փափազյան փողոցի թիվ 118/1 բազմաբնակարան շենքի, Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 77-ից 88 առանձնատների, Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/2, 21/3, 21/4, 21/5, 21/6, 21/8, 21/12, 21/13, 58 բազմաբնակարան շենքերի, Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7ա բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Քանաքեռ ՀԷԿ Բանավան թաղամասի թիվ 1-ից 11, թիվ 2/2, 2/1, 16, 17 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Ն․Տիգրանյան փողոցի թիվ 7, 8, 9, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Ադոնցի փողոցի թիվ 25 բազմաբնակարան շենքի և հարակից առանձնատների, Ղափանցյան փողոցի առանձնատների, Շրջանցիկ թունելի, Հրազդանի կիրճի ձախակողմյան հատվածի, «Մանկական քաղաք» թաղամասի առանձնատների, Գրիբոյեդովի, Արղության փողոցների և նրբանցքների, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի առանձնատների, Հովսեփ Էմինի 1-ին նրբանցքի առանձնատների գազասպառողների, ինչպես նաև՝ «Լիտոկոլ ԱՄԿՈ» ՍՊԸ-ի, «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ի, սեփականատեր Դիանա Անտոնյանի, «Մակ Գրուպ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արտակ Վարդանյանի, «Մուլտի գազ-3» ՍՊԸ-ի, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ-ի, Հայ կաթողիկե եկեղեցու, «Միլլկաթ» ՍՊԸ-ի, «Ավելիաց» ՍՊԸ-ի, սեփականատեր Անուշավան Վանցյանի, «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի, «Միկշին» ՍՊԸ-ի, սեփականատեր Սուրեն Շահբազյանի, «Պալմա» ՍՊԸ-ի, «Ավերս» ՍՊԸ-ի, «Կարկոմավտո» ՍՊԸ-ի, «Ավտոտրանս» ՍՊԸ-ի, «Նիկո և Նայս» ՍՊԸ-ի, Հատուկ կոնստրուկտորների տեխ․ ձեռնարկության, «Օկտան ԴՊ» ՍՊԸ-ի, «Լիկոո» ԱԿ-ի, Դանիելյան Տիգրան ԱՁ-ի, «Փիրալյան» ՍՊԸ-ի, «ԱԳԳ Գլոբալ» ՍՊԸ-ի, «Նոր Պրոջեկտս» ՍՊԸ-ի, սեփականատեր Արթուր Խուդոյանի, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի, «Էներջի Պլազա» ՍՊԸ-ի, «Կրբեդանս» ՍՊԸ-ի, «Գլա-Գլա» ՍՊԸ-ի, «Մետալ օքսայտ» ՍՊԸ-ի, «Դայան» ՍՊԸ-ի, «Ֆերակո» ՍՊԸ-ի, «Հոռեկաֆուդ» ՍՊԸ-ի, Երևանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի, «Երազ սպասարկում» ՍՊԸ-ի, «Մեր տուն» համատիրության, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի, «Հախվերդյան Շինմոնտաժ» ԲԲԸ-ի, «Արդմոնտաժ-2» ՍՊԸ-ի, «Կակտուս» ՍՊԸ-ի, «Օրիենթսթոն» ՍՊԸ-ի, «Էլին Առ» ՍՊԸ-ի, «Սևակ Սաթինե» ՍՊԸ-ի, «Վեոլիա Ջուր» ՍՊԸ-ի, «ԳՄՎ» ՍՊԸ-ի, «Ուրարտու Ա» ՍՊԸ-ի, «Սամվելյան Դիզայն» ՍՊԸ-ի, «Գրանդ Ավտո» ՍՊԸ-ի, «Գրանդ Մոթորս» ՍՊԸ-ի, «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից։Ավելին12:5025.07.22 -
ՔաղաքականՄաշտոցի պողոտայում խորոված անողներից ու պատերազմից հետո թռվռացող իշխանությունից ի՞նչ ակնկալես. ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․ «Ո´չ կրոնական, ո´չ աշխարհիկ որևէ բացատրություն չկա, երբ 30-անց սեռահասուն բուղան ջրային ավտոմատով Երևանի փողոցներում անձնուրաց հարձակվում է անծանոթ մարդկանց վրա։ Ամիսներ առաջ նրա տարեկիցներն իսկական խրամատներում, իսկական ավտոմատներով կռվում-զոհվում էին։ Ինքը Երևանի փողոցներում ջուր է խաղում։ Աղավնոյում՝ գետի ափին Վարդավառը կյանքի տոն է ու ապրելու վճռականության ցուցադրություն, Երևանի կենտրոնական փողոցում թանկարժեք ջիփի լուսամուտից պատահական անցորդի վրա «հրթիռակոծվող» ջուրը նույն տոնի խեղաթյուրումն է։ Եթե դա լիներ մեկ դրվագ, ես չէի խոսի դրա մասին։ Ես չեմ նկարագրում կոնկրետ բուղայի, դրանք շատ էին։ Հարցը ջրոցին չէ. հարցը իրականության ընկալման մեջ է։ Ո՞վ է այսօր տեղյակ, թե կոմայի մեջ գտնվող քանի զինվոր ունենք, ծանր վիրավոր քանի զինծառայող ունենք։ Ու՞մ է դա հետաքրքրում։ Փորձե՞լ է եկեղեցին այս 30 տարվա ընթացքում բացատրել, որ Վարդավառը, այո, շատ գեղեցիկ տոն է, բայց «ջրոցին» խաղում են բակերում, լճափերին, ավազանների շուրջ, և միայն՝ փոխադարձ համաձայնությամբ, որովհետև տոնը պետք է ուրախություն բերի։ 30 տարում դա կարելի էր հաստատ տեղ հասցնել։ Մեկը պետք է բացատրի, որ անծանոթ մարդիկ կարող են լինել անտրամադիր, վատառողջ, կարևոր տեղ շտապող, և որ ձեր դույլով ջուրը կարող է անծանոթի օրը փչացնել, իսկ ոմանց՝ հասցնել հիվանդանոց։ Սա կարող էր անել իշխանությունը, բայց չի արել երբեք, իսկ հիմա Մաշտոցի պողոտայում խորոված անողներից ու պատերազմից շաբաթներ հետո թռվռացող իշխանությունից ի՞նչ ակնկալես։ Սեռահասուն տղամարդը՝ ջրի դույլը կամ ջրային «նռնականետը» ձեռքին անցորդների հետևից վազող, մեր քաղաքացին է, որից ձևավորվում է ամբողջական հասարակությունը։ Եթե նրան չկրթես ու չստիպես կրթվել, չբացատրես-չարգելես, նա կմնա նույնը, ու պետությունն էլ կլինի նրան համապատասխան։ Երեկ ջահել-ջիվան ջրային զենքերով թռվռացող երիտասարդներից շատերը հայեր էին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ պետությունների ամենափրկիչ անձնագրերով։ Նրանց էլ է պետք բացատրել, որ զգաստանան, բացատրել, որ սա պետություն է, որը նոր է ծանր աղետի մեջ եղել։ Հայաստանը ռեստորանի մեծ սեղան չէ։ Սա պետություն է, սա իսկապես Հայաստանն է, և այն չի կարող սփյուռքի համար դառնալ 1900-ականների Կուբան ամերիկացիների համար՝ կազինոների, հասարակաց տների, ռեստորանների, փող լվալու ինչ-որ միավոր։ Ինչո՞ւ եմ սա ասում. Հայաստանում և հայկական աշխարհում պետք է սրընթաց գնա նոր կոնսոլիդացիա՝ պետության և պետականության գաղափարի շուրջ։ Սա չի ենթադրում բարիկադներ, հակառակը։ Սա ենթադրում է պետական մտածողության քարոզ։ Սա էլ իր հերթին նշանակում է՝ այլ բարքեր, այլ համակեցություն, այլ մտածողություն, այլ վարքագիծ»։Ավելին12:4525.07.22 -
ՀասարակականՎարորդը Volkswagen-ի անվահեծի կոտրվելու հետևանքով բախվել է երկաթե արգելապատնեշին. 13-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արամ Վ.-ն, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում, ավտոմեքենայի անվահեծի կոտրվելու հետևանքով, կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել երկաթյա արգելապատնեշին:Ավելին12:4525.07.22 -
ՔաղաքականԴիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավարի ընտանիքի նոր բիզնեսներն ու անօրինական կառուցված «մոյկան»․ Ոսկան ՍարգսյանԼրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի քոլեջի շրջանավարտ․ անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանին նշանակեց Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Անցած մեկ տարի եւ 5 ամսում Դավիթ Սարգսյանի ընտանիքը մեծացել է իրենց ունեցած բիզնեսների թիվը՝ Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցում երկհարկանի շինանյութերի խանութ է գործարկել, Հաղարծին գյուղի դպրոցի մոտ սրճարան բացել եւ այլն։ Դրանց առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, իսկ հիմա Դավիթ Սարգսյանի ընտանիքին պատկանող ավտոլվացման կետի մասին, որի մասին գրել եմ դեռեւս 2021թ․ փետրվարին․ երբ Դ․ Սարգսյանը Դիլիջան համայնքի ավագանու անդամ էր։ Հաղարծին գյուղի հարավային ծայրին, գյուղը շրջանցող, սողանքի պատճառով չգործող միջպետական ավտոճանապարհի վրա ապօրինի կերպով,առանց շինթույլտվության ավտոլվացման կետ է կառուցվել, այն հիմա էլ աշխատում է։ Վերհիշյալ ավտոլվացման կետը կառուցված է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վտանգավոր, 4-5 մետր հեռավորությամբ։ Դավիթ Սարգսյանն ասել է, որ ավտոլվացման կետը գրանցված է անհատ ձեռներեց, իր եղբայր Սասուն Սարգսյանի անվամբ, ինքը բաժնետեր է ։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իր 2019թ․ օգոստոսի գրությունով ավտոլվացման կետի վերաբերյալ հայտնել էլ որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի։ Նախկինում Դիլիջանի համայնքապետարանն ավտոլվացման կետի ապօրինի կառուցման պատճառով 200 հազար դրամի չափով տուգանք է կիրառել»։Ավելին12:4125.07.22 -
ՔաղաքականՑավոք անդրեասղուկասյանանմաններ էլի կան մեր երկրում. Արտակ ԶաքարյանԱնդրեասղուկասյան կոչվող ոմն մեկը, վերջերս politik.am կայքին տրված հարցազրույցում իրեն հատուկ անբարո ցինիզմով է մեկնաբանել Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության մի հատվածը: Սույն կենդանին, իրեն բացարձակ էշի տեղ դրած, իբրև թե անդրադարձել է Հայաստանի վարած հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականությանը: Նշեմ, որ տգիտության ու ողորմելիության աստիճանի հասնող վերլուծությունը ոչ մի կապ չունի իրական քաղաքականության հետ: Դրանով սույն սուբյեկտը ավելի շատ նմանվել է մի ծաղրածուի, որի խնդիրը սեփական խղճուկ ոչնչության վրա ուշադրություն հրավիրելն էր: Այդ մասով կարծես թե հաջողել է: Տգետ երևույթը երևի չի հիշում, թե ինչպես էին նույն ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում ու բարձր գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականության յուրահատկությունը: Նույն ԵՄ-ն էր արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ քաղաքականությունն անվանում «Unique case»: Իսկ 2017-ին հենց Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ հնարավոր դարձավ ԵՄ հետ CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ստորագրումը: Ինչ վերաբերում է իբրև թե Սվիտալսկու խոսքերը մեջբերելուն, ապա Անդրեաս կոչվող դեբիլոիդը նախ թող հիմնավորի, որ նախկին դեսպանը նման կերպ է մեկնաբանել ՀՀ-ԵՄ բանակցային թեմաները, և երկրորդը` հանուն քո երկրի շահերի արված ցանկացած քայլ, միայն ողջունելի է: Այդ թվում նաև ԵՄ տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը, որն ուղղվել է Հայաստանում ամենատարբեր ոլորտների բարեփոխումներին: Իսկ ԵՄ-ն ինքն էր շահագրգիռ ԱլԳ շրջանակներում աջակցել այդ բարեփոխումներին: Ցավոք անդրեասղուկասյանանմաններ էլի կան մեր երկրում, որոնք օգտվելով նիկոլիզմի հրահրած կեղծիքի ու ստի միջավայրից, իրենց բաժին սուտն ու կեղծիքն են տարածում` շաղախված սեփական բոսյակային մեկնաբանություններով: Բայց դա երկար շարունակվել չի կարող և ամեն ինչ ժամանակի հետ նորից իր տեղը կընկնի:Ավելին12:3825.07.22 -
ԱռողջապահականՀուլիսի 18-24-ը հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպքՀուլիսի 18-24-ը Հայաստանում իրականացվել է 6158 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, առողջացել է 547 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425 365 դեպք, որոնցից 413 901-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1 144 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 633 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 154 685 թեստավորում:Ավելին12:3325.07.22