Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:31
25.07.22
100

Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները մինչև գործարքի վերականգնումը

Img default alt hy

Թեհրանը չի վերականգնի իր միջուկային օբյեկտներում տեսախցիկների աշխատանքը մինչև իրանական ատոմային դոսյեին վերաբերող պայմանագրի ստորագրումը: Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:

Տեսախցիկները, որոնք Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից (Իրանի օբյեկտներում) տեղակայվել են 2015 թվականից հետո, չեն աշխատի, քանի դեռ չի վերականգնվի միջուկային գործարքը»,- նշել Է Էսլամին, որի խոսքը մեջբերել Է Al Hadath հեռուստաալիքը: