Լրահոս
Սպորտ
16:00
25.07.22
116

Արթուր Գալոյանի զավեշտալի գոլը՝ «Ռոդինայի» դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ «Ալանիայի» ֆուտբոլիստները Առաջին լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում հաղթել են «Ռոդինային»։ Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ Վլադիկավկազի թիմի։

«Ալանիայի» կազմում գոլերից մեկի հեղինակը Արթուր Գալոյանն է։ 77-րդ րոպեին մոսկվացիների դարպասապահ Դավիդ Սանգարեն փորձել է հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, սակայն հարվածել է Արթուր Գալոյանի դեմքին, որից հետո գնդակը հայտնվել է դարպասում:

«Ալանիան» երկու տուրից հետո ունի 4 միավոր։ Հաջորդ տուրում թիմը կհյուրընկալվի «Ենիսեյին»: