Լրահոս
Իրավական
16:15
25.07.22
123

Մարմնական վնասվածք պատճառելու և այլ մեղադրանքներով հետախուզվողները հայտնաբերվել են

Img default alt hy

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 31-ամյա Շալիկո Խ.-ն, որը մարտի 29-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա Նաիրիի բաժնի ոստիկանների կողմից ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Դիլիջանի Շահումյան փողոցում հայտնաբերվել, բաժին է տեղափոխվել և ձերբակալվել 48-ամյա Գևորգ Ղ.-ն, որը 2018 թ. հունիսի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին Դավիթ Բեկի փողոցից Էրեբունու բաժին են բերել 45-ամյա Գագիկ Ս.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 34-ամյա Բրար Ս.-ն, որը 2021 թ. փետրվարի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշատանքի շնորհիվ հուլիսի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 65-ամյա Անահիտ Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (01.07.2022 թ.-ից՝ 457-րդ հոդվածի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: