Լրահոս
Իրավական
16:30
25.07.22
88

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. 18-ամյա պատանին կալանավորվել է

Img default alt hy

Հուլիսի 21-ին` ժամը 23։00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի երկկողմանի վնասվածք, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը դանակահարվել էր Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի հարակից պուրակում:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, նշված պուրակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Վանաձորի Վարդանանց փողոցի 18-ամյա բնակիչը:

Նա կալանավորվել է:

Կատարվում է նախաքննություն: