Լրահոս
Առողջապահական
17:00
25.07.22
112

Իսպանիայում կապիկի ծաղիկի բռնկում է գրանցվել, հավանաբար, դաջվածքի սրահի պատճառով

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Իսպանացի բժիշկները երկրի հարավում գտնվող Անդալուսիա ինքնավար համայնքում հայտնաբերել են կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 10 դեպք: Ենթադրվում է, որ հիվանդացության բռնկումը կապված է տեղի դաջվածքի սրահի գործունեության հետ:

Իսպանիայի առողջապահության մարմինների ներկայացուցիչներն ընդգծել են, որ կապիկի ծաղիկի դեպքերի հետ կապված դաջվածքի սրահը փակվել է: Ներկայումս տեղական իշխանությունները համաճարակաբանական հետաքննություն են անցկացնում՝ պարզելու բռնկման պատճառները:

Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղիկից:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:
Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: