Լրահոս
Քաղաքական
13:19
27.07.22
105

«Դիմադրություն» շարժումը հայտնել է հերթական հանրահավաքի օրը

Img default alt hy

Հուլիսի 29-ին՝ 19։30-ին, հանրահավաք կկայանա Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դիմադրություն» շարժումը:

«Դիմադրություն շարժումը շարունակվում է։ Այս պահին կատարվում են աշխատանքներ, պլանավորվում են առաջիկա անելիքներն ու գործողությունները։

Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին՝ 19։30-ին, կներկայացնենք ընթացիկ աշխատանքների մասին զեկույց, կխոսենք նաև առաջիկա անելիքների մասին։

Պայքարը շարունակվում է, հոգնել չկա, նահանջել չկա, Նիկոլը պետք է հեռանա»,- նշված է «Դիմադրություն» շարժման հաղորդագրությունում։