Լրահոս
Սպորտ
14:30
27.07.22
127

«Ցրվենա Զվեզդան» հայատառ գրառումով ողջունել է «Փյունիկին»

Img default alt hy

Սերբական «Ցրվենա Զվեզդան» արդեն պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ Երևանի «Փյունիկի» հետ դիմակայությանը։ Ակումբի թվիթերյան պաշտոնական էջը հայերեն գրառմամբ է արձագանքել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի արտագնա պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնի 4։1 հաշվով հաղթանակին։

«Կհանդիպենք շուտով»,- այսպիսի գրառում է հայտնվել էջում։