Լրահոս
Տեսանյութեր
13:56
27.07.22
359

ՌԴ-ում տղան խանդից դրդված դաժանաբար սպանել է 17-ամյա ընկերուհուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ Նովոսիբիրսկում 27-ամյա Ռոման Խամրաևին բերման են ենթարկել։ Նա կասկածվում է 17-ամյա իր ընկերուհուն սպանելու մեջ։ 

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

Ըստ հրապարակումերի՝ խանդից դրդված վիճաբանություն է տեղի ունեցել զույգի մեջ, որից հետո 17-ամյա աղջիկը փորձել փախչել, սակայն  27-ամյա Ռոման հարվածել է նրան, գցել գետնին և դանակի13 հարված հասցրել, ինչից հետո էլ աղջիկը մահացել է։ 

Պատահարը ֆիքսել է տաքսու վարորդներից մեկը, ով չի համարձակվել մոտենալ և օգնություն ցուցաբերել, քանի որ տեսել է տղամարդուն զինված։ 

Ճանապարհային ոստիկանության տեսուչները բերման են ենթարկել 27-ամյա Ռոման Խամրաևին։ Նա գտնվել է սպանության վայրից 28 կիլոմետր հեռավորության վրա։ Հայտնի է, որ կասկածյալը նախկինում դատվածություն է ունեցել։