Լրահոս
Տարածաշրջան
14:10
27.07.22
126

Ադրբեջանն «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել․ Չավուշօղլու

Img default alt hy

Ադրբեջանը «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ կազմակերպությունն ամրապնդման և հզորացման կարիք ունի։

«Իսլամական ութնյակ» ստեղծման որոշումը կայացվել է 1996 թվականի նոյեմբերին Ստամբուլում, առաջին գագաթնաժողովը կայացել է 1997 թվականի հունիսի 15-ին։ Կազմակերպությունը ներառում է ութ երկիր՝ Թուրքիա, Իրան, Պակիստան, Բանգլադեշ, Մալայզիա, Ինդոնեզիա, Եգիպտոս և Նիգերիա։