Լրահոս
Քաղաքական
18:15
27.07.22
207

Կառավարությունն ուզում է վերականգնել «Բանվորի արձան» անունով հայտնի «Փառք աշխատանքին»՝ քանդակը

Img default alt hy

«Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր: