Լրահոս
Իրավական
18:25
27.07.22
132

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ժոռա Ռուբենյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք.Երևան, Վարդանանց 15/3):

Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը․ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով, ինչպես նաև հոսող տաք ջրով, կախիչներով, անձնակազմի համար հանդերձարանով:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Ժոռա Ռուբենյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ: