Լրահոս
Արցախ
19:00
27.07.22
118

Արցախում խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Img default alt hy

Հուլիսի 27-ին՝ ժամը 12:55-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 12:56-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկմեկնել է կանչի վայր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13:20-ին, մարվել`ժամը 14:16-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա չոր խոտատարածք և թփեր:

Հուլիսի 27-ին՝ ժամը 14:26-ին, ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 46 հասցեի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել և այրվում է չոր խոտատարածք:

Ժամը 14:27-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մարվել է ժամը 14:45-ին:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 15×20 մ չոր խոտատարածք և թփեր:

Արձանագրված դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Возможно, это изображение 2 человека, люди стоят, дерево и на открытом воздухе

Нет описания фото.