Լրահոս
Հասարակական
20:16
27.07.22
167

29-ամյա վարորդը Նիվայով գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Ք-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը Նիվայի վարորդի համար։ Այդ տեղեկությունները պարեկային ծառայությունում պարզվում են։

Նիվայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։