Լրահոս
Աշխարհ
18:45
27.07.22
214

Ռուս հայտնի բլոգերը մահացել է կռունկի ընկնելու հետևանքով

Img default alt hy

Տյումենում բեռնման աշխատանքների ժամանակ ուժեղ քամու պատճառով շրջվել է վերամբարձ կռունկը, ինչի հետևանքով մահացել է Էլվիրա անունով հայտնի TikTok բլոգերը։ Այս մասին հայտնում է Известия-ն։

Նշվում է, որ խցիկը 32-ամյա կնոջ հետ միասին փլուզվել է 12 մետր բարձրությունից։ Քննիչները քրեական գործ են հարուցել «Շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահացածը հայտնի է դարձել TikTok-ի իր՝ որպես կռունկավար աշխատելու տեսանյութերի շնորհիվ։ Նա ուներ երկու երեխա։