Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:40
31.07.22
145

Լարված իրավիճակ Կոսովոյում․ ոստիկանությունը փակել է Սերբիայի կենտրոնական մասի երկու անցակետերը

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը երկրամասի հյուսիսում փակել է կենտրոնական Սերբիա անցման երկու անցակետ՝ տեղի սերբերի կողմից մայրուղիների շրջափակման պատճառով, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել է գերատեսչությունը Twitter-ում:

Կոսովոյում ստեղծված լարվածության ընթացքում տուժած քաղաքացիների և ոստիկանների մասին տվյալներ չկան, ապատեղեկատվություն է տարածվում, հայտնել է ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ ինքնահռչակ Կոսովոյի սահմանապահ ոստիկանության նոր բազայի առջև՝ «Յարինե» անցման վարչական կետից ոչ հեռու, բաշխվել են արագ արձագանքման ստորաբաժանման բազմաթիվ մարտիկներ՝ ինքնաձիգներով, սաղավարտներով և զրահաբաճկոններով: