Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:26
01.08.22
118

ԵՄ-ի միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը թույլ կտա վերացնել լարվածությունը. Բորել

Img default alt hy

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ին հայտարարել Է, որ ԵՄ-ի միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը թույլ կտա վերացնել լրավածությունը տարածաշրջանում և թուլ չտալ հետագա Էսկալացիա:

«Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը (սերբական փաստաթղթերի արգելքի) սահմանման ընթացակարգը սեպտեմբերի 1-ին հետաձգելու որոշումը և ակնկալում ենք, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կվերացվեն,- գրել Է Բորելը Twitter-ի իր Էջում: Բաց հարցերը պետք Է լուծվեն ԵՄ-ի միջնորդությամբ երխոսության շրջանակներում և նպատակաուղղվեն Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների համակողմանի նորմալացմանը, ինչն անհրաժեշտ Է ԵՄ-ին նրանց ինտեգրացման համար»:

Կիրակի երեկոյան Կոսովոյում և Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել Է այն բանից հետո, երբ չճանաչված կազմավորման ոստիկանությունը փակել Է հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային մասի սերբերը դուրս են եկել ցույցերի և փակել հիմնական մայրուղիները: Երկրամասի հյուսիսի մի շարք քաղաքներում հնչել են շչակներ:

Իբար գետի կամրջի մոտ, որը միացնում Է Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսը և հարավը, կենտրոնացվել են ոստիկաններ և Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի ծառայողներ, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Միջազգային ուժերի ջանքերի արդյունքում Պրիշտինան որոշել Է  սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: