Լրահոս
Սպորտ
10:32
01.08.22
156

Անգլիայի կանանց հավաքականը առաջին անգամ դարձել է ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Ֆուտբոլի կանանց Անգլիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ տնային Եվրո-ի եզրափակիչ խաղում հաղթելով Գերմանիայի թիմին:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով լրացուցիչ ժամանակից հետո:

Ավելի վաղ Անգլիայի կանանց հավաքականը երկու անգամ դուրս էր եկել Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ (1984 և 2009 թվականներին): Գերմանացիները մրցաշարում հաղթել են 8 անգամ, ավելի հաճախ, քան որևէ այլ թիմ, ւ երբեք չեն պարտվել եզրափակիչներում: