Լրահոս
Քաղաքական
10:46
01.08.22
176

Ալժիրը պատրաստ է միանալ ԲՐԻԿՍ-ին

Img default alt hy

Ալժիրը պատրաստ է միանալ ԲՐԻԿՍ-ին: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբունը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al Mayadeen հեռուստակայանը:

«Ալժիրն ունի ԲՐԻԿՍ-ին միանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ալժիրը խորապես հետաքրքրված է այդ կազմակերպությանը միանալով»,-նշել է Թեբունը:

Այժմ տնտեսական կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Հուլիսին Ռուսաստանում Նիգերիայի դեսպան Աբդուլահի Շեհուն RIA Novosti-ին տված հարցազրույցում պատմել էր մոտ ապագայում այս ֆորումին անդամակցելու հայտ ներկայացնելու երկրի պատրաստակամության մասին։

Չինաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերի դեպարտամենտի ղեկավար Լի Քեսինն ավելի վաղ հայտնել էր, որ «ԲՐԻԿՍ-ի դռները թակում են» նաև Ինդոնեզիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արգենտինան։