Լրահոս
Սպորտ
12:17
10.08.22
123

Աշխարհի չեմպիոն հռչակված գյումրեցի հրաձիգը թարմացրել է աշխարհի ռեկորդը

Img default alt hy

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում կայացած գնդակային հրաձգության՝ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ: Նշենք, որ ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Գյումրու հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչներ Հովհաննես Մարգարյանը, Արուսյակ Գրիգորյանը և Գոռ Խաչատրյանը:

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ երիտասարդների մրցապայքարին մասնակցող Գոռ Խաչատրյանը, հավաքելով 386 միավոր, ոչ միայն դարձել է աշխարհի չեմպիոն, այլև կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը։ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր։