Լրահոս
2022-08-10
-
ՍպորտՎազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում հայ հրաձիգները նվաճել են 4 մեդալՕգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում տեղի ունեցավ 2022 թվականի 10մ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում տեղի ունեցավ 2022 թվականի 10մ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը: Հայ հրաձիգներն ընդհանուր հաշվով նվաճեցին 4 մեդալ. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ Լիլիթ Մկրտչյան 3-րդ տեղ Արուսյակ Գրիգորյան 3-րդ տեղ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ Գոռ Խաչատրյան 1-ին տեղ Գոհար Հարությունյան 3-րդ տեղ Թիմին ուղեկցեց ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: Ավելին11:1610.08.22 -
ՔաղաքականՍևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ հետհեղափոխական Հայաստանում Սևանը ցանկապատերից ազատելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի օրոք նոր շքեղ առանձնատուն է կառուցվում Սևանա լճի ափին: Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, «Կապավոր» ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է դղյակը կառուցում՝ շիննորմերի տարաբնույթ խախումներով: Բայց դրա վրա աչք է փակում Կառավարությունը, քանի որ ղարաբաղցի Արմանը ՔՊ-ի սիրելի օլիգարխն է: Նա նաև պետական մրցույթներում է գրեթե միշտ հաղթում: Արման Հակոբջանյանին հաճախ կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (ֆուտբոլային թեմաների մասին՝ շուտով): Մարդ, ով ի պաշտոնե՝ որպես նախարար, պարտավոր է Սևանա լիճը պահպանել, նոր դղյակի կառուցումը խրախուսում է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Հակոբջանյանը Սևան ազգային պարկին պատկանող տարածքը նվեր է ստացել 2018-ին՝ հեղափոխության տարում, իսկ նախագծման թույլտվությունը ստացել է 2019-ին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի օրոք՝ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի ստորագրությամբ: Թե ումից է Սևանի ափամերձ 2060 քմ հողակտորը նվեր ստացել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց երևույթն, ինքնին, խոսուն է և հետաքննությունը շարունակվում է:Ավելին11:1310.08.22 -
ՀայաստանԱյսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Վշտունի և Խաչատրյան փողոցների սեփական տներ, Դավթաշեն 4-րդ թաղամաս 2Ա, 2Բ շենքեր, Հալաբյան փողոց 61, 63 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Հովհաննիսյան փ. 22, 24, 24/1, 26 շենքեր, Գյուլիքևխյան փ. 31/1, 31/2, 35, 35/1, 37, 39 շենքեր, Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի 5 և Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի 5 շենքեր, թիվ 142 դպրոց, թիվ 258 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 սեփական տներ մասնակի, Երևանցու փ. 5-48 սեփական տներ, Կոնդ թաղ. 91-253 սեփական տներ, Թումանյան 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ա.Խաչատրյան փ. 5-17 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 68 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․52, 52/3, 54, 54/1, 54/2, 54/3, 56, Ե․Թադևոսյան փ․8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի՝ 11։00-17։00 Ապարան քաղաք մասնակի և Նիգավան գյուղ, Արարատի մարզի՝ 09:00-13:00 Սայաթ-Նովա գյուղ մասնակի, Մասիս քաղաք` Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր թաղամաս մասնակի, Ռանչպար և Սիս գյուղեր մասնակի, 10:00-16:00 Վարդաշատ, Այգավան և Արմաշ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Նշավան գյուղ մասնակի, 13:00-14:00 Ռանչպար գյուղ մասնակի, 13:00-17:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, Մասիս քաղաք՝ Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 13:00-14:00 Աղավանաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր, Գեղարքունիքի մարզի՝ 10:00-16:00 Սոթք, Ազատ, Կութ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանաորդներ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, 11:00-14:30 Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերի բնակիչ-բաժանորդներ, Լանջաղբյուրի գյուղապետարան, «Կարիշ» ՍՊԸ գազալցակայան, Լանջաղբյուր գյուղի Ավզնոց կոչվող տարածք, Լանջաղբյուրի դպրոց, Լանջաղբյուրի պոմպակայան, Գեղարքունիքի դպրոց, Գեղարքունիքի սովխոզի գրասենյակի տարածք, Լանջաղբյուրի ՋՕՄ Ամերիկացիների պոմպակայան, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Կաքավասար գյուղի հարավային հատված, Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղի մանկապարտեզի թաղամաս, 11:00-17:00 Անիի տարածաշրջանի Բագրավան գյուղի գոմերի թաղամաս, Ամասիալի տարածաշրջանի Ողջի, Մեղրաշատ, Բյուրակն, Գտաշեն, Կամխուտ, Արեգնադեմ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, բջջային օպերատորների կայաններ, Լոռու մարզի՝ 10:00-16:00 Ձորագետավան գյուղ, 11:00-17:00 Ծաթեր, Մղարթ, Աղեգի և Արևածագ գյուղեր, 12:00-15:00 Օձուն, Դանուշավան, Արդվի, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր, Տավուշի մարզի՝ 11:00-12:00 Իջևանի տարածաշրջան՝ Ազատամուտ համայնք, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-13:00 Իջևանի տարածաշրջան՝ Աչաջուր, Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր գյուղեր, գազալցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին11:1010.08.22 -
ՍպորտՀայաստանի լողի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանըՀայաստանի լողի հավաքականն օգոստոսի 11-21-ը Հռոմում մասնակցելու է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը: Օգոստոսի 9-ին, թիմը 4 լողորդով մեկնել է մրցավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց պայքարում հանդես են գալու Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) և Վլադիմիր Մամիկոնյանը (50, 100 մ ազատ ոճ): Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Վարսենիկ Մանուչարյանը (50, 100 մ բաթերֆլայ, 50 մ ազատ ոճ, 50 մ բրաս) և Անի Պողոսյանը (50, 100, 200 մ ազատ ոճ): Հայաստանը հանդես է գալու նաև թիմային խառը 4x100 մ ազատ ոճում: Թիմը հանդես կգա Արման Վահանյանի գլխավորությամբ: Նախքան Եվրոպայի առաջնության մեկնելը, Արթուր Բարսեղյանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում օրերս մասնակցել է բանակայինների աշխարհի խաղերի լողի մրցումներին և ոսկե մեդալ նվաճել: Բարսեղյանն առաջին տեղն է զբաղեցրել 100 մ բաթերֆլայ ոճում՝ մրցատարածությունը հաղթահարելով 55.09 վայրկյանում:Ավելին11:0310.08.22 -
ԱրցախԱրցախում հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ ՊԲԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։Ավելին11:0210.08.22 -
ՀասարակականԵրևանում ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ, վնասվել են 3 Mercedes, Hyundai Elantra, 2 Opel, Dodge, Ford Transit և 07Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ Ջանիբեկ Մելոյանը իր վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ-Նուբարաշենի խճուղի խաչմերուկում բախվել է 3 Mercedes, 2 Opel, Hyundai Elantra, Doge, Ford Transit, ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաներին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Ավելին11:0110.08.22 -
Սպորտ«Փյունիկ»-ը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլումԵրևանի «Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ»-ը իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ, երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և ավարտեց իր ելույթները եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։ «Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, որտեղ հայկական թիմի մրցակիցը կլինի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը»։ Վերջինս Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջեց Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»։ «Փյունիկ» - «Շերիֆ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին, Երևանում։ Պատասխան խաղը՝ օգոստոսի 25-ին, Մոլդովայում։Ավելին10:5710.08.22 -
ՀայաստանԼուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունը 1 գոտիով է իրականացվումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:4610.08.22 -
ՏարածաշրջանԷրդողանն ու Ալիևը հանդիպել են․ քննարկել են տարածաշրջանային հարցերԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի համար Քոնիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։ Ըստ թուրքական TRT լրատվամիջոցի՝ Էրդողանն ու Ալիևն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերություններն, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։Ավելին10:4510.08.22 -
ԵրևանՓողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվումԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ «Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է: Խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում: Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց: Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական»Ավելին10:4410.08.22 -
Արտաքին քաղաքականությունՃապոնիայում հաստատեցին կառավարության նոր կազմըՃապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին պահպանել Է իր պաշտոնը Ֆումիո Կիսիդայի կառավարությունում օգոստսի 10-ին կատարված վերաբաշխումից հետո: Նախարարների նոր ցանկը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել Է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, որը նույնպես կշարունակի կատարել իր պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱԳՆ-ի ղեկավար Է մնում Յոսիմաս Հայասին»,- ասել Է նա: Կառավաությունում իրենց պորտֆելները նաեւ պահպանել են ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Տեցուո Սայտոն, ինչպես նաեւ Էկոնոմիկայի վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, որը համատեղությամբ զբաղեցնում Է ստարտապների առաջմղման պատասխանատուի՝ վերջերս ստեղծված պաշտոնը եւ գլխավորում Է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը: Ինչպես ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նշել Է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր եւ Տոկիոյի հիմնադրամի փորձագետ Կաձուտո Սուձուկին, Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը չպետք Է փոխվի նախարաների կաբինետում վերաբաշխումներից հետո: Kyodo գործակալությունը նաեւ նշել Է, որ ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում Հայասիին թողնելու որոշումը կապած Է առաջին հերթին աշխարհում անկայուն իրադրության եւ այդ պայմաններում արտաքին քաղաքական ապարատը պահպանելու ձգտման հետ: Յասուկաձու Համադան դարձել Է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարարը: 66-ամյա Համադան 2008 – 2009 թվականներին արդեն զբաղեցրել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը Տարո Ասոյի կառավարությունում: Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նոր նախարար Է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որն անցյալ տարի եղել Է Էկոնոմիկայի վերականգնման նախարար եւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների պատասխանատուն: «Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որը պատասխանատու Է տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության, «կանաչ կերպափոխության» (ածխածնազերծում - ծանոթ. խմբ,) օժանդակման համար»,- ասել Է նա:Ավելին10:4010.08.22 -
ՔաղաքականԿոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըԿոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըԱվելին10:4010.08.22 -
ԻրավականԴավիթ Գալստյանին նոր մեղադրանք է առաջադրվել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՊՆ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով ԱԱԾ-ն նաեւ մեղադրանք է առաջադրել բանակին զենք մատակարարող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, եւ նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին: Նախկին ու ներկա իշխանությունների օրոք զենքի առեւտրով ու ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը եւ քրոջորդին կալանքի տակ էին մինչեւ ՊՆ գեներալին կալանավորելը: Այսօր նրանք ազատության մեջ են, իսկ գեներալ Հարությունյանը կալանքի տակ է: Ինչպես, ինչի դիմաց՝ անհասկանալի է: Գալստյանը կարողանում է բոլոր իշխանությունների օրոք հարցեր լուծել, անպատիժ մնալ: Դեռեւս երկու տարի առաջ տեղեկացրել էինք, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը իր ընկերության տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ-ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ: Դրանց դիմաց Գալստյանը 1 մլն 83.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել: Փաստորեն, չկրակող արկերը պետության վրա վաճառողը ազատության մեջ է:Ավելին10:3310.08.22 -
ՏնտեսականԳազի գնի մասին իրարամերժ հայտարարություններ. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ տարվող իբրեւ թե անարդար քաղաքականությունը դեռեւս ուլտրաընդդիմադիր պատգամավորի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի խոսույթի հիմնական մեխերից մեկն էր: Ընդդիմադիր Փաշինյանը, օրինակ, 2017-ին այն համոզումն ուներ, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գինն անընդհատ բարձրանալու է: «Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու կամ մեր երկրի ինքնիշխանությունը կաշկանդելու մշտական գործիք է լինելու ՌԴ-ի ձեռքին: Գազի էժան գնի ասեղի վրա ՀՀ-ին նստեցնելն ու վախեցնելը հիբրիդային պատերազմով օկուպացնելու պարզ օրինակ է: 15-20 տարի մեր աչքն են կոխում, թե բա՝ էժան գազը, էժան գազը: Հասկացա՛նք»,- բարձրաձայնում էր ընդդիմադիր պատգամավորը: Ընդամենը մեկ տարի անց, սակայն, նրա՝ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունների, ինչպես նաեւ պաշտոնական Մոսկվայի՝ «ՀՀ-ին գազի էժան գնի ասեղի դնելու մասին» պատկերացումները շեշտակի փոխվեցին, ավելին՝ վարչապետ Փաշինյանն անձամբ սկսեց գլուխ գովել, թե Ռուսաստանը պաշտոնական Երեւանին բավականին էժան գնով է գազ վաճառում: Այսպես, 2018-ի սեպտեմբերի 9-ին, հայտարարում էր, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել, որ գազը Հայաստանին էժան մատակարարվի: «Դա ինչի՞ համար է արել. որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար գազն ավելի մատչելի լինի: Պուտինն ինձ հետ զրույցում նույնիսկ հիշեց, որ նման հրահանգ է տվել Գյումրի կատարած այցից հետո: Շփվելով մարդկանց հետ՝ նա զգացել է, որ գյումրեցիների, ՀՀ քաղաքացիների վիճակն այդքան էլ լավ չէ, ու որոշել է նման քայլով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- իրեն հատուկ գոհունակ ժպիտով հայտարարում էր Փաշինյանը: Ստացվում է՝ գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը հերթական անգամ ստել է:Ավելին10:3010.08.22 -
ՔաղաքականՈ՞ւմ է ՊՆ համակարգ բերում Պապիկյանը և սպայական կոչումներ տալիս«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: Վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր և կալանավորել տղային։ Նախարարն ավելի ուշ պարզել է, որ տղայի հայրը ՊՆ գնդապետ է, մարտական ուղի անցած, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը։ Նրա վերաբերյալ անմիջապես զորացրման հրաման է արձակել և ազատել պահեստազորից ու նրա փոխարեն նշանակել գնդապետ Վիգեն Սիմոնյանին, որը Ջերմուկի մայիսյան դեպքերի ժամանակ իր կաբինետից անգամ դուրս չի եկել, անգամ երբ Սիմոնյանի ենթակայությամբ զորամասի զինվորներին ադրբեջանցիները ճիպոտներով ծեծել են: Փոխարենը նա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի: Նախարարության մեր աղբյուրներն ասում են` Պապիկյանը ՊՆ համակարգ է բերում և սպայական կոչումներ շնորհում անգամ նրանց, ովքեր ժամանակին իր՝ պատմության կրկնուսույց ուսուցչի մոտ պարապած դիմորդներն են եղել և շատ հեռու են բանակից ու զինծառայությունից: Նրանցից ոմանք նաև զինվորական կոչումներ են ստանում: Նրանցից մեկն էլ գնդապետ Արմեն Սեյրանյանի որդին է: Ի դեպ, Սեյրանյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի 2021 թվականի պահանջագիրը ստորագրողներից էր, բայց քանի որ նրա որդին ժամանակին պարապել էր Սուրեն Պապիկյանի մոտ, նրան ներեցին այդ ստորագրությունը: Փորձեցինք ՊՆ խոսնակից այս փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, մասնավորապես հարցրեցինք՝ Հրայր Աթոյանը կոնկրետ երբ և ինչ պատճառով է ազատվել ծառայությունից, խոսնակը խոստացավ պատասխանել: Սակայն ավելի ուշ պահանջեց գրավոր ներկայացնել հարցերը»։Ավելին10:2610.08.22 -
Փրկարարները 6 օձ են բռնելՕգոստոսի 8-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արարատի մարզի Այնթապ և Տավուշի մարզի Թեղուտ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին10:1910.08.22 -
ՔաղաքականՔՊ-ում նախընտրական եռուզեռ է«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած երկրում ստեղծված իրավիճակին, ՔՊ-ում այս պահի դրությամբ չեն հետաձգել սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը։ Ավելին, համագումարում ընտրվելիք վարչության անդամների թեկնածուների շրջանում նախընտրական եռուզեռ է, ծրագրեր են գրում, տեսլականներ մշակում` կուսակցության գործունեության վերաբերյալ, քանի որ շաբաթներ անց՝ օգոստոսի 18-19-ից մեկնարկելու է թեկնածուների ընտրության նախընտրական փուլը։ Կստեղծվի ներկուսակցական հարթակ, որում ընդգրկված կլինեն ընտրիչներն ու ընտրվողները եւ վարչության անդամության համար պայքարողները հանդես կգան նախընտրական ելույթներով, կպատասխանեն թիմակիցների հարցերին։ Եւ չնայած կուսակցության կանոնադրական այս պահանջներին, ՔՊ-ում շատերը համոզված են, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ ովքեր են տեղ գտնելու ՔՊ վարչությունում, կամ այսպես կոչված՝ իր նեղ կռուգում, ովքեր` դուրս կմնան: Առաջադրված թեկնածուները 48-ն են, վարչության կազմը՝ 15 հոգանոց։ Համագումարին ընդառաջ` կուսակցությունում ավարտին են հասցնում նաեւ կուսակցության նոր մարմնի՝ Խորհրդի ձեւավորումը: Մոտ երկու ամիս է ՔՊ մարզային եւ տարածքային խորհուրդների ընտրությունն է ընթանում: Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մոտ 5-6 խորհուրդ է մնում ընտրել, որից հետո կձեւավորվի ՔՊ մեծ խորհուրդը»։ Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարումԱվելին10:1210.08.22 -
ՏնտեսականՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքը նվազել է, ոլորտում անկում է գրանցվել«Հրապարակ»-ը գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: Վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր եւ կալանավորել տղային։ Նախարարն ավելի ուշ պարզել է, որ տղայի հայրը ՊՆ գնդապետ է, մարտական ուղի անցած, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը։ Նրա վերաբերյալ անմիջապես զորացրման հրաման է արձակել եւ ազատել պահեստազորից ու նրա փոխարեն նշանակել գնդապետ Վիգեն Սիմոնյանին, որը Ջերմուկի մայիսյան դեպքերի ժամանակ իր կաբինետից անգամ դուրս չի եկել, անգամ երբ Սիմոնյանի ենթակայությամբ զորամասի զինվորներին ադրբեջանցիները ճիպոտներով ծեծել են: Փոխարենը նա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի: Նախարարության մեր աղբյուրներն ասում են, Պապիկյանը ՊՆ համակարգ է բերում և սպայական կոչումներ շնորհում անգամ նրանց, ովքեր ժամանակին իր՝ պատմության կրկնուսույց ուսուցչի մոտ պարապած դիմորդներն են եղել եւ շատ հեռու են բանակից ու զինծառայությունից: Նրանցից ոմանք նաեւ զինվորական կոչումներ են ստանում: Նրանցից մեկն էլ գնդապետ Արմեն Սեյրանյանի որդին է: Ի դեպ, Սեյրանյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի 2021 թվականի պահանջագիրը ստորագրողներից էր, բայց քանի որ նրա որդին ժամանակին պարապել էր Սուրեն Պապիկյանի մոտ, նրան ներեցին այդ ստորագրությունը: Փորձեցինք ՊՆ խոսնակից այս փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, մասնավորապես հարցրեցինք՝ Հրայր Աթոյանը կոնկրետ երբ եւ ինչ պատճառով է ազատվել ծառայությունից, խոսնակը խոստացավ պատասխանել: Սակայն ավելի ուշ պահանջեց գրավոր ներկայացնել հարցերը։Ավելին10:0510.08.22 -
ՔաղաքականՆերքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը«Հրապարակ»-ը գրում է․ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին: Մեր տեղեկություններով՝ ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության նախարարի անկատար երազանքը սրտում պահած Անդրանիկ Քոչարյանը։ Մեզ ասացին, սակայն, որ Քոչարյանի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում: Ընդ որում՝ նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները» ՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլք, որոնք կանխատեսում են Քոչարյանի նշանակման աղետաբեր հետեւանքները։Ավելին09:5710.08.22 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՕգոստոսի 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին00:0010.08.22