Լրահոս
Աշխարհ
11:37
10.08.22
115

Թունիսի ափերի մոտ միգրանտներով նավ է խորտակվել. կան զոհեր

Img default alt hy

Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավ է խորտակվել, կա 6 զոհ: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mosaique FM տեղի ռադիոկայանը:

Դեպքը տեղի է ունեցել Կերկեննա կղզիախմբից ոչ հեռու: Նավում գտնվել է մոտ 30 մարդ: Ջրից դուրս է բերվել 6 դի: Զոհերը կանայք ու երեխաներ են:

Առափնյա պահպանության ուժերը փրկել են Թունիսի 20 քաղաքացու: անհետ կորածների որոնումները շարունակվում են: