Լրահոս
Տեսանյութեր
12:25
10.08.22
122

Ռուսաստանը հետախուզական արբանյակ է արձակել, որը կառուցվել է Իրանի համար. ի՞նչ է հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Ռուսաստանը Բայկոնուր տիեզերակայանից հետախուզական արբանյակ է արձակել, որը կառուցվել է Իրանի համար։ Ռուսական մամուլի հաղորդագրություններում հայտնված ապարատի անունը Խայամ է, «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նման արբանյակները հետազոտում են մակերեսը՝ օգտագործելով տարբեր սենսորներ՝ օպտիկական, ինֆրակարմիր, միկրոալիքային, ռադիոլոկացիոն:
Դրանք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ 

Ռուսական մամուլը հայտնում է, որ Խայամը նախագծվել և արտադրվել է Ռոսկոսմոս ձեռնարկություններում։ Մինչ Խայամի արձակումը, Իրանը, ըստ Reuters-ի, ուներ երկու ռազմական արբանյակ՝ Նուր-1-ը, որը արձակվել էր 2020 թվականի ապրիլին (ստույգ տեղեկություններ չկան դրա վիճակի մասին), և Նուր-2-ը՝ ուղեծիր արձակվել 2022 թվականի մարտին։