Լրահոս
Աշխարհ
11:44
10.08.22
128

Բայդենը հազի պատճառով մոտ 20 անգամ ընդհատել է ելույթը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ բազմիցս ընդհատել է ելույթը հազի պատճառով՝ չնայած հավաստիացումներին, որ ինքն իրեն լավ է զգում:

Կիսահաղորդիչներ արտադրողներին աջակցելու մասին օրենքի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել բացօթյա՝ մի քանի տասնյակ հյուրերի՝ վարչակազմի ներկայացուցիչների, կոնգրեսականների, լրագրողների և ձեռնարկատերերի մասնակցությամբ:

Երկուշաբթի Բայդենը հայտարարել էր, որ լավ է զգում տարած կորոնավիրուսից հետո:
Բայդենը հիվանդացել էր 2 շաբաթ առաջ: Կիրակի հանձնած նրա թեստի արդյունքները բացասական են եղել, և բժիշկը նրան թույլատրել է վերադառնալ աշխատանքի:

Սպիտակ տունը Բայդենի հազն անվանել է COVID-19-ից հետո մնացուկային երևույթ: