Լրահոս
Կրթություն և գիտություն
12:10
10.08.22
154

ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարել է նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մասին երկփուլանի մրցույթի մասին։

Ծրագիրը նախատեսված է տարբեր եղանակներով տոմսերի վաճառքի համար։ Այն պետք է ներառի՝

Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվահաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ներառյալ հաշվարկ՝ ըստ սեռերի, տարիքի, տեղացիների և օտարերկրացիների, գնային սեգմենտի,
Մուտքի վերահսկողության հնարավորություն,
Շտրիխ-կոդ և/կամ կրիպտոպաշտպանված QR-կոդ, ինչպես նաև թղթային տոմսի տվյալներ,
Տեխնիկական սարքավորումներով կահավորում: