Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:44
12.08.22
109

Քաբուլում թալիբներին պատկանող մեդրեսեի պայթյունի համար պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ-ն

Img default alt hy

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել Է «Թալիբան» շարժման ավագ հոգևորականներից մեկի՝ Ռահիմուլլա Հաքանիի դպրոցում օգոստոսի 11-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում Է «Aamaj News» լրատվական գործակալությունը:

Ինչպես գրում Է գործակալությունը, վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված Amaq ռեսուրսը, հարձակումը կատարվել Է խմբավորման՝ Հալիդ Լողարի անունով անդամի կողմից: Իր հերթին Քաբուլի ոստիկանության մամուլի ծառայության պետ Հալիդ Զադրանը հայտնել Է, որ շեյխ Ռահիմուլլա Հաքանին պայթյունի հետևանքով իրեն պատկանող դպրոցում զոհվել Է եղբոր հետ միասին: Նաև տուժել Է երեք ուսանող:

Զադրանը պայթյունը որակել Է «բարբարոսական» գործողություն և հավելել, որ թալիբներն այդ հարձակումն անպատասխան չեն թողնի: Մեդրեսեի (մուսուլմանական կրոնա-լուսավորչական ուսումնական հաստատություն) վրա հարձակումը նախօրյակին, երեկոյան, տեղի Է ունեցել Շաշ-Դարաքի շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: