Լրահոս
Իրավական
12:28
12.08.22
238

Գեղարքունիքի բնակիչը գերեզմանատանն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա տղայի նկատմամբ

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, նշված ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 48-ամյա Ն. Վ-ն օրեր առաջ իր բնակության վայրի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը անառակաբոր գործողություններ է կատարել 9-ամյա տղա երեխայի նկատմամբ։  

Տարածքի ոստիկանները երեխայի մորը հրավիրել են ոստիկանության բաժին, ով կատարվածի մասին արդեն հաղորդում է ներկայացրել։  

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անառակաբարո գործողությունների կասկածանքով որոնվող տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։