Լրահոս
Հասարակական
11:18
12.08.22
245

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել

Img default alt hy

Օգոստոսի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը, գրել է «Shamshyan.com»-ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում Սահակ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված ԲԿ-ի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ. Շ.-ի նորածին տղան մահացել է: