Լրահոս

2022-08-20
  • Հայաստան
    Մասիսի դրաման. ուղիղ միացում դեպքի վայրից | 20.08.2022
    Մասիսի դրաման. ուղիղ միացում դեպքի վայրից | 20.08.2022
    10:00
    20.08.22
    Ավելին
  • Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 5 մարզում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    09:50
    20.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սուրմալուի» հրդեհի գործով Քննչական կոմիտեն մտել է տեսչական մարմին
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեն մտել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Մենք տեղեկացանք, որ տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ արդեն հարցաքննվել են, նրանց կոնկրետ հարցեր են ուղղվել, թե, օրինակ, ստուգման ընթացքում ինչ են նկատել, որ հատվածներն են ստուգել, որ մասերն են բաց մնացել: Նրանցից պահանջվել է ներկայացնել իրենց կատարած ստուգումների մասով փաստաթղթեր:
    09:40
    20.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ -ում եռուզեռ է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Քաղաքացիական պայմանագիր» կոսակցության ներսում այս օրերին եռուզեռ է: Սեպտեմբերին կայանալիք համագումարին ընդառաջ՝ առանցքային անդամները փորձում են այնպես անել, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի վարչության կազմ ընտրելու ժամանակ հենց իրենց ընտրեն: Այժմ տարածքներում ՔՊ-ն խորհուրդներ է ձևավորում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործընթացը համակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը:
    09:30
    20.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել. ոստիկանություն
    Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի մասին առավել մանրամասն՝առաջիկայում:
    01:00
    20.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախնական տեղեկություններով՝ Մասիսի քաղաքապետարան մտած տղամարդը ինքնասպան է եղել
    Մասիսի քաղաքապետարան մտած տղամարդու ինքնասպանության մասին են հայտմում դեպքի վայրում աշխատող լրագրողները։ Սակայն Մասիսի փոխքաղաքապետը հորդորում է սպասել ոստիկանության հաղորդագրությանը։
    00:57
    20.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսի քաղաքապետարանի շենքը գրաված նռնակավոր տղամարդը Մասիսից է, ունի երկու զավակ. նոր մանրամասներ
    Երկու ժամ շարունակ Մասիսի քաղաքապետարանի շենքում հայտնված զինված տղամարդը շարունակում է վարչական հինգ հարկանի շենքն իր վերահսկողության տակ պահել, չնայած այն բանին, որ շենքը մեկ ու կես ժամ է՝ շրջափակված է ոստիկանական զորքով ու ԱԱԾ աշխատակիցներով։ Նռնակներով զինված տղամարդը, ըստ Yerevan.Today- ի աղբյուրի, Մասիսի ավագանու նախկին անդամներից է` Էդգար Մարգարյանը («Լոշտ» մականվամբ հայտնի)։ Մասիսի բնակիչ է, ամուսնալուծված է, ունի երկու զավակ։ Ավագանու ներկայիս անդամներից շատերը ճանաչում են նրան որպես բնակիչ ու նախկին կոլեգա, ընդ որում՝ հիմնականում շատ դրական են արտահայտվում նրա մասին։ Իհարկե՝ կցկտուր ակնարկներ էին անում, որ վերջին երկու-երեք տարիներին Էդգարը «շրջապատի մեջ է ընկել», ափսոսանքով են խոսում, որ ապրելակերպն է նաեւ փոխել, բարքեր և այլն։ Բայց ավելի շատ զարմացած են, թե որտեղից «Լոշտին» այդքան զենք-զինամթերք։ Նույնիսկ կասկածում են, թե կարող են որոշ մարդիկ, «Լոշտի» վիճակից օգտվելով, նենգ միտումներով դրդել նրան այսօրվա միջադեպին։ Ընդգծենք, նռնակով զինված տղամարդուն Մասիսի քաղաքապետարանից դուրս բերելու համար անգամ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մեծ կազմով ուժայինների են կենտրոնացրել Մասիսում, բայց առայժմ նրանց չի հաջողվում վնասազերծել տղամարդուն։ Ի դեպ, Էդգար Մարգարյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, կամավորագրվել է Մասիսի ջոկատի կազմում ու դիրքերում է մնացել մինչև վերջ։ Բնակիչները պատմում են նաև, որ պատերազմից հետո Էդգարի վարքը լրիվ փոխվել է։ Ամուսնալուծվել է վերջերս։
    00:38
    20.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուժայիններին հաջողվեց վնասազերծել Մասիսի քաղաքապետարանի շենք մտած քաղաքացուն
    Ուժայիններին հաջողվեց վնասազերծել Մասիսի քաղաքապետարանի շենք մտած քաղաքացուն Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։
    00:29
    20.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրը քաղաքապետարանի մոտ փորձում է որդուն համոզել` հանձնվել իրավապահներին. աղբյուր
    Մայրը բարձրախոսով Մասիս քաղաքապետարանի մոտ փորձում է որդուն համոզել` հանձնվել իրավապահներին, սակայն շենք մտած քաղաքացին որևէ կերպ չի արձագանքում։ Այս պահին նաև հայտնի է, որ նռնակը պայթեցրել է շենքի ներսում։
    00:21
    20.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է մեթոդագործնական պարապմունք
    Օգոստոսի 19-ին ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացրել են «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով մեթոդագործնական պարապմունք, որին ներկա են եղել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը, սպաներ և ենթասպաներ: Ցուցադրվել են տեղեկատվական անվտանգության ապահովման և արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև ԶՈւ գործունեության լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ նյութեր, ներկայացվել զինված ուժերում սմարթֆոնների կիրառման հնարավոր բացասական հետևանքներն ու ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքում։ Հավաքի մասնակիցները հրահանգավորվել են առօրյա գործունեության ընթացքում սահմանված կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։ Քննարկվել են ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկներ, զինծառայողների բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
    00:00
    20.08.22
    Ավելին
2022-08-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել. Մասիսի համայնքապետի տեղակալ
    Մասիսի համայնքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը գրում է. «Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել,համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել... Ներխուժած անձը դեռևս գտնվում է համայնքապետարանի շենքում...»:
    23:53
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի ոստիկանների պայքարը՝ թմրամոլության դեմ
    Իջևանի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ
    23:50
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    «Շեմից այն կողմ» ֆիլմը կմասնակցի Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանված «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին (միջազգային մրցութային բաժնում): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերն է Անգինե Իսանյանսը, օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, իսկ արտադրողն է ԱՖՓ ընկերությունը: «Կարճամետրաժ այս ֆիլմը կանանց ոտնահարված իրավունքների թեմայով սոցիալական դրամա է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի նպատակն է աջակցել երիտասարդ, տաղանդավոր կինոգործիչներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրենց ստեղծագործությունները պրոֆեսիոնալ միջավայրում:
    23:40
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես երբեք չեմ տեսել ավելի մեծ էգո, քան Կիլիանինն է. Ռունին քննադատել է Մբապեին
    «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Փարիզցիների վերջին խաղում 23-ամյա ֆուտբոլիստը ուսով հրել էր Լիոնել Մեսսիին և անցել՝ առանց նույնիսկ ներողություն խնդրելու նրանից: Դրանից հետո էլ սկսել էր վիճել Նեյմարի հետ, թե ով պետք է իրացնի 11-մետրանոցը. «23-ամյա Մբապեն մարտահրավեր է նետում Մեսսիին: Ես երբեք չեմ տեսել ավելի մեծ էգո, քան Կիլիանինն է: Ինչ-որ մեկը պետք է Մբապեին հիշեցնի, որ 23 տարեկանում Մեսսին արդեն 4 «Ոսկե Գնդակ» ուներ»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն: Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄՙ-ները հայտնել էին, որ Մբապեն դիմել է ՊՍԺ-ի ղեկավարությանը՝ խնդրելով վաճառել Նեյմարին: Արդյունքում ֆուտբոլիստների միջև հարաբերությունները վատացել էին:
    23:30
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակով պայմանավորված Մասիսի քաղաքապետը կվերադառնա արձակուրդից
    Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրում է. «Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա»:
    23:27
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն. ուղիղ հեռարձակում
    Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն
    23:27
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նռնակով քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացու հետ բանակցություններ են տարվում. ոստիկանություն
    ռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք։ Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։
    23:21
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Diken-ից հեռացվել են Էրդողանի ծաղրանկարներով լուրերը
    Ստամբուլի դատարաններից մեկի որոշմամբ՝ թվով տասը լուր է հեռացվել թուրքական Diken լրատվակայքից՝ անձնական իրավունքների խախտման հիմնավորմամբ։ Պատճառն այն է, որ այդ լուրերը հրապարակված են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարներով։ Ծաղրանկարներից մի քանիսի հեղինակը՝ բրազիլացի հայտնի արվեստագետ Կարլոս Լատուֆը, այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Նախկինում ասել եմ և նորից կասեմ դա։ Այն հասարակությունը, որտեղ ծաղրանկարները քրեականացված են, ժողովրդավարական հասարակություն չէ։ Եվ իհարկե Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավարություն»,-ընգծել է նա։ Նշենք, որ օրեր առաջ Youtube-ում 1 միլիոնից ավելի հետևորդ ունեցող թուրք օգտատերերից Յուսուֆ Քայաալփը ևս կանչվել էր հարցաքննության՝ Թայիփ Էրդողանի ծաղրանկարները նկարելու և անիմացիոն ֆիլմում օգտագործելու համար։
    23:20
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսի նախկին ավագանու անդամը ձեռնառումբով մտել է շենք, կրակում է ոստիկանների վրա. աղբյուր
    Այս պահին շրջափակված է Մասիսի համայնքապետարանը: Մասիսի նախկին ավագանու անդամ Էդուարդ Մարգարյանը ձեռնառումբով մտել է շենք, կրակում է ոստիկանների վրա: Փակվել է քաղաքապետի սենյակում: ԱԱԾ աշխատակիցները փորձում են վնասազերծել տվյալ անձին:
    23:16
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան, լսվել է պայթյուն. փոխքաղաքապետ
    Այս պահին լարված իրավիճակ է Մասիսի քաղաքապետարանի մոտ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտնեց` նռնակով և ատրճանակով զինված մի քաղաքացի մուտք է գործել քաղաքապետարանի շենք։ «Անձը, ըստ էության, ոչ սթափ վիճակում 1.5-2 ժամ առաջ նռնակով և ատրճանակով մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք, ներսից պայթյուն է լսվել։ Նա մինչ այս պահը գտնվում է քաղաքապետարանի շենքում` դեռևս չեն վնասազերծել նրան։ Բարեբախտաբար, այդ պահին աշխատակիցներ չեն եղել շենքում` միայն պահակն է եղել, որն էլ այս պահին մեզ հետ է»,- ասաց փոխքաղաքապետը։ Նրա խոսքով` ականատեսներն ասել են, որ կրակոցների ձայներ են լսվել, սակայն այս պահին կրակոցներ չկան։ Այս պահին, ըստ Հակոբյանի, ուժային կառույցները` ոստիկանությունը, ԱԱԾ-ն հատուկ գործողություններ են կատարում։
    23:12
    19.08.22
    Ավելին