Լրահոս
Հասարակական
21:10
24.08.22
147

Ոստիկանները Երևանում հակառուսական ակցիայի մասնակիցների են բերման ենթարկել

Img default alt hy

Երևանի Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել հակառուսական ցույցի մի քանի մասնակիցների, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Այն ակտիվիստները, որոնց ձեռքին եղել են անպարկեշտ արտահայտություններով պաստառներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։

Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018 թվականին ակտիվորեն լուսաբանում էր «թավշյա հեղափոխությունը» և հետհեղափոխական շրջանը։

Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկվածների թվում են նաև հանրահավաքի կազմակերպիչ, համակարգող Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։ Հենց Ալեքսեևին էլ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաք և երթ անցկացնել։