Լրահոս
Միջազգային
22:30
24.08.22
189

Էրդողանն ու Եվրոպան փորձում են պոկել Ղրիմը Ռուսաստանից. Զելենսկին ուզում է պատերազմն ավարտել Ղրիմում

Ռուսներին Լիտվա մտնելիս այսուհետ հնարավոր է՝ պետք լինի պատասխանել մի պարզ հարցի՝ ու՞մն է Ղրիմը: Սխալ պատասխանը ճակատագրական կլինի երկիր մտնել ցանկացողների համար: Վերջին օրերին հատկապես ակտիվացել են Ղրիմի շուրջ քննարկումները:

Էրդողանը նորից է կրկնել, որ իրենք չեն ճանաչի Ղրիմի բռնակցումը: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի համարձակ հայտարարություն է արել երկրի անկախության օրվան ընդառաջ, երբ լրանում է պատերազմի կես տարին՝ «Ղրիմով սկսվել է, Ղրիմով էլ կավարտվի պատերազմը»: