Լրահոս
Հասարակական
22:33
24.08.22
131

31-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  04:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Կամո Բարաբաշը իր վարած օOpel Astra մակնիշի ավտոմեքենայով Բլագոդարնոյե-Տաշիր ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Բարաբաշը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է  «Տաշիր» բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկանում ենք «Վանաձոր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից, ավտովթարի հետևանքով Վանաձորի Բ/Կ տեղափոխված տղան վիրահատվել է, վիճակը կայունացվել, այնուհետ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել Երեւան: