Լրահոս
Հայաստան
20:30
24.08.22
134

«Սուրմալուում» անհետ կորած վերջին քաղաքացին չգտնվեց. առևտրականների վնասը չի փոխհատուցվի

«Շանգրի Լայի» պարտքը պետական բյուջեից փակող կառավարությունն այսօր տեղեկացրել է, որ չի փոխհատուցի ողբերգական պայթյունից տուժած տնտեսվարողներին: Էկոնոմիկայի նախարարն ասել է՝ որովհետև ապահովագրական կազմակերպություն չեն: Վահան Քերոբյանը կրկնել է Փաշինյանի՝ վերջերս սիրելի դարձած «ստանդարտ» բառը և կոչ արել ընկերություններին սովորել աշխատել բարձր ստանդարտներով, ապահովագրել բիզնեսը։ 

Իսկ «Սուրմալուում» պայթյունից 10 օր հետո, թեև այդպես էլ չի գտնվել անհետ կորած քաղաքացին, փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները: