Լրահոս
Հայաստան
22:10
24.08.22
89

«Նոր աղետ». ՄԻՊ-ն ուզում է՝ զինվորականներին չարգելվի լինել կրոնական կազմակերպության անդամ

Ուժային կառույցների ծառայողները կկարողանան կրոնական կազմակերպությունների անդամ դառնալ, եթե Սահմանադրական դատարանը հավանության արժանացնի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ դրա արգելքը վերացնելու մասին: 

Մտքի, խղճի, կրոնի ազատությունը հարգող մասնագետները չեն հասկանում՝ ինչ է անելու պետությունը, եթե, օրինակ, ծառայողը հրաժարվի զենք վերցնել՝ կրոնական կոնկրետ ուղղության հարելու պատճառաբանությամբ: