Լրահոս
2022-08-31
-
ՔաղաքականԱրցախում կարծում են, որ Միքայել Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհն է«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից Երևան գալու ճանապարհին, երեկ՝ կեսօրին բերման է ենթարկվել ու ձերբակալվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Նրան հարցաքննել էին պատերազմի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Թե ինչու պատերազմից 2 տարի անց, Արցախում կարծում են, որ նա Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհն է։ Բանն այն է, որ պատերազմում զոհվածների և անհետ կորածների ծնողները վերջին օրերին բողոքի ակցիաներ են անում՝ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ոչ թե ինքն է գլխավոր մեղավորը, այլ՝ մյուսները, այդ թվում՝ Միշան։ Հակառակ դեպքում Արզումանյանին նախ կծանուցեին, կկանչեին հարցաքննության, ոչ թե դավադրաբար կձերբակալեին, այն էլ՝ Երևանի ճանապարհին։ Ավելի ուշ Արայիկ Հարությունյանի խոսնակը հայտարարեց. «Գեներալ Արզումանյանին նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ. պատերազմի ժամանակ... Ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են նախագահ ուշադրության կենտրոնում»: Մենք տեղեկացանք, որ մի քանի դրվագով են մեղադրանք առաջադրել Միշա Արզումանյանին` հատկապես Շուշին հանձնելու մասով, չնայած նա ՊԲ հրամանատարությունը ստանձնել է 2020 թ. հոկտեմբերի 26-ին` Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո, երբ այլևս հնարավոր չէր փոխել դեպքերի ընթացքը, որովհետև հայկական բանակն արդեն 100 կիլոմետրից ավելի նահանջել էր»։Ավելին10:4531.08.22 -
Տաշիր քաղաքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվելՕգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։Ավելին10:4531.08.22 -
ԱրցախՈրո՞նք են Արցախի 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք մատուցել են շինարարական և ճանապարհաշինարարական ծառայություններ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի, 2021թ.-ի 9 ամիսների ընթացքում մատուցել են շինարարական և ճանապարհաշինարարական ծառայություններ: Ըստ «Սիվիլնեթ»-ի՝ 1. Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը ամիսների ընթացքում «Քարավանը» պետությունից ստացել է 1,88 մլրդ (կազմում է բոլոր պատվերների 48 տոկոսը) դրամի պատվերներ։ Ընկերությունը ճանապարհներ է վերանորոգել, ասֆալտապատել ու բարեկարգել։ «Քարավանը» պետական ռեգիստրում գրանցվել է 2002թ.-ին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերներով «Քարավանը» 3,53 մլրդ դրամի դիմաց վերակառուցել է Մ-2 ճանապարհից Կոճողոտ համայնք տանող, Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15 կմ և Մ-2 ճանապարհից Վերին Հոռաթաղ համայնք տանող ճանապարհի 2 կմ հատվածները: 2. Երկրորդը «Կապավոր» ընկերությունն է, որի 93,75 տոկոս բաժնեմասը պատկանում է շինարար Արման Հակոբջանյանին: Մնացած բաժնետոմսերը պատկանում են Հակոբջանյանների ընտանիքին՝ 2,5 տոկոսը նրա քրոջը՝ Հայաստանում բնակվող գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանին, որը եղել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առողջապահության հարցերով խորհրդական (հասարակական հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, շինարար, 2006-2007 թթ. Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են: Ընկերությունը 2020-ի 9 ամիսների ընթացքում 366,5 մլն դրամի ավտոճանապարհներ է վերակառուցել, փոսային վերանորոգումներ իրականացրել և բարեկարգել Ստեփանակերտի փողոցները: «Կապավորը» 2014-2020 թթ. (6,5 տարվա ընթացքում) Ստեփանակերտ քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ծավալներով 6-րդն էր (աշխատանքի ծավալը կազմում էր 173,3 մլն դրամ): «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով «Կապավորը» 449 մլն դրամի դիմաց Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածն է վերակառուցել: 3. «Ռոբ-շին» ՍՊԸ-ն ևս խոշոր կապալառու է։ Ընկերությունը Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով 40 տուն է վերանորոգել, միայն մեկ պատվեր վերաբերում է Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի օդային գծի վերանորոգմանը: Պետական ռեգիստրում գրանցվել է 2011թ.-ին։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ռոլանդ Այդինյանն է: Նա նույնպես Արայիկ Հարությունյանի մտերիմն է։ Ռոլանդ Այդինյանը ժամանակին եղել է Քարվաճառի քաղաքապետը։ Վերջերս նա Արցախի ԱԱԾ-ում պաշտոն է ստացել: Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում ու երբ է աշխատանքի ընդունվել, Արցախի ԱԱԾ-ից մանրամասներ չհաղորդեցին: Պաշտոնական գրության մեջ միայն ասվում է, որ Ռոլանդ Ռոբերտի Այդինյանը ծառայում է Արցախի Ազգային անվտանգության մարմիններում. «Ձեր կողմից հայցվող տվյալները գաղտնագրված են, ուստի հնարավոր չէ տրամադրել»: «Ռոբ-շինի» հետ Արցախի քաղաքաշինության նախարարության հետ կնքած պայմանագրերի գումարային ծավալը կազմում է 290 մլն դրամ»։Ավելին10:3731.08.22 -
ՔաղաքականԹուրքերի հետ հաշտվելուց առաջ հայերը պետք է հաշտվեն միմյանց հետ. Հարութ ՍասունյանԿարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ բան ճիշտ անել. Օր չկա, որ չանցնի առանց հավելյալ վատ լուրերի Հայաստանից և Արցախից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մեր թշնամիներին մեղադրելու փոխարեն՝ մենք պետք է տեսնենք մեր սեփական թերությունները և դադարենք մեզ ավելի շատ վերքեր հասցնել։ 2020 թվականի Արցախյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանում տիրող ծանր ճգնաժամի պայմաններում թվում էր, թե հայ ղեկավարները իմաստություն կունենան համախմբելու ժողովրդին և ուժեղացնել բանակը՝ երկրի վրա հետագա հարձակումները կանխելու համար։ Զարմանալիորեն, Հայաստանը որդեգրել է մի ուղղություն, որը տանում է ազգի ավելի պառակտման ու թուլացման։ Հայ ղեկավարները չափազանց ապաշնորհ գտնվեցին այսքան ճգնաժամային խնդիրներ ունեցող երկիր կառավարելու համար: Փոխանակ փորձելու նվազագույնի հասցնել Հայաստանի կորուստները՝ նրանք վճռական են տրամադրված ավելացնելու թշնամիների հասցրած վնասը։ Չորս տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայերին բաժանել է «սևերի» ու «սպիտակների», արցախցիների ու հայաստանցիների, նախկին առաջնորդներն ընդդեմ ներկաների և Հայաստանն ընդդեմ Սփյուռքի, այն ժամանակ, երբ հայերը համախմբվելու խիստ կարիք ունեն։ Նա սպառնացել է իր ներքաղաքական հակառակորդներին «պատերով տալ և փռել ասֆալտին»։ Անցյալ տարի նա նույնիսկ մուրճը ձեռքին գնաց նախընտրական արշավի՝ խոստանալով ջարդուփշուր անել իրեն ընդդիմացողների գլուխները։ Հայաստանը ղեկավարելու համար ոչ միայն Փաշինյանն է չափազանց ապաշնորհ, այլև նրա կաբինետի նախարարներն ու խորհրդականները։ Անհմուտ ղեկավարը չի կարող հմուտ նշանակումներ անել։ Որպես օրինակ վերցնենք Փաշինյանի կողմից Զարեհ Սինանյանի նշանակումը «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի» պաշտոնում։ Սինանյանի միակ որակավորումը վարչապետի կույր կողմնակիցն լինելն է։ Հետևաբար, Սինանյանն իր աշխատանքի երեք տարիների ընթացքում գրեթե որևէ արժանի բան չի արել, բացառությամբ կառավարության սուղ բյուջեն վատնելու իր և անձնակազմի ամբողջ աշխարհում հաճախակի շրջագայությունների վրա: Սինանյանը վերջերս հայտարարեց, որ իր գրասենյակը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կանցկացնի այս տարվա հոկտեմբերին։ Կարելի էր ակնկալել, որ նա ողջախոհություն կունենար «Համաշխարհային գագաթնաժողովին» հրավիրելու Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հանրահայտ անձանց՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։ Սակայն Սինանյանի ու վարչապետի միակ նպատակն է տպավորություն ստեղծել, թե իրենք ինչ-որ բանով են զբաղված, այլ ոչ թե ժողովրդի համար օգտակար բան անելը։ Սինանյանը կարճատեսորեն որոշել է իր շեֆի օրհնությամբ «Համաշխարհային հայկական գագաթնաժողովին» հրավիրել վարչակարգի կողմնակից հայերին՝ դուրս թողնելով նրանց, ովքեր համարձակվել են ընդդիմանալ ներկայիս ղեկավարներին։ Հայաստանի իշխանությունն իրականում զբաղված է ոչ թե Սփյուռքը համախմբելով, այլ բաժանելով։ Ցանկացած այլ նորմալ երկրում Սինանյանի նման աշխատողը վաղուց արդեն հեռացված կլիներ աշխատանքից՝ ապաշնորհ լինելու և կառավարության թանկարժեք ռեսուրսները վատնելու համար։ Սակայն այս վարչապետն աշխատանքից չի հեռացնի իրենից ավելի ապաշնորհ ստորադասին․․․ Ցավոք, Սինանյանն անգամ չգիտի իր աշխատանքի նկարագրությունը։ Նա անմտորեն հրավիրել է արաբներին ներգաղթել Հայաստան՝ չհասկանալով, որ իր պատասխանատվությունը կապված է միայն սփյուռքահայերի հետ, ոչ թե արաբների կամ այլ ազգությունների: Իր հաճախակի հեռուստահարցազրույցներում Սինանյանը մշտապես զբաղված է հատվածական քաղաքականությամբ՝ քննադատելով հայկական խոշոր կազմակերպություններին և առաջացնելով հավելյալ պառակտումներ ժողովրդի մեջ։ Նա չի հասկանում, որ իր գործը ոչ թե որպես Փաշինյանի վարչակարգի քարոզիչ լինելն է, այլ պետական պաշտոնյա լինելը, որն աշխատավարձ է ստանում՝ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջ հանդիսանալու համար։ Եթե Փաշինյանի ու Սինանյանի արդարացումն այն է, որ իրենց քաղաքական ընդդիմախոսները կհրաժարվեին մասնակցել «Հայկական համաշխարհային գագաթնաժողովին», ապա սա լավ առիթ էր նրանց հրավիրելու համար։ Նրանք, ովքեր կմերժեին հրավերը, կներկանային բացասական լույսի ներքո, իսկ կառավարությունը կերևար ավելի շատ մեծահոգի, քան մանրամիտ: Վայել չէ Հայաստանի իշխանությանը վարվել հաշիվ մաքրել ցանկացող խուլիգանի պես։ Ցավոք, նա հասունություն չունի զերծ մնալու մանրախնդրությունից։ Հայաստանը բոլո՛ր հայերի տունն է, ոչ թե միայն նրանց, ովքեր համաձայն են վարչակարգի հետ։ Հզոր թշնամիներով շրջապատված փոքր և թույլ ժողովուրդը չի կարող իրեն թույլատրել բաժանվել ավելի փոքր բեկորների: Աշխարհի բոլոր հայերին ողջունելու փոխարեն կառավարությունը վերջին շաբաթներին արգելել է մի քանի հայտնի սփյուռքահայերի մուտքը հայրենիք, որոնց միակ մեղքն այն է, որ իբր «ժողովրդավարական» վարչակարգի հակառակորդներ են․․․ Միևնույն ժամանակ, թույլատրվում է թուրք «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամներին մուտք գործել Հայաստան և անարգել հայ նահատակների հիշատակը Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։ Անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը կազմակերպել է մի քանի Սփյուռք-Հայաստան համաժողովներ, և նրանցից ոչ մեկը օգուտ չի տվել։ Սինանյանի ծրագրած «գագաթնաժողովը» արժանանալու է նույն բախտին։ Փաշինյանը բազմիցս խոսել է սփյուռքահայերին Հայաստանի կառավարությունում բարձր պաշտոններ ստանձնելու թույլտվության մասին։ Ցավոք, խոսքերից բացի, նա ոչ մի քայլ չի արել այդ ուղղությամբ։ Նմանապես, Սինանյանը շուրջ մեկ տարի առաջ մեծ աղմուկով հայտարարեց, որ իր գրասենյակը նշանակելու է Սփյուռքի հանձնակատարներ աշխարհի հայկական համայնքներում: Մինչ այժմ նա ոչ մի նման հանձնակատար չի նշանակել։ Երբ Փաշինյանը 2018 թվականին եկավ իշխանության, նա խոստացավ մինչև 2050 թվականը Հայաստանի 3 միլիոնից պակաս բնակչությունը հասցնել 5 միլիոնի: Ցավոք, Հայաստանի բնակչությունը նրա պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ոչ թե աճել է, այլ՝ նվազել։ Դեպի Հայաստան հայրենադարձությունը խրախուսելու մասին խոսելուց բացի, ոչինչ չի արվել։ Վաղուց ժամանակն է, որ համայն հայությունը համախմբվի՝ պաշտպանելու իր հայրենիքը սահմանի երկու կողմում գտնվող հզոր թշնամիներից։ Թուրքերի հետ հաշտվելուց առաջ հայերը նախ պետք է լեզու գտնեն միմյանց հետ։Ավելին10:3531.08.22 -
ԱրցախՀայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհը երեկվանից չի գործում: Գործելու է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհը` 4.7 կիլոմետրանոց, որը կծառայի առաջիկա ամիսներին: Իսկ հիմնական ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ գարնանը: Այժմ Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել: Առաջին ուղևորները, որոնք երեկ անցել են այս ճանապարհով, եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրանք ժամը 18:00-ին մոտ դուրս են եկել Ստեփանակերտից, այս ճանապարհով հասել են Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղ, ապա ետ են դարձել, որպեսզի համոզվեն, որ ճանապարհն անվտանգ է և պիտանի շահագործման համար: Ժամը 20։00-ից կարող են այս ճանապարհով երթևեկել նաև Արցախի մյուս բնակիչները: Ժամանակավոր ճանապարհի անխափան աշխատանքը հսկում են ռուս խաղաղապահները»։Ավելին10:3031.08.22 -
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե ևս մեկ անգամ նրանք հանդիպելու են։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Բրյուսելում։ Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու կամ ինչի շուրջ են բանակցելու փոխվարչապետները, դեռ պարզ չէ, սակայն հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»։Ավելին10:2231.08.22 -
ՔաղաքականԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունըՄիացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումից, Պատելը մասնավորապես ասել է․ «Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»։Ավելին10:2231.08.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Այն, որ Զինված ուժերի հրամանատարությունը և ոչ միայն հերթի մեջ է ու դեռ շատ շատերն են ձերբակալվելու/կալանավորվելու որևէ կասկած չկա, սակայն Արզումանյանի ձերբակալությունը բացի նիկոլական արյան վրեժից նաև խորհրդանշական բնույթ ունի. առջևում բրյուսելյան հանդիպումն է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մակարդակով և սա հանդիպումից առաջ հայաստանյան իշխանության «բարի կամքի դրսևորումն է»։ Այստեղ խնդիրը Միքայել Արզումանյան անուն ազգանունը չէ։ Ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդականը, ընդ որում՝ Ադրբեջանին մատուցվող «նվերն» ամբողջական դարձնելու համար, ձերբակալումից առաջ, նույնիսկ Արցախի առաջին դեմքին չեն ասել։ Իսկ ձերբակալումն իրականացվել է ըստ նիկոլական կրկեսի՝ դիմակներ, ահարկու կադրեր, «ուժեղ տղերք», ովքեր պատերազմի գլխավոր պատասխանատուի փոխարեն ում ասես չեն կալանավորել՝ զորամասերից խոհարարներից մինչև իրենց նշանակած ազգային հերոսներ։ Սպասված աղետ, դժոխային իրականություն և չկանխվող ողբերգություն։Ավելին10:1931.08.22 -
ՔաղաքականՊատգամավորների երդման տակ ստորագրության բացակայությո՞ւնն էր խանգարում, որ մեր երկիրը զարգանար«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ 3 պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանը, Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել։ Առաջարկում են, որ ԱԺ պատգամավորները երդվելուց հետո նաև ստորագրեն երդման տեքստի տակ։ «Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական և պատասխանատու վարքագծի կարևոր բաղադրիչ»,- հիմնավորել են պատգամավորները։ Ինչպես ասում են՝ բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը` հետպատերազմական Հայաստանում սա «ամենապահանջված» փոփոխությունն է, որ պետք է կյանքի կոչվի, և, փաստորեն, երդման տակ ստորագրության բացակայությունն էր խանգարում, որ մեր երկիրը զարգանար, ու կյանքը նորմալանար»։Ավելին10:1831.08.22 -
ՔաղաքականԹափառող կենդանիները չեն վնասազերծվում. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019 թվականի սեպտեմբերի 16-ին՝ իր հերթական մամուլի մեծ ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արել է հայտարարություն եւ, որպես ձեռքբերում, բերել մի փաստ, որն այնքան էլ իրականությանը մոտ չէ: Այդ ժամանակ նա մասնավորապես նշել էր. «Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»: Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր. թափառող շների թեման առ այսօր էլ շարունակում է ակտուալ մնալ, եւ շարունակվում են նրանց վերաբերյալ ահազանգերը: Նախ՝ նրանք ողջ գիշեր խանգարում են բնակիչների անդորրը, բացի այդ, չեն դադարում նրանց կողմից երեխաներին կծելու դեպքերը: Միայն երկու օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հրապարակվեցին տվյալներ, որ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների կողմից մարդկանց կծելու 45 դեպք: Ընդ որում՝ սրանք միայն այն դեպքերն են, որոնք արձանագրված են, եւ մարդիկ դիմել են բուժհաստատություններ: Նիստում եւս արձանագրվեց, որ թվերն իրականում ավելի շատ են: Ստացվում է՝ թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը ստեծվել է, աշխատանքները կատարվել են, սակայն, ինչպես միշտ, ոչ արդյունավետ: Եվ ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ քաղաքացիներին:Ավելին10:1731.08.22 -
ՔաղաքականՄարդու կյանքը գնահատվում է 3 միլիոն դրամ«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ 2022 թ. օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց 150 հազար դրամ կտրամադրեն, երեք և ավելի օր բուժվածներին՝ 300 հազար, զոհված անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) համար՝ 3 մլն դրամ։ Անձի մասին ստույգ տեղեկատվություն չունենալու դեպքում` 1 մլն դրամ: Բյուջեից կպահանջվի մոտ 55 միլիոն դրամ։ Փաստորեն, պետությունը հոգում է միայն խեղված և զոհված անձանց մասին, այն էլ՝ առավելագույնը 3 մլն դրամ, իսկ եկամտի աղբյուրը կորցրած «Սուրմալուի» առևտրականներին որևէ փոխհատուցում նախատեսված չէ։ Նշենք, որ դեպքից կես ամիս անց կան ձերբակալվածներ` 3-ը պահեստը շահագործող անձինք են: Սակայն որևէ պետական պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, կամ հրաժարական չի տվել, իսկ փոխտնօրենին ձերբակալեցին, սակայն դատարանը կալանքի սանկցիա չտվեց»։Ավելին10:1531.08.22 -
ՔաղաքականՄիքայել Արզումանյանին մի քանի անգամ ծանուցում էր ուղարկվել. մանրամասներ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա եւ ներկայանա նախաքննական մարմին, սակայն չի ներկայացնել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: Իսկ կոնկրետ ո՞ր քրեական գործով են Միքայել Արզումանյանին հարցաքննել եւ մեղադրանք առաջադրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք հարցաքննել են Շուշի քաղաքի պաշտպանությունը չիրականացնելու քրեական գործի շրջանակներում, եւ մեղադրանքը վերաբերում է Շուշիի պաշտպանությունը չիրականացնելու ու հանձնելու գործընթացին: Իսկ ի՞նչ է ասել Արզումանյանը նախաքննական մարմնում. նա քննիչի բոլոր հարցերին կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, միայն վերջում ասել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Երեւան գալու ճանապարհին եւ 72 ժամով ձերբակալվել: Կկալանավորվի դատարանի վճռով, թե ոչ, ժամանակը ցույց կտա։Ավելին10:0731.08.22 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրվածԱյսօր՝ օգստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում որպես ուսումնական բնույթ, ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները սահմանազատել են տարածքը։ Այս պահին քաղաքացիները տարհանվել են, և կատարվում են որոնողական աշխատանքներ։Ավելին10:0131.08.22 -
ՀասարակականՄահացել է Միխայիլ Գորբաչովը92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։ Նա կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը, ընտանեկան գերեզմանում՝ կնոջ կողքին։ Միխայիլ Գորբաչովը 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ նախագահը։ Նա իր լիազորությունները վայր է դրել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ, հայտնում է «Կոմերսանտը»։Ավելին09:5631.08.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Նոր ճանապարհով առաջին ուղեւորները եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Ժողովուրդ» Այսօր Բրյուսելում կհանդիպեն Ն. Փաշինյանն ու Ի. Ալիեւը: «Հրապարակ» Արցախից Երեւան գալու ճանապարհին, երեկ՝ կեսօրին բերման է ենթարկվել ու ձերբակալվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ «Հրապարակ» Մինչ օրս Վլադիմիր Պուտինը չի ընդունել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հավատարմագրերը: «Ժողովուրդ» Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Բրյուսելում։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:Ավելին09:4531.08.22 -
ՀասարակականԵրևանի և 5 մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին00:0831.08.22 -
ԱրցախՍտեփանակերտ-Գորիս երթևեկությունը նոր ճանապարհովԱրցախի հանրապետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը Բերձորով դադարեցված է:Ավելին00:0331.08.22
2022-08-30
-
Աշխարհ«Մոնա», բայց ոչ թե «Lիզա», այլ «Րայսա». բրնձարվեստ՝ Ճապոնիայի դաշտերումՃապոնիայում Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտը ստացել են բրնձի բաց դաշտում: Արվեստի գործը հեղինակներն անվանել են «Մոնա-Րայսա»:Ավելին23:5930.08.22 -
ԻրավականՀասկանում եմ, որ բոլոր ոլորտներում է բարդակ տիրում, բայց միթե՞ այսպես. Րաֆֆի Ասլանյան«Մի փոքրիկ փաստ ևս մեր դառը իրականությունից՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում 46-ամյա բնակիչն օրեր առաջ սպանեց կնոջը, դանակահարեց հարևան ամուսիններին, ոստիկանները սկսեցին «որոնողական», «օպերատիվ» աշխատանքները։Ավելին23:5630.08.22 -
Հասարակական«Մենակ թուրքը կարա սենց բան անի». պղծված խաչքար, գլխատված «Քրիստոս»՝ ԵրևանումՎանդալիզմի դեպք Երևանում. կոտրել են Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:Ավելին23:5330.08.22