Լրահոս
2022-08-31
-
ՄիջազգայինՔաբուլ Է հասցվել 40 միլիոն դոլարի կանխիկ ֆինանսական օգնությունԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ Է հասցվել կանխիկ դրամի հերթական խմբաքանակը՝ 40 միլիոն դոլարի չափով՝ հումանիտար օգնության շրջանակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը»-ը, օգոստոսի 31-ին այդ մասին հաղորդել Է The Fronter Post թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի Կենտրոնական բանկը (ԿԲ): «Աֆղանստանին տրամադրվող հումանիտար օգնության շրջանակներում Քաբուլ Է հասցվել կանխիկ 40 միլիոն դոլար»,- մեջբերում Է անում հրատարակությունը ԿԲ-ի հայտարարության տեքստից: Ինչպես ճշտել Է Աֆղանստանի ԿԲ-ն, միջոցները կհանձնվեն Աֆղանստանի միջազգային բանկին: «Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկություն հաստատելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանն ԱՄՆ-ի կղմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբերն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:0031.08.22 -
ՔաղաքականՔԿ-ն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված էր. ԲաբայանԻրավաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են, ամեն «բացահայտման» մասին պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելով, բացահայտում հենց իրենց կողմից կատարված հանցանքները: Մեկ օրինակ. Քննչական կոմիտեն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված է եղել թշնամու կողմից: Իսկ հիմա հիշեք, թե Արցախի նախագահի հայտնի հրապարկված հեռախոսային խոսակցությունը որ օրն էր և նա ինչ էր ասում, ավելի ճիշտ՝ ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանին ու մերժվել: Սրան համադրեք Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 8-ին արված ֆեյսբուքյան հայտարարությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված: Այս իշխանության հեռացումից հետո նոր և օբկյեկտիվ պայմաններում առանձնապես ոչ լայնածավ քննչական գործողություններով կհիմնավորվի բոլոր դրվագներն ու դրանցում մեղավոր անձանց շրջանակը: Ամբողջ ապացուցողական բազան հանրայնացված է, կմնա ընդամենը դրանք համակարգված արձանագրելը»:Ավելին13:5231.08.22 -
ՔաղաքականՀՀ ղեկավարությունը պետք է հասկանա, որ հակառուսականություն տարածելով կվնասի միայն ինքն իրեն. Նորատ Տեր-ԳրիգորյանցՇատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Արցախում, ինչ ճակատագիր է սպասվում: Բայց մի բան հստակ է՝ Ռուսաստանը հայ ժողովրդին մենակ չի թողնի: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով թշնամու չդադարող սադրանքներին, նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակ տար, գեներալ-լեյտենատ Նորատ Տեր-Գրիգորյանցը: -Արցախում թշնամու կողմից իրականացվող սադրանքները երևի պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, մտածում է, որ այնտեղ կարելի է սադրանքների դիմել: Բայց իրենք սխալվում են, խորապես են սխալվում: Ռուսաստանը կարող է աշ խատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով: Ուստի, եթե Ադրբեջանը նման քայլեր է անում, թող մի անգամ էլ լավ մտածի: Մենք գիտենք, որ հիմա ամբողջ Արեւմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ ատում է ռուս ժողովրդին, առհասարակ՝ սլավոնական ժողովուրդներին: Նայեք, թե ինչքան լաբորատորիաներ ունեն, իմիջիայլոց Հայաստանում եւս կան այդպիսի լաբորատորիաներ՝ հայազգի ոչնչացման համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետությունը հիմա դավաճանում է անգամ Ռուսաստանին՝ նման քայլեր ձեռնարկելով: Թուրքիան «Բայրաքթարներ» է տալիս Ուկրաինային, որ ոչնչացնեն Դոնբասի ռուս ժողովրդին: Իրենց մարդիկ են այնտեղ կռվում, ռադիկալ իսլամիստներին են ներգրավում: Ելնելով աշխարհում ստեղծված իրավիճակից՝ խիստ հրամայական է, որ Հայաստանն էլ ունենա այնպիսի Զինված ուժեր, որ նման սադրանքներին համապատասխան արձագանք տրվի: Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Ալիեւը ինքը մշտապես հայտարարում է՝ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Եվ դրանից հետո հարձակվեց Արցախի վրա՝ վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը: Հիմա Հայաստանն ի՞նչ է անում բանակի մարտունակությունն ուժեղացնելու համար: Մի անգամ կրակում են, պետք է կրկնակի պատասխան տաս, կյանքն է այդպիսին: Ադրբեջանն ամբողջ կյանքում այդ սադրանքներին դիմել է: Նույնիսկ 1994 թվականի հրադադարի պայմանագիրը նա խախտում էր, բայց բղավում, թե հայերն են դա արել: Պետք է արձանագրեմ նաեւ, որ Ռուսաստանում մտահոգ ու զարմացած են Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից, ինչը շատ վտանգավոր է: Հայաստանի վարչապետը պետք է ի վերջո կողմնորոշվի, թե ով է իր դաշնակիցը, իսկ ով ՝թշնամին: Նման չեզոք, ինքնաբավ պահվածքով Հայաստանը կարող է լրիվ մենակ մնալ, ինչը, ինքներդ գիտեք թե ինչի կարող է հանգեցնել: Ռուսաստանը ապշած է հայե րի ապերախտ վերաբերմունքից: —Պարոն Տեր-Գրիգորյանց, Արցա խում եւս հակառուսական ալիք է բարձրանում: — Այո, շատ ճիշտ եք: Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն բան ա ում են, որպեսզի արժեզրկեն ռուս խաղաղապահների ծառայությունը, եւ վերջին իրադարձություններն էլ դրա վառ օրինակն են: Վատն այն է, որ Հայաստանն էլ այդ խայծը կուլ է տալիս: Բայց Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման խայծերը կուլ տալով եւ հակառուսականության ալիք բարձրացնելով՝ կվնասի միայն ինքն իրեն: Հայաստանը պետք է գիտակցի, որ միակ դաշնակիցը ՌԴ-ն է, որը բազմիցս ապացուցել է իր ազնիվ դաշնակցական հարաբերությունները: 25 0Ավելին13:4531.08.22 -
ԻրավականՄանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած վարորդը համապատասխան կարգի վարորդական իրավունք չի ունեցել․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքնով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացածը լրագրող, մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանն է։Ավելին13:3731.08.22 -
ՔաղաքականՀայ-թուրքական հաշտեցում հնարավո՞ր է․ Ռուբեն Մելքոնյաններկայացնում է հայտնի թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ծավալուն վերլուծությունը, որում հանգամանալից անդրադարձ է կատարվում ընթացող բանակցությունների էությանն ու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության հնարավորությանն ընդհանրապես։ Մոտավորապես 100 տարի առաջ Զարևանդը տվել է ոչ այնքան հռետորական հարցը՝ «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ», և ինքն էլ պատասխանել է համանուն գրքույկով: Չնայած անցնող 100 տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել և՛ տարածաշրջանային, և՛ համաշխարհային քաղաքականության մեջ, սակայն որոշ իրողություններ մնացել են նույնը. դրանց մեջ իրենց կարևոր տեղն ունեն հայ-թուրքական հարաբերությունները: Ներկայումս «տարօրինակ» զուգադիպությամբ և ջերմեռանդությամբ այս պահի իշխանությունները, նրանց շուրջբոլորը գտնվող որոշ «անկախ» վերլուծաբաններ, քարոզիչներ շրջանառության մեջ են դրել հայ-թուրքական հաշտեցման կամ թշնամանքը կառավարելու հարցը և ակամա դարձել Զարևանդի 100 տարի առաջ տրված սպառիչ պատասխանների հասցեատերը: Խոսքի ազատության սկզբունքը որևէ մեկին չի զրկել մտքեր արտահայտելու իրավունքից, սակայն և որևէ իրավունք չի կարող գերակա լինել օբյեկտիվ իրողություններից, փաստերից, ուստի այս թեժացող «թուրքերի հետ հաշտվելու» արհեստական և դիլետանտական քննարկումներում ուղղակի անհրաժեշտություն է ավելացնել մեկ և ամենակարևոր մասնագիտական դիտարկումը՝ թուրքագիտականը: Թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է Որպես սկզբնակետ և թեկուզ մի փոքր այլաբանորեն, սակայն պետք է շեշտեմ վաղուց արդեն ամրագրված մի իրողություն՝ թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է. ուստի, Թուրքիայի վերաբերյալ դիտարկումներ անելու համար պետք են կոմպլեքս արևելագիտական/թուրքագիտական գիտելիքներ: Թուրքիայի, թուրքերի մասին կարծիքներ կարող են ունենալ և բարձրաձայնել շատ ոչ թուրքագետներ, սակայն առանց վիրավորելու պետք է նկատեմ, որ այդ կարծիքներից շատերը մեծ հավանականություն ունեն լինել մասամբ ճիշտ, մասամբ դիլետանտական կամ առնվազն խոցելի: Ճիշտ այնպես, ինչպես թուրքագետի տեսակետները բժշկության, աստղագիտության կամ կենսաբանության մասին կարող են լինել վերը նշված բնութագրումների շրջանակներում: Թեև թուրքագիտության և բժշկության միջև մի նմանություն կամ զուգահեռ այնուամենայնիվ կա. ինչպես բժիշկը չի կարող տեսնել առողջական խնդիրը և լռել, այնպես էլ թուրքագետը չի կարող տեսնել Թուրքիայի, նրա քաղաքականության սխալ ընկալում, սխալ տեսակետների բարձրաձայնում և լռել: Հայ-թուրքական հաշտեցում հնարավո՞ր է Կարծում եմ, որ չկա որևէ բանական մարդ, որը չուզի հաշտություն և խաղաղություն. սրանք դոգմատիկ իրականություններ են և պետք չէ այս հանգամանքի վրա կառուցել հերթական պոպուլիստական թեզը, թե մենք ուզում ենք բացել խաղաղության դարաշրջան, կարծես ուրիշներն էլ ուզում են բացել պատերազմի դարաշրջան: Սակայն համադրելով առկա իրավիճակը և Թուրքիայի տասնամյակների անփոփոխ քաղաքականությունը՝ կարող ենք ասել, որ ներկայումս հայ-թուրքական հաշտեցում հնարավոր է միայն միակողմանի՝ հայկական կողմի զիջման գնով: Ի՞նչն ենք զիջելու. առաջին հերթին մեզ համար կարմիր գծերը, որոնց մեջ են Հայաստանի ռազմական, քաղաքական և տնտեսական անվտանգությունը, պետականության գաղափարը, ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, մշակույթը, հոգևոր ժառանգությունը, ազատագրական պայքարը, ռազմական հաջողությունները, նվիրյալները և այլն: Սակայն այս նվաստացուցիչ զիջումն այսօր մոդայիկ տերմինով անվանվում է «կարծրատիպերից ազատագրում»: Այս «ազատագրման» գործընթացի կարևոր փուլը սկսվել է 2018-ի իշխանափոխությունից հետո, քանի որ «կարծրատիպերի կոտրման» կողմնակիցները, որոնք մինչ այդ էլ նման մտածողության կրողներն էին և զբաղվում էին գրանտային, լրագրողական, «քաղակտիվիստական» գործունեությամբ, վերցրեցին իշխանությունը և սկսեցին տիրապետել պետական լծակների: Ուստի, 2018-ից Հայաստան պետությունը դարձավ «կարծրատիպերի կոտրման» գաղափարի կրող և իրականացնող: Այդ «ուրախալի» լուրը հայ ժողովրդին ավետեց ոչ անհայտ Բոլթոնը, ով բառացիորեն խորհուրդ տվեց «ազատվել պատմական կարծրատիպերից»: Բոլթոնյան պոստուլատները դարձան ուղենիշային ներկայիս իշխանությունների համար, դրանք սկսեցին դրսևորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև իշխող ֆրակցիայի պատգամավորների ելույթներում, 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ և իշխանությանը ֆիզիկապես կամ գաղափարապես մերձ կանգնած հանրային գործիչների հարցազրույցներում: Ուրեմն ֆիքսենք՝ հայ-թուրքական հաշտեցում, որը նման է թուրքական նախապայման-պարտադրանքներին, հնարավոր է. եթե դու հրաժարվում ես Արցախից, եթե դու թույլ ես տալիս անխոչընդոտ նվաճել ՀՀ սուվերեն տարածքը եթե դու համաձայնվում ես լինել բուտաֆորիկ պետություն, եթե դու մոռանում ես քո անցյալը: Պե՞տք է խոսել Թուրքիայի հետ «Պրագմատիկների» շրջանում գրեթե ֆետիշացված է հետևյալ հանգամանքը՝ պետք է խոսել և հաշտվել Թուրքիայի հետ: Ի սկզբանե նշեմ, որ Թուրքիայի հետ խոսելուն, ինչպես նաև խաղաղությանը կողմ եմ, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով է հնարավոր այդ երկխոսությունը, առավել ևս խաղաղությունը: Որպես մասնագետ և առանց որևէ ուռճացման կամ հուզականության ուզում եմ հստակ ասել և պնդել, որ թուրքական հավաքական ընկալման մեջ հայերի հետ շփվելու տարբերակը հենված է անհավասարության, ստորացման, արհամարհանքի վրա. այսինքն հայ-թուրքական երկխոսությունը ոչ թե հավասարը հավասարի հետ զրույց է, այլ ուժեղի և թույլի, թելադրողի և կատարողի: Վերջին հայ-թուրքական շփումներում դա անթաքույց դրսևորվում է և եթե հանենք արևելյան-թուրքական պարտադիր սիրալիրության արարողակարգային թեթև տարրերը, որոնք կան թուրք պաշտոնյաների (Չավուշօղլու, Քըլըչ) խոսքերում, ապա վերը նշված թուրքական թելադրանքը ակնհայտ է: Շտապեմ ասել, որ հայ-թուրքական բանակցությունների նախորդ որևէ փուլում Հայաստանը անհավասար շփումների և թուրքական թելադրանքին համաձայն չի եղել. միգուցե հենց դրանով էլ «ապահովել» է այդ երկխոսության անհաջող արդյունքը: «Պրագմատիկների» հաջորդ թեզը այն է, որ հայ-թուրքական երկխոսության շնորհիվ կարելի է կասեցնել թուրքական ագրեսիան. այս միտքը կարող է կենսագործվել միայն ու միայն համապատասխան աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակի և պայմանների դեպքում, այլ ոչ թե բոլոր դեպքերում և ուղղակի երկխոսության շնորհիվ: Սա կարելի էր անվանել իշխանությունների և նրանց սատարող «անկախ» վերլուծաբանների քաղաքական կամ էքսպերտային ինքնախաբեություն, սակայն կարծես այն ավելի ճիշտ է բնութագրել ռուսերեն հայտնի արտահայտությամբ «Слышал звон, да не знает, где он»: Եթե որպես իրենց քայլերի արդարացման օրինակ ուզում են նշել 2008-2009 թթ. ֆուտբոլային դիվանագիտությունը, ապա դա լիովին այլ իրավիճակում, լիովին այլ գործընթաց էր: Առանց աշխարհաքաղաքական համապատասխան համատեքստի, առանց տարատեսակ լծակների լոկ բանակցությունները Թուրքիայի հետ, անգամ լավ, ընկերական հարաբերությունները երբևէ ի զորու չեն եղել կասեցնել թուրքական ագրեսիան: Օրինակ՝ Թուրքիան և Սիրիան 2000-ականներին ունեին լավ հարաբերություններ, Էրդողանն ու Ասադը մտերիմ էին անգամ ընտանիքներով, սակայն այդ ամենը փոխվեց հաշված օրերի ընթացքում և Թուրքիան ահաբեկչական պատերազմ սկսեց Սիրիայի դեմ, օկուպացրեց (և մինչ այսօր օկուպացված է պահում) նրա տարածքի մի մասը, իսկ Էրդողանը իր «ընկեր» Ասադին սկսեց դիմել ամենավիրավորական արտահայտություններով: Ի դեպ, նախորդող տարիներին այսօրվա իշխանությանը մաս կազմող, կամ մերձ կանգնած, կամ գոնե լոյալություն պահպանող որոշակի շրջանակներ ակտիվորեն զբաղվում էին հայ-թուրքական երկխոսության տարբեր ծրագրերով և զուգահեռաբար ակտիվորեն ստանում էին տարբեր դրամաշնորհներ դրա համար: Հիմնական մոտիվացիան միջազգային հանրության ականջը շոյող նպատակներն էին՝ «հայ-թուրքական թշնամանքի վերացում», «երկխոսություն», «խաղաղություն», «հասարակությունների միջև փոխադարձ ընկալման ձևավորում» և այլն: Կային նաև Հայաստանում գովազդված «անկախ» թուրք մտավորականներ, որոնք պայքարում էին ընդդեմ թուրքական ժխտման քաղաքականության, խոսում էին Թուրքիայում հայկական մշակութային ժառանագության մասին, «Հրանտ Դինքի ընկերներն էին»: Հիմա ուզում եմ հռետորական հարց տալ. այդքան տարիների ջանքերը, ծրագրերը (որոնք երբեմն հասնում էին աբսուրդի և շատ վատ էին թաքցնում ասելիքի բացակայությունը, քաղաքական պատվերը և փող լվանալու ցանկությունը), ծախսված գումարները որևէ օգուտ տվեցի՞ն: Այդ ամենը ինչո՞վ և ինչքանո՞վ կանխեց թուրքական հասարակության մեջ հակահայկական ատելությունը, ինչքանո՞վ զսպեց Թուրքիայի ղեկավարությանը, որպեսզի այդ երկիրը 2020 թ. ուղղակի չմասնակցի արցախահայության դեմ դաժան ագրեսիային: Թուրքիայի այդ «համարձակ», «հայասեր» մտավորականներից որևէ մեկը հանդես եկա՞վ հրապարակային քննադատությամբ Արցախում անզեն տարեց հայերի գլխատման, ֆոսֆորային զենքի կիրառման, եկեղեցիների հանդեպ վանդալիզմի վերաբերյալ: Ուստի, «պրագմատիկները» հիմա էլ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսելուց առաջ պետք է նախ յուրահատուկ հաշվետվություն տան իրենց նախորդ փուլի գործունեության տապալման մասին: Բայց ոչ, նրանք ոչ միայն դա չեն անում, այլ նոր թափով, ավելի կոտրված կարծրատիպերով և նոր մոլուցքով լծվել են նոր գրանտային ծրագրերի իրագործմանը: Իսկ անպաշտպան մնացած հայկական հասարակությանը հրամցվում են նոր կեղծիքներ, այլ, գոյություն չունեցող «հիանալի» Թուրքիայի մասին թեզեր: Հայ-թուրքական բարեկամություն երբևէ չի եղել և չկա Շարունակելով այն թեզը, որ թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է, ուզում եմ առաջ քաշել և հիմնավորել ևս մեկ գաղափար՝ հայ-թուրքական բարեկամություն չի եղել, չկա և չի էլ կարող մոտ ապագայում լինել: Ես խոսում եմ բարեկամություն բառի տակ ընկալվող բոլոր իմաստների մասին, որոնք առկա են օրինակ հայերենի բացատրական բառարանում: Ես զարմանքով և անհանգստությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում տարածվում է թուրքական հայտնի ու կեղծ թեզը, թե իբրև հայերն ու թուրքերը շատ լավ հարաբերություններ են ունեցել, անգամ բարեկամ են եղել և այդ ամենը «երրորդ ուժերի» միջամտության հետևանքով փչացել է 1915-ին: Այսինքն՝ իբրև թե մինչ այդ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, ուստի ներկայումս էլ դրանք կարող ենք վերականգնել: Փաստենք, որ հայ-թուրքական շփումներն ունեն մոտ հազար տարվա պատմություն՝ 11-րդ դարի սկզբից, երբ թյուրքական տարրը ներխուժեց և մնաց Հայաստանում: Ուրեմն սկսված այդ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը հայ-թուրքական բարեկամություն չի եղել: Ես խոսում եմ հայ և թուրք ընդհանուր հանրույթների, հայկական և թուրքական պետությունների մասին: Խոսքը չի վերաբերվում առանձին անհատների, առևտրականների, հարևանների միջև երբեմն եղած լավ հարաբերություններին, դրանք որպես հակափաստարկ վկայակոչելը դիլետանտության ամենացայտուն դրսևորումն է (բացառությունը հաստատում է օրինաչափությունը): Այդ հազար տարվա հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը լի է կոտորածներով, ավերումներով, հալածանքներով, Հայաստանի տարածքի շարունակական փոքրացմամբ և հայաթափմամբ, ժողովրդագրական հակահայկական քաղաքականությամբ և իհարկե դրանց դեմ հայության պայքարով: Ինչու հնարավոր չի եղել և հիմա ու մոտ ապագայում էլ հնարավոր չէ հայ-թուրքական բարեկամություն: Բերենք երկու քաղաքական-քաղաքագիտական և մեկ հասարակական ընկալմանը վերաբերող փաստարկներ: Առաջինը՝ զուտ սառը քաղաքական հաշվարկներով եթե դիտարկենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա բազմաթիվ կետերում այդ երկու պետությունների շահերը իրար հակոտնյա են, ուստի շատ բնական է, որ փոխադարձ-համատեղ շահերի բացակայությունը կամ դրանց շատ փոքր լինելը ստիպում է այդ երկու երկրներին չանվանել բարեկամության ներուժ ունեցող երկրներ: Երկրորդ՝ Հայաստանը և հայությունը որպես իրական և խորհրդանշական թիրախ ու թշնամի են ներկայացված Թուրքիայի Հանրապետության քաղաքական ինքնության հիմքում. դա տեսանելի էր դեռևս այդ պետության ձևավորման տարիներին՝ 1919-1923 թթ., իսկ հետո արդեն տեղ գտավ Թուրքիայի գաղափարախոսական և պետական փաստաթղթերում: Վստահաբար այս ամենում կար նաև թուրքական պատմական հիշողության դերը, որտեղ դեռ դարեր առաջ հայի կերպարը ընկալվել է որպես հիմնական թշնամի. դա դրսևորված է անգամ թուրքական վաղ շրջանի բանահյուսության մեջ: Բացի պետական մոտեցումից, շատ տրամաբանական է, որ Թուրքիայի հանրային ընկալումը հայերի և Հայաստանի մասին նույնպես ծայրահեղ թշնամական է և ցանկացած կարգավիճակով (հաղթած, պարտված, բանակցող, խաղաղություն մուրող) Հայաստանը շարունակում է մնալ 85 միլոնանոց պետության հանրության գերակշիռ մեծամասնության մտածողության մեջ որպես թշնամի, թիրախ: Ասածս հիմնավորելու համար դիտարկենք այն, ինչը հնարավոր չէ կեղծել կամ մանիպուլացնել՝ ժողովրդական բանահյուսությունը, ասացվածքները, դարձվածները, հայհոյանքները, որոնցում դրսևորվում է հայերի հանդեպ ընդգծված թշնամական, ռասիստական, քամահրական վերաբերմունքը: Փաստենք, որ «հայ» տերմինը Թուրքիայում կիրառում են և՛ քաղաքական մակարդակում սուր քննադատությունների համար, և՛ փողոցային վեճերում որպես հայհոյանք: Անգամ կենցաղային մակարդակում, օրինակ` մայրը երեխային կարող է նախատել և որպես ամենավիրավորական բառ նրան անվանել հայ: «Հայի վիժվածք»-ը քաղաքական ասպարեզում կիրառվող ամենակոպիտ վիրավորանքներից է և հաճախ է հասցեագրվում ոչ հայկական ծագում ունեցողներին և հավասարազոր է դավաճան իմաստին: Եվ ի վերջո, ռասիստական և սեռական վիրավորանք պարունակող ասացվածք-դարձվածը, որը շատ է կիրառվում թուրքական հասարակության մեջ՝ «եթե հայ ես, ուրեմն (անկախ քո կամքից) պետք է տաս» (“mademki ermenisin istemeden vermelisin”): Թուրքական հասարակության մեջ հայերի հանդեպ այս վերաբերմունքը շատ ցայտուն դրսևորվում է հատկապես սոցիոլոգիական հարցումներում, որտեղ հայերը և Հայաստանը միշտ ընկալվում են որպես թշնամի՝ զբաղեցնելով «պատվավոր» տեղ առաջին եռյակում: Այսինքն՝ հայ-թուրքական բարեկամություն անգամ տեսականորեն չի կարող լինել, քանի որ Թուրքիայում կա քաղաքական և հասարակական կոնսենսուս, պատմական դարավոր հիշողություն, մտածողություն և կարծրատիպ, որ հայը թշնամի է, պիղծ է, դավաճան է: Ընդ որում, դա եղել է միշտ՝ անկախ նրանից այդ պահին կար Արցախի հարց կամ նույնիսկ հայկական անկախ պետականություն, թե ոչ։ Բացի այդ, եկեք մեկ այլ տեսանկյունից էլ հարցին նայենք. ինչպիսի՞ն է թուրքական կրթական համակարգը, ինչպիսի՞ն են թուրքական դասագրքերը, հայը, Հայաստանը այնտեղ ինչպե՞ս են նկարագրված: Նույնը՝ որպես թշնամի, ուխտադրուժ, դավաճան, անպատիվ. այսինքն այսօր էլ շարունակում են Թուրքիայում և Ադրբեջանում կրթվել նորանոր հայատյաց սերունդներ, նոր թալեաթներ ու ռամիլսաֆարովներ: Եվ ինչքան էլ Հայաստանի այս պահի իշխանությունները ասեն խաղաղություն, բարեկամություն, միևնույնն է այդ խնդրողի, խեղճի կերպարով դրան չեն հասնելու, միայն թուրքական ընկալման մեջ ամրապնդելու են «անպատիվ հայի» կերպարը: Վերջում կարևոր եմ համարում համառոտ նշել, որ թուրքական և՛ քաղաքական, և՛ հանրային ընկալման մեջ որպես թշնամի, սակայն այնուամենայնիվ ավելի հարգանքով են ընդունվում այն հայերը, որոնք պայքարել են ընդդեմ թուրքերի և կապ չունի հաղթել են, թե պարտվել՝ զորավար Անդրանիկը, Գևորգ Չավուշը և այլ մեր երախտավորներ: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության առաջին երեք նախագահների հանդեպ երբեք չի եղել այն արհամարհական վերաբերմունքը, որը կա ներկայումս: Սա են խաղի կանոնները Արևելքում… Հայաստանյան հասարակության զգոնության թուլացման հետևողական քաղաքականությունը Հիմա գանք Հայաստանում հասարակության զգոնության հետևողական թուլացմանը և հայ թուրքական բարեկամության հնարավորության մասին թեզերին. դրա առաջամարտիկը այս պահի իշխանություններն են՝ իրենց պատգամավորներով, վելուծաբաններով, մտավորականներով: Շատերը խոսում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական թշնամանքի հաղթահարման և բարեկամության ստեղծման մասին, սակայն ո՛չ իրավիճակն են լիովին պատկերացնում, ո՛չ բավարար գիտելիքներ ունեն թշնամական երկրների մասին, սակայն այդ ամենով հանդերձ անհիմն ինքնավստահությամբ ապակողմնորոշում են հասարակությանը: Պետք է հստակ ասեմ, որ ուղղակի անթույլատրելի է, որ ցանկացած կամ պատահական մարդիկ խոսեն հայ-թուրքական «բարեկամության» թեմայից և առավել ևս այն պարագայում, երբ ճակատագրի հեգնանքով ներկայումս զբաղեցնում են պաշտոնական և պատասխանատու դիրք. սա վստահորեն կարելի է համարել ազգային, պետական և հասարակական անվտանգության առաջնային սպառնալիք: Իշխանական թևից հնչող տարբեր մտքերը առավել ամփոփ շարադրված են դե ֆակտո և դե յուրե անաստված մի պատգամավորի կողմից. «Որպես ազգ, ժողովուրդ և պետություն մեզ անվերջ ներարկել են, որ մենք չենք կարող և իրավունք էլ չունենք խաղաղության մեջ ապրելու մեր հարևանների հետ: Կարծում եմ, որ մենք պետք է կոտրենք այդ կարծրատիպը և հասկանանք, որ կարող ենք քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ: Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ: Եթե այդ կարծրատիպը հավաքական կարողանանք կոտրել, կարող ենք նստել սեղանի շուրջ և կոմպրոմիսային լուծումներ գտնել»: 100 տարի առաջ երևի նման մտքերի հանդիպած Զարևանդը հեղինակել է «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ» աշխատությունը, որտեղ առկա պատասխանները այսօր էլ ոչ միայն չեն կորցրել արդիականությունը, այլև լիովին ադեկվատ են ստեղծված իրավիճակին, ուստի ցանկանում եմ դրանք մեջբերել որպես այսօրվա հաշտասերների պատասխան. «Ու տարօրինակ բան, հայ քաղաքական մտքի նորագոյն պրպտումներու մէջ, իբրեւ ամենէն աւելի շեշտուող գիծ, երեւան կու գայ հաշտութեան ձգտումը – թուրքին հետ: …Կարծես գոյութիւն ունեցած չըլլա և երէկի թարմ-արիւնոտ անցեալը: …Խայտաբղետ է մեր հաշտասէրներու բանակը: Եթէ բանակ կարելի է անուանել զէնքերը նետած, ճերմակ դրօշը պարզած, դէպի անձնատութութիւն դիմող մարդոց բազմութիւն մը: Ու ամէնը կաղաղակեն: «Մոռնանք անցեալը. Յիշելը մեղք է, անօգուտ, վնասակար…: «Մեզ կը մնայ փրկութեան մէկ ճամբայ միայն»,- կը պատգամէ հաշտասէրը,- «հասկացողութեան լեզու գտնել թուրքին հետ»: Այնուհետև Զարևանդը ներկայացնում է թուրքի հետ հաշտվելու թուրքական նախապայմանները, որոնք այսօր էլ առկա են և որևէ փոփոխության չենթարկվելով՝ դրված են Հայաստանի և ցավոք սրտի այս պահին մեր երկիրը կառավարող հաշտասերների առջև, որոնց հրապարակային հայտարարությունները և քայլերը վկայում են, որ նրանք հակված են բավարարել թուրքական պահանջները, քանի որ դրանց մեջ անընդունելի ոչինչ չեն տեսնում: «Ճիշդ է, որ բռնաւոր քմահաճութեամբ մը ան շարունակ մոռացում ու բարեկամութիւն կը պահանջէ մեզմէ: Սակայն վստահ ըլլանք, թէ որքան ջանանք ապացուցանել մեր անյիշաչարութիւնն ու բարեացակամութիւնը, որքան կրկնենք, թէ մոռցած ենք ամէն բան ու պատրաստ ենք ամէն բանի մեր գոյութեան սիրոյն, այնքան աւելի թերահաւատ ու դժկամ պիտի դառնայ ան: Թշնամութենէ բարեկամութեան փութկոտ դարձերը միայն կասկած կրնան ներշնչել: Իսկ տկարութեան ցուցադրութիւնը՝ արհամարհանք միայն: Ի զուր պիտի ջանանք բարի դրացնութեան ու սիրոյ անճարակ ֆրազներ թոթովել: Ան աւելի ու աւելի պահանջկոտ պիտի դառնայ անկեղծութեան ու հաւատարմութեան դրական ապացոյցներու համար: Պիտի ուզէ, որ իբրեւ գրաւական հրաժարինք մեր բոլոր գանձելի իրաւունքներէն… Եւ երբ բոլորովին իր ոտքերուն տակն ըլլանք, ստրկացած, ոչնչութեան հաւասար իբրեւ ազգ՝ ան դեռ ապացոյցներ պիտի ուզէ… Մէկ խոսքով, եթէ մենք թուրքին ներենք իսկ, ան մեզի պիտի չներէ: Թուրքը ոչ միայն սրտովին կատէ, այլ եւ կարհամարհէ մեզ»: Զարևանդի այս բառերը և մտքերը ոչ թե մասնակի, այլ ամբողջովին պատկերում են և՛ այսօրվա վիճակը, և՛ Թուրքիայի մոտեցումները, և՛ թուրքական նախապայմանները բավարարելու դեպքում սպասվող «ապագան»՝ նոր զիջումներ, արհամարհանք: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական դրական ու «դրական» մեսիջների փոխանակում Այսօրվա իշխանությունները կարծես չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ իրենց զիջումները, խաղաղասիրությունը թշնամու կողմից արժանանում է հենց այն վերաբերմունքին, որը սահմանել և կանխատեսել էր Զարևանդը: Օրինակ՝ հայաստանյան պաշտոնյաները «պատահականորեն» սկսեցին կիրառել տեղանունների ադրբեջանական և թուրքական տարբերակները. որպես ամենացայտուն օրինակ ֆիքսենք «Էյվազլին»: Ի՞նչ արեց Ադրբեջանը հայաստանյան իշխանության այս «դրական մեսիջին» ի պատասխան. Ալիևը ցուցադրաբար կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքների և տեղանունների թուրքացված տարբերակները՝ «Բասարգեչար», «Գյոյչա», «Իրևան» և այլն, դրանք քարոզչական-գովազդային մեթոդներով տարածվում են ադրբեջանական հասարակության մեջ և ի վերջո, Ալիևը ուղղիղ հրամայում ու արգելում է իր երկրի պետական մարմիններին, քաղաքացիներին կիրառել անգամ Գորիս, Սիսիան և այլ տեղանուններ ու փոխարենը առաջարկում է դրանց ադրբեջանական տարբերակները: Այն, որ տեղանունների կիրառումը նաև մեծ քաղաքականության և քաղաքական «մեսիջների» մաս է կազմում, դասագրքային ճշմարտություն է, որը սակայն կրկին հայաստանյան իշխանությունները իբրև թե չեն նկատում կամ չեն հասկանում: Այս առումով վերջին դրվագը կապված էր Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ: Այդ դեպքի հետ կապված ցավակցություն հայտնեց Թուրքիայի բանագնաց, դեսպան Սերդար Քըլըչը, սակայն քչերը նկատեցին, որ նա չկիրառեց Սուրմալու անվանումը, քանի որ դա այսօր Թուրքիայի տարածքում գտնվող հայկական գավառի անուն է: Սա ոչ թե տարօրինակ բացառություն է, այլ նորմալ պետության կողմից պարտադիր իրականացվող քայլ: Իսկ այդ ցավակցությունից օրեր անց հայաստանցի բանագնացը ցավակցեց իր գործընկեր Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած մի դեպքի հետ կապված. դեպքը տեղի էր ունեցել Այնթափում, որը 1921 թ. թուրքերի զավթելուց հետո վերանվանվել է Գազիանթեփ (գազի՝ անհավատներին հաղթող): Հայ բանագնացը իր ցավակցական ուղերձում կիրառեց հենց այդ եզրույթը․ մանրուք է, բայց կարևոր, և ի ցույց է դնում մեր երկրի այս պահի իշխանությունների և մասնավորապես արտաքին քաղաքական գերատեսչության «փայլն ու թշվառությունը»: Սակայն թյուրքացված տեղանունների կիրառումը թվում է ավելի մեղմ սխալ, երբ լսում ես քաղաքական արխիվից այսօրվա իշխող թիմ վերադարձած «գերնախկիններից» ոմանց հայտարարություններն առ այն, որ ներկայումս «դուխով» հանձնվող տարածքները հայկական չեն, այլ ադրբեջանական, ուստի պետք է վերադարձնել: Այդ պարագայում Երևանն էլ պետք է «վերադարձնենք», քանի որ ադրբեջանցիները դա էլ են համարում իրենցը և այդ նույն իշխանական պաշտոնյաները լուրջ դեմքով և «ժողովրդից ստացած մանդատով» մի օր էլ կարող է այդ մասին «դուխով» հայտարարություն անեն: Դեպքերի նման ընթացքի, կարմիր գծերի այսպես անպատիժ ու հանգիստ ոտնահարելու դեպքում չի բացառվում, որ մի օր այս մտածողության կրողները թուրքերից ու ադրբեջանցիներից ներողություն խնդրեն Հայոց ցեղասպանության, Սումգայիթի համար, ապամոնտաժեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սև ֆանտազիայի ժանրից թվացող այս «ապագայի» մասին Թուրքիայում տպագրվող և Հրանտ Դինքի հիմանդրած «Ակօս» թերթի նախկին խմբագիր Ռոբեր Քոփթաշը հենց նույն «Ակօսի» էջերում դեռևս 2013-ին գրում էր. «Սխալները պնդելը, դրանք կոծկելը, հասարակությունների մտահորիզոնը սահմանափակում են: Այդ մտահորիզոնը լայնացնելու համար, նախ անհրաժեշտ է ընդունել մեր սխալները: Այսպիսով, կարող ենք տեսնել, որ կարծեցյալ թշնամուց շատ չենք տարբերվում…: Ապագան Խոջալուի ցավը սրտերում կրող հայերինն է և Սումգայիթի պատճառով վշտացող ադրբեջանցիներինն է»: Այսօրվա իշխանությունները բացարձակապես չեն էլ մտահոգվում, որ բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ» իրականում դարձան ադրբեջանական հաղթական լոզունգի կերտող-հեղինակ, քանի որ բոլոր հայկական տարածքների նվաճումները և այսօր էլ շարունակվող Հայաստանի զիջումները ուղեկցվում են Ալիևի կողմից «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսի բղավելով: Տեսնես հոգեբանորեն ի՞նչ կարող է զգալ մարդը, պաշտոնյան, երբ ամեն անգամ տեսնում է իր բղաված լոզունգի ներքո նորանոր կորուստները, նորանոր տնավեր հայկական ընտանիքներին, նորանոր գաղթականներին և Արցախի տարբեր տարածքներից հայկական հուշարձանների, խաչքարերի «գաղթը»: Կամ ի՞նչ է զգում այդ նույն անձը իր մասին ծաղրական երգի՝ «ne oldu Paşinyan» բառերի հեղինակի հետ նույն սեղանի շուրջ հայտնվելիս և նրա հետ ու նրա ծաղրական-արհամարհալից ժպիտի ներքո բանակցելիս: Ամփոփելով՝ ևս մեկ անգամ փաստենք, որ հայերն ու Հայաստանը այսօր էլ շարունակում են մնալ Թուրքիայի և թուրքերի իրական, գաղափարական թշնամիները, ուստի հայ-թուրքական բարեկամության մասին մտքերը ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա զուրկ են որևէ հիմքից և հիմնավորումից: Հայաստանը ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնելու թուրքական ծրագիրը այսօր էլ մնում է ուժի մեջ և եթե անգամ մենք դադարենք թուրքին թշնամի համարելուց, ապա նա չի դադարեցնելու մեզ որպես թշնամի ընդունելուց: «Նոր Թուրքիա» կերտում է Էրդողանը՝ ազգայնական, կրոնական ավանդույթների վրա հենված. «Նոր Հայաստան» կերտում են այս պահի իշխանությունները՝ ապազգային, կրոնից հեռու, ավանդույթները արհամարհող, պատմական հիշողությունը ուրացած: Իսկ ի՞նչ անել. հավատարիմ մնալով ձևավորված արդյունավետ, արժանապատիվ մեխանիզմներին՝ շփվել թշնամիների հետ, չնահանջել կարևոր սկզբունքային գծերից, չտարվել իլյուզիաներով բարեկամության մասին և շարունակել բարդ համակեցության այն պայքարը, որը հաստատվել է Արևելքում գործող գրված և չգրված օրենքներով:Ավելին13:3031.08.22 -
ՀասարակականՊայթյուն՝ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութումԵրեւանում, այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոցի 42/1 հասցեում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել է դռան ապակին և կախովի LED լույսերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին, ով կատարվածի մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։Ավելին13:2831.08.22 -
ԻրավականՄահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքնով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:2231.08.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով. փաստաբանՀասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման այսօր 12:00-ին նշանակված հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի: Հ.Գ. եզրակացությունները թողնում եմ ձեզ»:Ավելին13:1531.08.22 -
ԱրցախԱդրբեջանցիները վառում են Թաղավարդի՝ իրենց հսկողության տակ անցած տներըԱրցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի վերին հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է, երեկ ծխի մեջ էր․ ադրբեջանցի օկուպանտները հրի էին մատնել գյուղի այդ մասից բռնի տեղահանված թաղավարդցիներին պատկանող մարագները, այգիները և ևս մի քանի տուն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը։ «Ժամը մոտավորապես 14։30 էր, որ նկատեցինք ծուխ է բարձրանում գյուղի վերևի մասից, որը ադրբեջանցիների հսկողության տակ է։ Մեկ էլ տեսնենք՝ տներն են վառվում․ մեկի մարագն էր, մյուսի այգին, մեկ ուրիշի տունը։ Կանգնած նայում էինք, թե ոնց են կրակ տալիս մեր տները․․․ Առնվազն 8-10 տուն վառել են։ Երևի դրանք (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) տեսան, որ ժողովուրդը հավաքվել, նայում էր էդ կողմ, մի քիչ հետո մի հատ հրշեջ մեքենա եկավ կանգնեց, բայց բացարձակապես ոչինչ չարեցին, անգամ ձևի համար էդ «շլանգը» մեկը ձեռքը չվերցրեց»,-պատմել է Բադասյանը։ Արցախցին, ում տունը ևս գյուղի՝ թշնամու հսկողության տակ անցած հատվածում է, ասել է՝ պատերազմից հետո ամենացնցողը, ցավեցնողը երեկվա տեսարանն էր, երբ աչքիդ առաջ ամբողջ կյանքիդ ընթացքում ստեղծածը թուրքը վառում է, հողին հավասարեցնում, իսկ դու ոչինչ անել չես կարող։Ավելին13:0731.08.22 -
ՀասարակականԳյումրիում շչակ է գործարկվելուՍեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է Շիրակի մարզի Գյումրի համայնքի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ) ՊՈԱԿ-ի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:Ավելին13:0031.08.22 -
ՄշակույթՎենետիկի 79-րդ կինոփառատոնը կբացվի օգոստոսի 31-ինՎաղուց ի վեր անցկացվող միջազգային կինոստուգատեսը՝ Վենետիկի 79-րդ կինոփառատոնը, չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 31-ին կբացվի իտալական Լիդո կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս տարի կինոփառատոնը կբացի ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի «Ճերմակ աղմուկ» կինոնկարը՝ ըստ Դոն Դելիլոյի վեպի: Ժապավենը նաեւ տեղ Է գտել ստուգատեսի հիմնական մրցույթում: Հիմնական մրցույթում, բացի Բաումբախի նոր աշխատանքից, կներկայացվի 22 կինոնկար: Այսպես, պարգեւի հավակնորդների թվում են ռեժիսոր Էնդրյու Դոմինիկի «Շիկահերը» ֆիլմը, որը պատմում Է Մերիլին Մոնրոյի կյանքի մասին եւ Ջոյս Քերոլ Օութսի համանուն վեպի Էկրանավորումն Է, եւ ռեժիսոր Մարտին ՄաքԴոնի «Ինիշերինի աշտարակները» նոր աշխատանքը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Քոլին Ֆարելը եւ Բրենդան Գլիսոնը: Նաեւ մրցութային ծրագրի մեջ մտել են Լուկա Գուադանինոյի «Ոսկորներն ու մնացյալը» ֆիլմը (գլխավոր դերում` Թիմոթի Շալամե), ռեժիսոր Թոդ Ֆիլդոմի «Թար» դրաման՝ Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ, եւ Ֆլորիան Զելլերի «Որդին» դրամատիկ ֆիլմը (գլխավոր դերերում՝ Հյու Ջեքման եւ Լորա Դեռն), որը դարձել Է ընտանեկան հարաբերությունների մասին նրա եռերգության եզրափակիչ մասը: Վենետիկում գլխավոր պարգեւներին հավակնելու են ճապոնացի ռեժիսոր Կոձի Ֆուկադայի «Անձնական կյանք», մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բարդո», ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասի «Աթենք», ռեժիսոր Ջոանա Հոգի «Հավերժական դուստր» (գլխավոր դերում՝ Թիլդա Սուինթոն), իրանցի ռեժիսոր Վահիդ Ջալիլվանդի «Պատից այն կողմ» աշխատանքները, Սանտյագո Միտրեի «Արգենտինա. 1985» ֆիլմը եւ այլ կինոնկարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:5431.08.22 -
ՏարածաշրջանՄԱԳԱՏԷ-ն մտադիր Է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ումԱտոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադրություն ունի մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զապորժիեի ատոմակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտարարել Է ՄԱԳԱՏ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը: «Դա այն կարեւորագույն բաներից մեկն Է, որը ես ցանկանում եմ անել, եւ ես դա կանեմ»,- հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատվիրակության՝ կայան մեկնելուց առաջ: Նա նշել Է, որ պատվիրակությունը «վերջապես մեկնում Է վեց ամսվա լարված ջանքերից հետո» եւ պլանավորում Է կայանում անցկացնել «մի քանի օր»: «Մեր հանդեպ շատ կարեւոր խնդիր Է կանգնած. գնահատել այնտեղ իրական իրավիճակը եւ օգնել կայունացնելու այն: (…) Մենք մեկնում ենք ռազմական գործողությունների գոտի, ինչը պարզորոշ երաշխիքներ Է պահանջում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլեւ Ուկրաինայից: Մեզ հաջողվեց ստանալ դրանք»,- հավելել Է Գրոսին: Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ ՄԱԱՏԷ-ի պատվիրակության ավտոշարասյունն օգոստոսի 31-ի առավոտյան մեկնել Է Կիեւից եւ ուղղություն վերցրել դեպի Էներգոդար՝ Զապորոժիեի ատոմակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:4731.08.22 -
ՀայաստանԾովակալ Իսակովի պողոտայի մի հատվածում հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիովԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարահատվածում: Մասնավորապես՝ հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով: Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:Ավելին12:4031.08.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 ԱՄՆ-ը շտապեցնում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնել խաղաղության | 31.08.2022Ավելին12:3031.08.22 -
Հասարակական«Լամբադա» կամրջի տակ բախվել են Kia-ն ու 2 Opel-ներ․ կա վիրավորԱյսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ ժողովրդին հայտնի կամրջի տակ, թունելի սկզբնամասում, բախվել են Kia և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/31/1221182/Ավելին12:3031.08.22 -
ԻրավականՍեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ՃՈ-ն կիրականացնի ուժեղացված ծառայությունՃանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Միամսյակի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում: Նպատակը մեկն է՝ ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անխափան երթևեկը։ Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, համոզված եմ, որ մեր համատեղ գործողությունների շնորհիվ առավել կբարձրանա իրականացվող ծառայության արդյունավետությունը։ Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ու մաղթում նորանոր ձեռքբերումներ»:Ավելին12:2931.08.22 -
ԵրևանՎթարային ջրանջատում՝ Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Դավիթ Բեկ 1-100 տների ջրամատակարարումը: Ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Տիգրան Մեծի նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2231.08.22 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 54 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, ֆիզիկական ներգործության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, ահաբեկչության կամ բանդիտիզմի, խուլիգանության, արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների համարանիշեր հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, պատմության և մշակույթի հուշարձաններ անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթի կեղծիքի ու դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:1531.08.22 -
ՀասարակականԳիշերը Երևանում պայթյուն է որոտացելՕգոստոսի 31-ին, ժամը 5.00-ին, ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 04։20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն։Ավելին12:1531.08.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Գետափ-Մարտունի ճանապարհին․ 2 ամսական երեխան մահացել էՕգոստոսի 30-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 21-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և ընկել ձորակը. վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 2 ամսական ուղևոր Ռոբերտ Հ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:1131.08.22