Լրահոս

2022-08-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Կյանքին վերջ տված տղամարդու հայրն ու կինն ուշագրավ տեղեկություն են հայտնել
    Armlur.am-ին այսօր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիր-Երևան ճանապարհին սեփական մեքենայի մեջ ինքնասպան եղած տղամարդու դեպքից: Դեպքից հետո իրավապահները վերջինիս հարազատներին են հարցաքննել: Մեզ հասած լուրերի համաձայն, մահացածի կինը եւ հայրը հայտնել են, որ ունեցել է մեծ պարտքեր ու միգուցե դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին: Հիշեցնենք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի մարզի ճանապարհին մեքենայի մեջ ինքնասպան եղած անձը «Որսորդ միության» անդամ էր եւ դեռ ավելին մասնակցել էր 44-օրյա պատերազմին: Ի դեպ, զենքը, որով նա ինքնասպան է եղել մեքենայի մեջ, պատկանել է իրեն: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, դեռւս պարզ չէ: Հիշեցնենք, որ ըստ Shamshyan.com-ի օգոստոսի 30-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20–րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «ինքնաթիռի թևեր» կոչվող հատվածում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ոստիկանները Երևան-Արմավիր ավտոճանապարհի նշված կիլոմետրի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի առջևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենաին վնասվածքով:
    12:09
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրից առաջ կիսում է 2-4-րդ տեղերը ԵԱ-ում
    Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող առաջնությունում կայացել են նախավերջին տուրի պարտիաները: Հայաստանի երկու ներկայացուցիչները` Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը մրցել են միմյանց հետ, հաղթել է Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Մարիամ Մկրտչյանը հաղթանակ է տոնել: Պարտություն է կրել նաև Սուսաննա Գաբոյանը:
    12:07
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Օգոստոսի 29-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    12:00
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 5 ահազանգ է ստացվել
    Օգոստոսի 29-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:52
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
    Օգոստոսի 28-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 38 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
    11:45
    31.08.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 31.08.22
    11:45
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Դավթաշեն 13 փողոցի բաժանորդներ, Օհանովի փ. 36, 38, 40 շենքեր, Լենինգրադյան փ. 10, 14, 16 շենքեր, Հալաբյան փ. 9/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 6 շենք, Թամանյան փ. 3, 5 և Իսահակյան փ. 42 շենքեր, Զարուբյան փողոցի սեփական տներ, Իսահակյան փ. 46, 46/1 սեփական տներ, Մանթաշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 10:00-13:00 Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր, 11:00-17:00 Արագած գյուղ, Արարատի մարզի՝ 10:30-14:30 Այգեզարդ և Բերքանուշ գյուղեր մասնակի, 11:00-14:00 Փոքր Վեդի, Տափերական գյուղեր, Նոր Կյանք գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի` 11:00-15:00 Հորբատեղ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Տավուշի մարզի՝ 10:00-13:00 Իջևանի տարածաշրջանի՝ Դիտավան, Ազատամուտ, Կայան ավան, Այգեհովիտ, Վազաշեն, Աչաջուր, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    11:37
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վրաերթի ենթարկված տղամարդը 3 օր անց հիվանդանոցում մահացել է
    Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 75-ամյա Գրիշա Ե.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    11:36
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես դուրս գալ այս փակ շրջանից. Վահե Հովհաննիսյան
    Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։ Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ճնշումներ ու սպառնալիքներ։ Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ քաղաքական դասավորվածություններ։ Այս պայմաններում նույնիսկ իշխանություն, մեծ հաշվով, չկա, էլ ո՞ւր մնաց՝ ընդդիմություն։ Ամենակոպիտ սխալներից է՝ այսօրվա Հայաստանում ինքնաընկալվել որպես ընդդիմություն, որպես խորհրդարանական ընդդիմություն, որպես նվազ ձայներ ստացած քաղաքական միավոր։ Դա էապես փոքրացնում է օրակարգի դիապազոնը և լայն հասարակության հետ կոմունիկացիոն հնարավորությունները։ Չի կարելի ելման կետ ընդունել վերջին ընտրությունների անառողջ արդյունքները. ի վերջո, դա նույնն էր, թե Տիտանիկից փրկվածները վստահության քվե տային Տիտանիկի նավապետին։ Հայաստանին հիմա ոչ թե ընդդիմություն է պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա հասարակությանը հեռանկարը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի զարգացման հուն բերելու ճանապարհը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին մենակ չի թողնի, քաղաքացուն, հանրային տարբեր շերտերին մենակ չի թողնի ու մարդկանց հետ կխոսի՝ նրանց կողմից վստահության որոշակի պաշար ունենալով։ Գործող կառավարող թիմը հասարակությանը դնում է հոտի տեղ՝ ընդհանրապես չի խոսում հասարակության հետ, կարևոր, շրջադարձային բանակցություններից առաջ չի խոսում, ոչ մի կարևոր հարցի շուրջ չի խոսում։ Վարչապետ, նախագահ, արտգործնախարար փոխում են մեր պետության աշխարհագրությունը, քարտեզը, պատմությունը, հեռանկարը՝ առանց հասարակության հետ մի բառ քննարկելու։ Կառավարող թիմին այլընտրանքի հիմնական առաքելություններից մեկը բարդ ու բազմաշերտ հասարակության հետ վստահության երկխոսություն հաստատելն է՝ վերափոխելով նարատիվը, որ հասարակությունը հոտ չէ, այլ՝ ուժեղ ու վճռական գործոն։ Ընդդիմությունը չի կարող փոխել վիճակը, իսկ կառավարող թիմին այլընտրանք սոլիդ համակարգը՝ կարող է։ Կառավարող թիմին այլընտրանքի և ընդդիմության բովանդակային տարբերությունները լավ հասկանում են հարթակի առանձին գործիչներ, շա´տ ավելի լավ հասկանում է հրապարակը, իսկ լայն հասարակությունն ուղղակիորեն արդեն դնում է այդ պահանջը՝ ձևավորել գործող իշխանությանը սոլիդ այլընտրանք, որը կխոսի իր հետ՝ իր պրոբլեմների մասին և ունակ կլինի դառնալ իշխանություն։ Շարունակությունը տեխնիկական հարց է։ Լայն հանրության թվացյալ անտարբերության հետևում իրականում այս չբավարարվող պահանջն է։ Ի՞նչ պարտադիր է՝ ընտրությունը լինի քվեարթերթիկով, հիմա էլի ընտրություն է՝ գնալ հին ճանապարհո՞վ, թե՞ բաց քննարկել ու հասկանալ՝ ինչն է մեզ խանգարում, և գնալ լուրջ վերափոխումների ճանապարհով։ Հենց դա արեցինք, բարդ ու «անլուծելի» թվացող հարցերը՝ տեխնոլոգիաների, ձևակերպումների, կոնսոլիդացիայի, հանրային ակտիվության, դրսի աջակցության, արտաքին ընկալման, նոր դեմքերի, նոր ասելիքի, կստանան իրենց պարզ լուծումները։
    11:32
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը ցավակցություններ Է հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է նախկին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Օգոստոսի 31-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, առավոտյան նա ցավակցական հեռագիր կհղի հարազատներին եւ մերձավորներին»,- ասել Է Պեսկովը: ԽՍՀՄ-ի առաջին եւ միակ նախագահը մահացել Է օգոստոսի 30-ին կյանքի 92-րդ տարում: Պուտինը ՌԴ-ի նախագահի պաշտոնում մի քանի անգամ հանդիպել Է Գորբաչովի հետ, վերջին անգամ նա խորհրդային նախկին առաջնորդին ընդունել Է Նովո Օգարյովոյում 2006 թվականի մարտին՝ քաղաքական գործչի 75-ամյակից հետո հաջորդ օրը: Պետության ղեկավարն ամեն տարի Գորբաչովին շնորհավորանքներ Է հղել ծննդյան օրվա (մարտի 2) առթիվ: Այս տարի Ռուսաստանի ղեկավարը հեռագրում նշել Է ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարի՝ կյանքի հագեցած ուղին եւ մեծ հեղինակությունը, ինչպես նաեւ ընդգծել Է նրա ավանդը սոցիալական, բարեգործական ու լուսավորչական ծրագրերի իրականացման եւ միջազգային հումանիտար համագործակցուցության զարգացման բնագավառում: Մեկ տարի առաջ, երբ Գորբաչովը նշում Էր 90-ամյա հոբելյանը, Պուտինը ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահին հղած շնորհավորանքում, մասնավորապես, գրել Է, որ նա պատկանում Է «այն վառ, արտակարգ մարդկանց, արդիականության ականավոր պետական գործիչների համաստեղությանը, ովքեր նշանակալից ազդեցություն են գործել հայրենական եւ համաշխարհային պատմության ընթացքի վրա»:
    11:30
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը մեկնում է զեկուցելու Ալիևին
    168.am-ը գրում է․ Հայտնի է՝ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եթե անգամ լինում են, ապա օրինաչափությունները հաստատելու համար։ Անպատահականություն քաղաքականությունը նաև խորհրդանիշների զբաղմունք է, իսկ սիմվոլները մեծ նշանակություն ունեն հատկապես արևելյան ժողովուրդների, առանձնապես՝ թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Ահա այս իրողություններում այսօր՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Ասել, որ օրվա ընտրությունը պատահական է, նշանակում է հերքել, որ այդ հանդիպումը քաղաքականության հետ կապ ունի։ Իրականում, օգոստոսի 31-ը՝ որպես հանդիպման օր, մեծ հավանականությամբ, պահանջվել է Ադրբեջանի կողմից, և նրանից կախված Եվրամիությունը համաձայնել է պահանջին, թեև, իհարկե, պաշտոնապես հայկական կողմը կարող է հայտարարել, որ օրվա ընտրությունը «պայմանավորված է երկու կողմերի աշխատանքային գրաֆիկներով, դիվանագիտական արարողակարգով և այլն»։ Իսկ ինչո՞ւ հենց օգոստոսի 31-ը։ Որովհետև օգոստոսի 30-ին հայկական կողմը կատարել է Ադրբեջանի հերթական պահանջը՝ հանձնել է Բերձորի շրջանը՝ իր երեք գյուղերով։ Ահա, ուրեմն, Ալիևը՝ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ առնվազն ժամկետային առումով, ամռան սկզբին պահանջում է հանձնել Լաչինի միջանցքն ու Բերձորի շրջանը։ Առաջին օրերին հայկական կողմը ինչ-որ լղոզված ձևակերպումներով խուսափում է ուղիղ պատասխանից, հետո ասուլիս է տալիս Նիկոլ Փաշինյանը ու ասում, որ դրանք, այսպես թե այնպես, հանձնվելու են՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու։ Բայց արդյունքում, հայկական կողմը՝ Հայաստանի գլխավորությամբ ու Արայիկ Հարությունյանի ֆունկցիոներությամբ, կատարում է Ալիևի հերթական պահանջը՝ Ալիևի սահմանած ժամկետում, նույնիսկ առանց որևէ դիմադրության փորձի, առանց գոնե իրավիճակը փոխելու ջանքի։ Եվ, ահա, ստացվում է, որ Արդբեջանի պահանջը կատարելու հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ալիևին։ Կարելի է միայն կռահել, թե ինչ ձևաչափով է Նիկոլ Փաշինյանն Ալիևին տեղեկացնելու պահանջի կատարման մասին։ Գուցե զեկույցի։ Հնարավոր է՝ հաշվետվության։ Բացառված չէ՝ կատարողական ակտի ներկայացմամբ։ Ալիևի արձագանքը նույնպես կարելի է ենթադրել։ Նա կարող է ժպտալ ու գլխով հավանության նշան անել, հնարավոր է՝ գոհունակությունն արտահայտի ձեռքի շարժումներով, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի բախտը ժպտա, Ալիևը կարող է նաև բավարարված պատվիրատուի մեծագոհությամբ թփթփացնել նրա ուսին։ Իրականության մեջ Նիկոլ Փաշինյանն այսօր Բրյուսել է գնում ոչ թե հավասարը հավասարի հետ Ալիևի հետ հանդիպելու նպատակով, այլ մոտավորապես այնպես, ինչպես ուսանողն է գնում քննության, կամ կապալառուն է ներկայանում պատվիրատուին՝ կատարված աշխատանքի մասին հաշվետվություն տալու։ «Դավաճան» պիտակից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ խոստովանությամբ, զոհեց մի ամբողջ սերնդի, ինչը, իհարկե, նրան չփրկեց «դավաճանի» խարանից։ Նիկոլ Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ նա դավաճանել է պատերազմից առաջ կամ դրա ընթացքում։ Ենթադրենք, բոլոր այդ մեղադրանքները ծայրից ծայր սուտ են, և Նիկոլ Փաշինյանը համայն հայության ամենահայրենասեր առանձնյակն է ու պատերազմի ընթացքում իրեն դրսևորել է անձնուրաց քաջի հանգույն։ Ենթադրենք: Իրականում, եթե անգամ նա դավաճանության փորձ իսկ չի արել պատերազմից առաջ ու դրա ընթացքում, ապա իրական դավաճանություն է նաև այն, ինչ նա անում է արդեն շուրջ երկու տարի՝ հետպատերազմյան շրջանում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանից բացի, ցանկացած մեկը, անգամ նրա թիմակիցներից, Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի ու Արցախի համար կկարողանար պաշտպանել առնվազն պակաս ստորացուցիչ պայմաններ, քան իր նվաստացած կարգավիճակով կարողանում է Նիկոլ Փաշինյանը։ Կառչելով իշխանությունից՝ նա ամեն օր դավաճանում է Արցախի ու Հայաստանի շահերին՝ առնվազն այնքանով, որքանով իրենից բացի ցանկացած մեկը կկարողանար արժանապատվության գոնե նվազագույն նշաձող ապահովել անձամբ Նիկոլ Փաշինյանին ստորացնելուց գերագույն հաճույք ստացող Ալիևի հետ բանակցություններում։
    11:30
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նադալը 3 ժամ պայքարից հետ ԱՄՆ բաց առաջնության 2-րդ շրջանում է
    Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը առաջին հաղթանակն է տարել թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում մեկնարկած «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ռաֆայել Նադալը մրցել է Ավստրալիան ներկայացնող Ռիկի Հիջիկատայի հետ: 3 ժամից ավել ձգված մրցախաղում Նադալը հաղթել է 4 սեթում: Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը ռուս Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:
    11:22
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել Dubai օpen-ի 4-րդ տուրում
    Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai օpen միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ տոնել: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը կիսել է միավորը: 4-րդ տուրից հետո բացարձակ արդյունքով առաջատարները Հնդկաստանի և Ղազախաստանի ներկայացուցիչներն են: Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:
    11:15
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով
    Արցախի ՆԳ նախարարությունից իրազեկում են, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը: Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է: Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը:
    11:08
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտերը» հաղթանակ է տարել, Մխիթարյանը եղել է պահեստայինների շարքում
    Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Ինտերը» հյուրընկալել էր «Կրեմոնեզեին»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտերին» հաջողվել է 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Ինտերի» կազմում աչքի են ընկել Խոակին Կոռեան, Նիկոլո Բարելան և Լաուտարո Մարտինեսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների շարքում էր: Հայ կիսապաշտպանը նոր է ապաքինվել վնասվածքից:
    11:07
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարլոս Ալկարասը տեխնիկական հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում
    Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը հաղթանակով է սկսել ԱՄՆ-ի բաց առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US օpen-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում աշխարհի 4-րդ ռակետ Կարլոս Ալկարասը տեխնիկական հաղթանակ տոնեց Արգենտինան ներկայացնող Սեբաստիան Բաեզի նկատմամբ: Արգենտինացին չի շարունակել պայքարը երրորդ սեթի մեկնարկում: Մեկնարկում հաղթանակ է տոնել նաև խորվաթ Մարին Չիլիչը, ով երեք սեթերում առավելության է հասել գերմանացի Մաքսիմիլիան Մարտերի նկատմամբ:
    11:00
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ
    «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջնորդների հարցումները շարունակվում են: Այս մասին հաղորդում է Չալաբյանի պաշտպանական խումբը։ «Պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:
    10:58
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Լուկաշին գյուղում այրվել է 700 հակ անասնակեր
    Օգոստոսի 30-ին, ժամը 21։59-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի 4-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքին այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ օգոստոսի 31-ին, ժամը 01։51-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։
    10:52
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է
    Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Սարգսյանը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 70-ամյա Մարիա Ասլամազյանին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/31/1221174/
    10:51
    31.08.22
    Ավելին