Լրահոս

2022-09-09
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ դեսանտը Սիսիանում է
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն, պարզվում է, հավատում է սիմվոլներին՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը սկսել է սեպտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 7-ին, քվեաթերթիկում էլ 7-րդ համարն է։ Հույս ունեն, որ յոթերի համընկնումով քարոզարշավն իրենց համար հաջող է լինելու։ Առաջին հավաքն անցկացվել է Սիսիանի մշակույթի տան դահլիճում, որտեղ բավականին շատ մարդ է եղել, թեեւ մեծ մասը՝ պարտադրված։ Սիսիանի ԲԿ աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ ԲԿ տնօրեն, ՔՊ ցուցակի երրորդ համար Անիկ Գրիգորյանը սպառնացել է՝ ով չգա, կազատվի աշխատանքից, եւ հավաքի վայրում ներկա-բացակա է արել աշխատողներին։ Ներկա են եղել նաեւ մանկապարտեզի աշխատակիցները՝ ընտանիքներով, որոնց եւս համայնքապետարանից հրահանգել են գալ։ Հիշեցնենք, որ Սիսիանում ՔՊ թեկնածուն Սիսիանի համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականը։ ՔՊ-ն այս օրերին Երեւանից դեսանտ է իջեցրել Սիսիան՝ ի դեմս պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի ու Սիսակ Գաբրիելյանի, ովքեր բուռն հակաքարոզչություն են իրականացնում ուժեղ մրցակիցների դեմ, մասնավորապես՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, գործարար Արա Զաքարյանի, ում շանսերն այս պահին Սյունիքում բարձր են գնահատում։ Ալեքսանյանն ասել է․ ««Ապրելու երկիր» կուսակցությունը ճիշտ կաներ՝ նախընտրական պաստառին Պանամայի քարտեզը նկարեր ու գրավադրված մեքենա»։ Թերեւս ակնարկել է ԱԵ կուսակցության հիմնադիր Ռուբեն Վարդանյանին վերագրվող «Պանամայի գործը» եւ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին պատկանող վարկային կազմակերպության գործունեությունը։ Հեգնել է նաեւ ՀՅԴ թեկնածու՝ ազատամարտիկ-գեղանկարիչ Աշոտ Ավագյանին, ասել է․ «Մեկ միլիոնանոց Երեւանում իրենց չի հաջողվում այնքան մարդ հավաքել իրենց հանրահավաքներին, որքան այսօր Սիսիանում է հավաքվել»։
    10:07
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն
    Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ անտառում, քաղաքացին (ազգությամբ արաբ) մոլորվել է․ անհրաժեշետ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ժամը 21:15-ին հայտնաբերել են Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Աբդեսսամադ Դանիին (ծնված 1982 թ.) և ավտոմեքենայով տեղափոխել հյուրատուն:
    10:00
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Խորհրդարանական ընդդիմությունը կբոյկոտի սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք ԱԺ նստաշրջանի աշխատանքները: «Իրավունք» ՔՊ-ականները գերլարված են եւ իրար մեջ «դավաճաններ» են փնտրում: «Հրապարակ» Այսօր ԱԺ-ն Սահմանադրական դատարանի երկու դատավոր է ընտրելու: «Հրապարակ» ՔՊ-ն այս օրերին Երեւանից դեսանտ է իջեցրել Սիսիան՝ ի դեմս պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի ու Սիսակ Գաբրիելյանի, ովքեր բուռն հակաքարոզչություն են իրականացնում ուժեղ մրցակիցների դեմ: «Իրավունք» «Սուրմալուի» գործով զարգացումներ կլինեն: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
    09:45
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:
    00:00
    09.09.22
    Ավելին
2022-09-08